ԽԱԲՎԱԾ ՍՊԱՌՈՂԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ՇԻՇ ԳԱՐԵՋՈՒՐ ՆՎԻՐԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Արխիվ 16-20

«Ալեքսանդրապոլ» գարեջուր գնելիս ստուգեք շշի պարունակությունը» հրապարակման մեջ մեր նախորդ համարում անդրադարձել ենք սպառողների դժգոհությանն առ այն, որ «Զովք» հանրախանութից գնել են կես լիտրանոց  «Ալեքսանդրապոլ» գարեջուր, որի մեջ, սակայն, եղել է ոչ թե կես լիտր, այլ, ասենք` 0,2 կամ 0,3 լիտր գարեջուրՈ՞վ է պատասխան տալու սպառողին նման ցինիզմով խաբելու, ավելի ճիշտ՝ թալանելու համար, ինչպես են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում: Հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ «Գյումրի» գարեջուր ընկերության մարքեթինգի գծով օգնական Ֆելիքսից, ով հազիվ նման պատասխան տվեց. «Դե, հազարից մեկ է նման բան լինում: Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրեն մի քանի շիշ տալ, որպես փոխհատուցում եւ ներողություն խնդրել թյուրիմացության համար»:

Նման պատասխանը, երբ փոխանցեցինք կիսադատարկ շշով գարեջուր գնած քաղաքացուն, նրան ծայրահեղ զայրացրեց. «Այդ գործարանի տերերը կարող են խնդրել, եւ խոստանում եմ՝ նրանց մի արկղ իրենց գարեջրից կնվիրեմ: Իրենց գյումրեցի են համարում, բայց երեւի մինչեւ հիմա չեն հասկացել, թե ինչ ասել է նամուս ու թասիբ, որ մարդկանց կարող է վիրավորել խաբված լինելը եւ ոչ թե մի կես շիշ պակաս գարեջուրը...»:

Ուստի մեկ անգամ եւս մենք փորձեցինք կապվել վերը նշված Ֆելիքսի հետ` հասկանալու, թե որքանով է նորմալ, երբ կիսածաղրական տոնով ասում է. «Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրեն մի քանի շիշ տալ, որպես փոխհատուցում»: Նա էլ նկատեց. «Ներողություն ենք խնդրում, եթե վիրավորել ենք: Ինչ վերաբերում է գարեջրին, մենք հանձնարարել ենք նորից նայել շուկան: Դա համատարած բնույթ չի կրում, այսքանը...»:

ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=90096&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը