Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են։ արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Դուք էլ պետք է հասկանաք, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանին հարևանությունից, նույնպես պետք է ընկալվեն՝ որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»,-ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։
«Երբ իրական սպառնալիքներ են ծագում, ինչպես հիմա, երբ տարերքները փաստացի ոչնչացրին միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը կապում էր մնացած աշխարհի հետ Վրաստանի տարածքով, մենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշմամբ, արագ օգնության հասանք, և ռեկորդային ժամանակում վերականգնվեց երթևեկությունը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։