«Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». «Փաստ»

Արխիվ 16-20

ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց Սահմանադրական դատարան, ներկայումս կանգնել են փաստի առաջ եւ չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։

  Բնականաբար, խիստ նեղված է իրեն ՍԴ նախագահ պատկերացնող Վահե Գրիգորյանը, որը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գրեթե անսքող կերպով դժգոհություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ըստ մեր տեղեկությունների, «մուննաթ» է եկել, թե՝ «ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք»։   Նշենք, որ Գրիգորյանի առաջարկած տարբերակով՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով իշխանությունների կամակատար ՍԴ կազմավորելու գործընթացը: 

Ըստ Գրիգորյանի «տեսության», պետք է արձանագրել, որ 2015 թ.-ի Սահմանադրությամբ 2018 թ. ապրիլից հետո կա դատավորի 7 թափուր տեղ (խոսքը դարձյալ դատավոր-անդամ բառախաղի մասին է)։ 

Ու որքան էլ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը (այդ թվում, ի դեպ, իշխանության մեջ) վստահ է, որ սա իրավաբանության հետ կապ չունեցող, բացարձակ անօրինական մոտեցում է, այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս այն դարձյալ քննարկման փուլում է, ընդ որում՝որպես քննարկվող տարբերակներից ամենաանցավը: Ի դեպ, այս տարբերակին հակված են հատկապես ՀԱԿ-ականները, որոնք ակտիվ լոբբինգ են իրականացնում եւ փափագում են վերջապես Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին»:

https://iravunk.com/sim/?p=96459&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը