<Նախնական> քրեական գործ․․․ հարկային տեսուչի դեմ
Արխիվ 16-20
ՀՔԾ-ն տարածել է․
<ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները, առանց ստուգման հանձնարարականի, հիշյալ ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի ընթացքում հայտնաբերվել է ՍՊ ընկերությունում աշխատող 10-ը անձանց չգրանցված լինելու փաստը: Ստուգումն ու դրա արդյունքներն օրինականացնելու և փաստաթղթավորելու նպատակով դրանից երեք օր անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, Շենգավիթի հարկային տեսչությունում, իր մասնակցությամբ, հարկային տեսչության աշխատակիցները կազմել են ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող՝ ստուգումն, իբր, 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կատարելու մասին փաստաթղթեր՝ հայտարարություն, ստուգման արձանագրություն և ստուգման ակտի նախագիծ, որոնք հիշյալ աշխատակիցների պահանջով ինքը ստորագրել և հաստատել է ՍՊ ընկերության կնիքով:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ>:
<Վերջնական> քրեական գործը, կարծում եմ, կորակափոխվի> սուտ մատնության։
Ուրախ կլինեմ սխալվել։
Ա․ Աբգարյան
https://iravunk.com/sim/?p=5235&l=am/