Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներին
ՆերքաղաքականՔիչ առաջ Էրեբունու ոստիկանությունից ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում է Համահայկական ազգային պետականություն կուսակցության քարտուղարը. «Պարզվում է՝ հունիսի 18-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել վերաքննիչ դատարանի բողոքը, նույն օրը ուղարկում է առաջի ատյանի դատարան, որն էլ նույնն օրը կարգադրագիր է ուղարկում ոստիկանությանն՝ ի դեպ, առանց որեւէ ծանուցման: Այսօր՝ հունիսի 19-ին, Արթուր Վարդանյանին վայրագաբար առեւանգեցին, դրսում գնումներ կատարելիս բերման ենթարկեցին եւ կալանավորեցին։ Ընդ որում՝ այս բոլորին նախորդել են բազամաթիվ սպառնալիքներ, որը կապված է եղել Արթուրի վերջին շրջանում ակտիվ մասնակցության հետ՝ երկրում կատարվող իրադարձություններին: Փաստորեն Արթուր Վարդանյանին լռեցնելու համար նոր հեծանիվ պետք չէր հորինել՝ արդեն կարված գործ կար, դրանից լավ սպառնալիք ու լռեցնելու միջոց չգտան»:
ՀԱՊ կուսակցությունը բոլոր իրավապաշտպանների եւ լրագրողների ուշադրությունն է հրավիրում Արթուր Վարդանյանի հանդեպ իշխանությունների անմիջական հրամանով կատարված ապօրինի որոշման վրա եւ ակնկալում արձագանք՝ կատարվածին: Իսկ քաղաքական ուժերին խնդրում է հայտնել հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն ու աջակցությունը։