ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայում
Հասարակություն![ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայում](/timthumb.php?src=disc/22-05-24/9b0afd3ae21cf503017122d956e9fbf3.jpg&w=780)
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: