ԻՍԿ Ո՞ՒՐ ԵՆ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ

Արխիվ 16-20

ԱԺ-ի վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը մի առանձնահատուկ ոգեւորությամբ սկսեց խոսել աշխատատեղերի մասին: Ըստ նրա, այս տարվա հունվարհունիսին գրանցված գործազուրկների միջին թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 6,4%–ով: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը: Հուլիսի 31-ի վերջի տվյալներով՝ այն կազմել է 604 հազար»: Կարճ ասած, ըստ վարչապետի, 2018 թվականի մայիսին գրանցված աշխատակիցների թիվն աճել է 63 հազարով:

Բնականաբար, այդքան ճոխ տվյալները չէին կարող շրջանցել նախօրեին վարչապետի ներկայացրած հերթական 100 փաստի ցանկը: Այդ ցուցակի պատվավոր՝ երրորդ հորիզոնականում ներկայացված է. «2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս)»:

Իհարկե, Փաշինյանը շրջահայացորեն չի արտաբերում տասնյակ հազարավոր «նոր աշխատատեղեր» արտահայտությունը: Սակայն լսողների մոտ հենց նման ընկալում կարող է առաջանալ. եթե նվազում է գործազուրկների թիվը, նշանակում է՝մարդիկ աշխատանք են գտել, այսինքն՝ այդքան էլ աշխատատեղ է ստեղծվել: Բայց ահա պաշտոնական վիճակագրությունը, ինչպես միշտ, ցանկանալով օգնել, հերթական անգամ «դանակի հարված է հասցնում» վարչապետի թիկունքինԱյսպես, թե իրականում քանի նոր գրանցված աշխատող կա, դա երկրում գործազրկության խնդրի լուծման չափանիշ չի կարող լինել: Իրական չափանիշը հետեւյալն է. քանի աշխատատեղ է ավելացել (նոր բացվածներից հանած փակվածները), եւ աշխատանք չունեցող քանի մարդ է գտել: Եվ հենց այդ հարցադրումների մասով է, որ վիճակագրությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: Իհարկե, այս ուղղությամբ վիճակագրական ճոխացումների հնարավորությունները շատ ավելի լայն են, եւ միամտություն կլիներ կարծել, որ չեն օգտագործվել: Բայց դրանով հանդերձ էլ, պատկերը սա է:

Այսպես, եթե այս տարվա հունվարին Հայաստանում աշխատանք էր փնտրում 81 914 մարդ, ապա հուլիսին այդ թիվը 82 820 է (տե՛ս աղյուսակը 1): Այսինքն, անկախ նրանից, թե պաշտոնապես գրանցված քանի գործազուրկ կա, այդ թիվը քանի տոկոսով է փոխվել, իրողությունն այն է, որ մեր երկրում այս տարվա ընթացքում աշխատանք փնտրողների պաշտոնական ցուցանիշը մի բան էլ ավելացել է: Ընդ որում, անցած տարվա հուլիսի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նույնն է մնացել: Այսինքն, եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այդ մեկ տարվա ընթացքում բացվել են նոր աշխատատեղեր, ապա նույն չափով էլ աշխատատեղեր են կրճատել, եւ աշխատանք փնտրողների թիվը չի փոխվել: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի ամենահիմնական «հեղափոխական» խոստումներից մեկը եւս, թե տնտեսությունը թռիչք կունենա, եւ մարդիկ կստանան արժանապատիվ աշխատանք, լիովին ձախողված էՍակայն վիճակագրությունը աշխատանք փնտրողների մասով մեկ այլ ցնցող տվյալ է հրապարակել. պարզվում է այս տարվա ընթացքում 96 887 մարդու խորհրդատվություն է տրամադրվել: Թե ինչքան փող են սրա վրա դուրս գրել, այլ հարց է: Հետաքրքիրն այն է, թե այդ ինչպե՞ս են հաջողացրել մոտ 81-82 հազարի կարգի աշխատանք փնտրողներից մոտ 97 հազարին խորհուրդներ տալ: Լավ, ասենք այդ 97 հազարից մի 15 հազարն աշխատանք է գտել (նման հակասական թվերը միայն այդ բացատրությունը կարող են ունենալ): Բայց դա էլ նշանակում է, որ այդքան մարդ էլ աշխատանքը կորցրել է, եւ հանրագումարում բան չի փոխվել:

Չնայած` այս բացատրությունը չի աշխատում: Վիճակագրությունը ներկայացրել է նաեւ տարվա ընթացքում աշխատանք ստացածների թիվը: Այն է՝ 6870 մարդ (տես աղյուսակ 2-ը): Ուրեմն, այդ ինչպե՞ս են հաջողացրել խորհուրդ տալ 81-82 հազարի կարգի աշխատանք փնտրողներից մոտ 97 հազարին, երբ 7 հազար մարդ անգամ աշխատանք չի ստացել: Ինչ է, խորհուրդ տալու վրա ծախսումների հարցում մի փոքր «դոզան շա՞տ են տվել»: Սակայն դա չէ էականը: Այլ այն, որ ըստ այս թվերի, ամսական միջին հաշվով ողջ երկրում աշխատանք է ստացել մոտ 1000 մարդ (բայց կորցրածներին էլ չմոռանանք), ինչը հերթական հիմնավորումն է, որ տնտեսությունն այդպես էլ խայտառակ վիճակից այն կողմ չի գնում: Ամեն դեպքում, այդ 6870 թիվն արդեն իսկ փաստում է, որ 65 հազար նոր գրանցված աշխատողների մասին խոսակցություններն ամենեւին էլ ինչ-որ գլուխ գովելու բան չեն: Կարճ ասած, աշխատաշուկայի ստվեր կոչվածն են կրճատել, ավելի ճիշտ՝ ամեն մի կանաչի ծախողի գրանցել են աշխատող՝ գեղեցիկ թվեր ստանալու մեկ էլ՝ հարկերն ավելացնելու համար: Իսկ ահա առանց այդ էլ ճռռացող տնտեսվարողները (օլիգարխներին մի կողմ թողնենք, հիմնական ծանրությունը մանր եւ միջին բիզնեսի վրա է), որ մեկ-երկու աշխատող չգրանցելով, կարողանում էին նրանց մի քանի կոպեկ ավել աշխատավարձ տալ, բոլորին գրանցելու պարագայում պարզապես գնում են կա՛մ որոշ աշխատողների կրճատելու, կա՛մ էլ՝ աշխատավարձերը նվազեցնելու ճանապարհով: Արդյունքում` ով ինչ ստացավ Նիկոլի այդ 65 հազարից. համենայնդեպս, շարքային քաղաքացիները մի բան էլ՝ տուժեցին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=93901&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը