Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է Երվանդ Խունդկարյանը
Արխիվ 16-20
Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, հուլիսի 12-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրություն է անցկացրել, iravunk.com տեղեկանում է Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, քվերակության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:
Միաժամանակ անցկացվել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություններ։ Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:
Նշվում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չեն հավաքել անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցել են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: