Քանի՞ կոպեկ արժի Նիկոլի կանգնելը կարմիր լույսի տակ

Արխիվ 16-20

Նիկոլի մոտ ամեն ինչ ձեւ է, շոու, ցուցադրություն: Չգիտես ինչի, մեկ-մեկ որոշում է հեծանիվ քշել ու իր ամբողջ աշխատակազմը ընկնում է իր համար հեծանիվ գնելու, ակերը փչելու, հետո էլ մի ամբողջ շքախմբով` մի երկուսը հեծանիվներով, մնացածը ավտոմեքենաներով, փողոցները փակելով, Նիկոլին առոք-փառոք ուղեկցում են, լրագրողներին էլ ասում են, թե նկարեք ու տարածեք, թե ինչ վարչապետ ունենք` հեծանիվով գործի է գնում: Սակայն  դրա միտքը այդպես էլ պարզ չի դառնում. բացի շոուիից, որը կոչվում է «Նիկոլը հեծանիվի վրա», ինչ նպատակ է հետապնդում այդ ամենը:

Ոմանք ասում  են, որ Նիկոլը բենզին է տնտեսում, սակայն պարզ է, որ այդ տարբերակով, երբ Նիկոլի փոխարեն  իր մեքենայով բերում են իր բաճկոնը, շատ ավելի  շատ վառելիք է սպառվում, բայց այդ սպռաված կամ չսպառվածն էլ այքան չնչին է, որ եթե Նիկոլը իր ամբողջ կյանքը  միայն  հեծանիվով գնա-գա գործի,  առանց որեւէ ուղեկցող շքախմբի, միեւնույն է` տնտեսածը ավելի քիչ կլինի, քան Աննայի վարսավիրուհու աշխարհով մեկ ֆռֆռալու համար պետկան բյուջեի մեկ օրվա ծախսը: Այսինքն` տնտեսելու  գաղափարը «չկպավ»:

Գուցե Նիկոլը  պրոպագանդում է հեծանիվը որպես  փոխադրման միջոց: Սակայն  այդ դեպքում յուրաքանչյուրիս, ով կցանկանա հեծանիվով գնա գործի, պետք է ուղեկցի ոստիկանների եւ թիկնապահների  մի այդպիսի բանակ, քանի որ  հակառակ դեպքում, Երեւանի երթեւեկության պայմաններում հեծանիվով տեղ հասնելը դառնալու է խիստ վտանգավոր զբաղմունք, որի  դրական արդյունքի հավանականությունը 50/50 է: Եթե Նիկոլը իսկապես ցանկանում է, որ Երեւանի փողոցներում ավելանան հեծանվորդները, դրա համար նախ պետք է կարգավորի անկանոն  ու «գժական» երթեւեկությունը եւ երկորդ` հեծանվորդների համար պետք է ստեղծեր հատուկ երթեւեկելու գոտիներ, ինչպես  քիչ թե շատ զարգացած երկներում: Եվ միայն դրանից հետո կարող էր  նստել հեծանիվ եւ այդ գոտիներով  երթեւեկել: Իսկ մինչ այդ այն ժամանակը, որ ծախսում է շոուի վրա, լավ կլիներ տրամադրեր հենց վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար:

Մի խոսքով, Նիկոլը հեծանիվի վրա տեսարանը, իհարկե, զվարճալի է, սակայն  եթե փողոցով անցներ, ասենք` արջը հեծանիվի վրա, էլ զվարճալի կլիներ: Հիշում եք երեւի, որ ժամանակին կրկեսում կար այդպիսի` բոլոր երեխաների կողմից սիրված համար, երբ արջը հեծանիվ էր քշում:

Քանի որ խոսեցինք Նիկոլի երթեւեկության մասին, ապա չենք կարող չհիշել իր ինքնագովազդը այն առումով, որ մեկ անգամ կանգնել է կարմիր լույսի տակ: Ուզում է ասել, թե նա բոլորի նման է եւ շատ կարգապահ վարորդ: Սակայն  Նիկոլից պահնաջվում է ոչ թե, որ նա կանգնի կարմիր լույսի տակ,  այլ որպեսզի կարմիր լույսի տակ կանգնեն եւ ընդհանրապես երթեւեկության կանոնները պահպանեն բոլոր մնացած երթեւեկության մասնակիցները: Ի վերջո, բոլոր պետությունների բոլոր ղեկավարները անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն երթեւեկել հատուկ կանոններով, բայց այդ նույն պետություններում  բացի ղեկավարից  ոչ ոք իրավունք չունի խախտել երթեւեկության կանոնները: Մեզանում հակառակն է. պետության ղեկավարը իբր պահպանում է կանոնները, բայց փողոցներում  խայտառակ վիճակ է, ինչի արդյունքում աճել են վթարները եւ դրանց, շատ հաճախ ողբերգական, հետեւանքները: Այնպես որ ճիշտ կլիներ Նիկոլը ոչ թե  կազմակերպեր կարմիր լույսի տակ կանգնելու շոուն, այլ զբաղվեր  երթեւեկության խայտառակ վիճակով: Ընդ որում, պետք է զբաղվել սկսի հենց իր շրջապատից, քանի որ  կառավարական «դաչաների» Պռոշյանի մուտքից, ոստիկանների քթի տակով, սեփական համարներով ճոխ-ճոխ ավտոմեքենաները այնպես են ելումուտ անում, կարծես թե իրենց սեփական քաղաքն է: Դրանից հետո  քանի՞ կոպեկ արժի Նիկոլի կանգնելը կարմիր լույսի տակ:

Ա. Հովհաննիսյան

https://iravunk.com/sim/?p=84587&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը