«5-6 ոլորտների համար մի նախարարը չի կարող ինքնուրույն քաղաքականություն մշակել» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Շաբաթներ առաջ Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում ֆորսմաժորային իրավիճակ էր, քանի որ մի քանի ժամով տեղի ունեցան համատարած հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ: Հայտարարվեց, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե էլեկտրաէներգիայի խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ` արտաքին, ներքին պատճառ չկա: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել` պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները: Թե ինչ հաջողվեց պարզել, այդպես էլ ձեն-ձուն չկա ո՛չ ԱԱԾ հետաքննությունից, ո՛չ էլ վարչապետի վարկածներից: Այդուհանդերձ, ինչ էր տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» պարզեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:

- Բնականաբար, վերջին փորձաքննության արդյունքներից տեղյակ չեմ, բայց խնդիրն իհարկե, կապված էր Իրանի Իսլամական Հանրապետությունում լարումների, տատանումների հետ: Ինչպես գիտեք, մեր համակարգն այս պահին գործող հզորությամբ` միացված է Իրանի համակարգին: Մենք Իրանից ստանում ենք գազ` մոտավորապես օրական 1.5 մլն խորանարդ մետր (նախկինում մեկ է եղել) եւ տալիս ենք էլեկտրաէներգիա` 1 խորանարդի դիմաց` 3 կվտ/Ժ: Այդ մեծ տատանումները հանգեցրին նրան, որ էլեկտրաէներգիա մատակարարող Հրազդանի ՋԵԿ-ը շարքից դուրս եկավ, քանի որ այդ պահին` հունիսի 1-ից ատոմակայանը կանգնած էր, ու դեֆիցիտ առաջացավ պահանջարկի եւ առաջարկի միջեւ: Իսկ եթե այդ դեֆիցիտն առաջանում է, պետք է անջատվի, որ վերականգնվի: Հետագայում Երեւանի ջերմային էլեկտրակայանը շարքից դուրս եկավ: Իհարկե, մի քանի ժամում այն վերականգնվեց, բայց սա խոսում է էներգետիկ անվտանգության խնդրի մասին: Ընդ որում` պետք է ասեմ, որ շարքից դուրս չեկան հատկապես փոքր ՀԵԿ-երը: Ամեն դեպքում, սա խոսում է այն մասին, որ մենք խնդիր ունենք այստեղ, եւ այստեղ դեռ քննարկելու հարցեր կան: Ի վերջո, ինչո՞ւ պետք է այդ տատանումները հանգեցնեին նման հետեւանքների, մենք կարգավորիչների, ապահովիչների համակարգ չունե՞նք, որը կհակազդեր դրան: Սրանք հարցեր են, որ պետք է հասկանանք: Եվ քանի որ այս ոլորտը համակարգող նախարարությունը եւս միավորված նախարարությունների կազմում է գտնվում, ինչը քննադատել ենք, հիմա էլ ասում եմ, որ 5-6 ոլորտների համար մի նախարարը չի կարող ինքնուրույն մշակել քաղաքականություն եւ կրել քաղաքական պատասխանատվություն: Ինչպես տեսաք, այդ ժամանակ համապատասխան փոխնախարարն էր հանդես գալիս: Սա բարդ բան է, ինչպե՞ս կարող ես 5-6 ոլորտի ծրագիր մշակել եւ ինքնուրույն կրել պատասխպանատվությունը, պետք  մտնես այդ գործի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

https://iravunk.com/sim/?p=90179&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը