Ռուսաստանը նոր աշխարհակարգում ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում. քաղաքագետ
Միջազգային![Ռուսաստանը նոր աշխարհակարգում ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում. քաղաքագետ](/timthumb.php?src=disc/08-06-24/d0d49003d4acc93b2a0d51cad2c4a346.jpg&w=780)
Ավարտվեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որը գերազանցեց նախորդ տարվա սույն միջոցառման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանաբնակ քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
«Եվ այսպես՝ այս տարվա Պետերբուրգյան ֆորումին ստորագրվել է 982 պայմանագիր՝ 6 տրիլիոն 430 միլիարդ ռուբլու ընդհանուր գումարով, ավելի քան 50 պայմանագրեր՝ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ։ SPIEF-2024-ին մասնակցել են ավելի քան 21 300 մասնակից եւ լրատվամիջոցների ներկայացուցիչ՝ 139 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Չնայած Արեւմուտքի կողմից սահմանված ահռելի պատժամիջոցներին՝ Ռուսաստանը նոր աշխարհակարգում ընդգծում է իր առաջատարությունը` բոլոր ոլորտներում», - ընդգծել է քաղաքագետը: