ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել

Արխիվ 16-20

ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ում հետ և որտեղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

«Մենք չենք կարող համաձայնել նրա հետ, որ ԱՄՆ-ն է որոշում, թե որ տարածաշրջանների հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր իրականացնել», - ասել է վարչապետը:

Միշելն արևմտյան առաջնորդներից առաջինն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: 2019 թվականի հունվարից Բելգիան երկու տարով զբաղեցնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի աթոռը:

Բելգիայի վարչապետը նշել է, որ իրենք «միամիտ չեն Իրանի և նրա տարածաշրջանային դերի կարևորության հարցում»:

«Միևնույն ժամանակ, իրանական միջուկային էներգետիկան ապամոնտաժելու մասին համաձայնագիրը քաղաքական երկխոսության ճանապարհ է բացում՝ Իրանում աջակցելու համար ուժերին, որոնք ցանկանում են արդիականացնել երկիրը, ամրապնդել տնտեսությունը և որոնք պատրատ են ստանձնել միջուկային դեէսկալացիայի վերաբերյալ պարտավորություններ»,- նշել է Միշելը:

 

https://iravunk.com/sim/?p=67582&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը