«Ընտրությունների ընթացքում կարող են բացահայտվել անկանխատեսելի իրավիճակներ». ով կլինի թատրոնի տնօրենը

Արխիվ 16-20

Հունվարի 12-ին տեղի կունենա Երեւանի կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ընտրությունը, որի համար իրենց թեկնածություն են առաջադրել 4 մարդ, նրանցից երկուսի անուններն արդեն հայտնի է` մեկը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանն է, մյուսը` նույն թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա  հոկտեմբերից թատրոնի նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր եւ վերջինս դուրս էր եկել թատրոնից:
Ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա ընտրությունից  Վարդան Գրիգորյանը, ինչո՞ւ  այս ընտրությունում չի առաջադրել իր թեկնածությունը, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հենց Վարդան Գրիգորյանի հետ:
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ  ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

-Իմ թեկնածությունը չառաջադրելու հիմնական պատճառը մրցույթի չափորոշիչներն են, որոնք ենթարկվել են փոփոխության եւ այնտեղ սահմանափակվել են լայն մասնակցությամբ հնարավորությունները  ոչ միայն իմ, այլեւ այլոց համար: Ըստ էության մրցույթին կարող են մասնակցել միայն դերասանական կամ ռեժիսորական կրթություն ստացած, նաեւ տնտեսագետի որակավորում ունեցող անձինք: Կարծում եմ` սա կոպիտ խախտում է, քանի որ կարող է մասնակցել հազար մարդ, բայց այլ հարց է քանիսը կանցնեն, կամ կանցնե՞ն,  թե` ոչ: Կարծում եմ` սա արդարացի չէ,  սա միայն իմ կարծիքը չէ, սա չի վերաբերում իմ արդեն նախկինում աշխատած թատրոնին, սա կարծես թե տարածվում է մյուս բոլոր պետական թատրոններում: Տպավորություն է ստեղծվում, որ պետք է գործի կանախատեսելիության սկզբունք : Կա նաեւ հարցի մյուս կողմը, որն առաջացնում է տարակուսանք,  իսկ ո՞վ է ասել,  որ դերասանը կամ ռեժիսորն ունեն վարչական, կառավարման  հմտություններ , առավել եւս, որ շատ դեպքերում ստեղծագործող մարդիկ անկանխատեսելի են կառավարման իմաստով: Կոնկրետ իմ պարագայում, մի քիչ զավեշտ է ստացվում, քանի որ ութ տարի աշխատել եմ գերատեսչությունում եւ կարծես ոչինչ չէր խանգարում մասնակցել այս մրցույթին, հաղթել եւ աշխատել պայմանագրով սահմանված երեք տարին: Սա չի դիտարկվում, նաեւ այն դեպքում, որ այս ընթացքում անցել եմ վերապատրաստում, ստացել տարբեր որակավորման վկայականներ:
Ո՞Ր ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐՈՂ Է  ԹԱՏՐՈՆԻ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՌՆԱԼ

- Այս ամենի պատկերին չեմ կարող հստակ ասել, թե ով կընտրվի, որովհետեւ ամեն ինչ էլ կարող է լինել , նույնիսկ անկանխատեսելին:  Ընտրությունների ընթացքում կարող է բացահայտվել շատ անկանխատեսելի իրավիճակներ:  Քանի որ հոկտեմբերից սկսած հեռացել եմ թատրոնից միանշանակ դժվարանում եմ ասել: Այստեղ հաշվի չեմ առնում թատրոնի ներքին կարծիքը, քանի որ խիստ հակասական եւ անկանխատեսելի տեսակետներ են: Երկուսի դեպքում էլ ոչինչ չի բացառվում, միանշանակ առաջնահերթություն տալ մեկին կամ մյուսին, այս պահին դժվարանում եմ ասել: Իմ կարծիքով` արժե բոլորովին նոր մարդու տալ նախապատվություն, որը արժանի կլինի, կտիրապետի բոլոր օրենքներին եւ արժանի կերպով կանցնի մրցութային բոլոր փուլերը:
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՍԵԿՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

- Ասել, թե այս ընթացքում  չեմ հետեւել թատրոնի գործունեությանը`  ճիշտ չի լինի, այնտեղ իհարկե տեղի են ունեում որոշակի աշխատանքներ, վերջերս նույնիսկ հանձնել են ամանորյա մի ներկայացում: Այնտեղից տեսում եմ արտահոսք, դժգոհություններ էլ են եղել, թեւե վստահաբար կարող եմ ասել, ում ինչ հարցնեն, կարող են ինձ մատնացույց անել, որպես նախկին տնօրենի, որովհետեւ այդպիսի լուրեր շրջանառվում են: Շատ կցանկանայի, որ այն գաղափարը, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրենց կամքով եւ ոչ միայն,  հեռացած անձինք այնտեղ են, նույնիսկ անձինք, որոնք իրենց մասնագիտությանը  չեն տիրապետել: Փաստորեն նրանք էլ են վերադարձել  թատրոն, սրանք լավ հույսեր չեն ներշնչում: Վերջին ամսում հոդվածներ են հրապարակվում, որոնց չեմ ցանկանումա անդրադառնալ, որոնք ապատեղեկատվություն են տարածում եւ գրված են չիմացության արդյունքում: Երբեմն փորձում են նսեմացնել այն աշխատանքը, որն իմ ղեկավարման տարիներին իրականացվել է թատրոնում: Այս ճահճոտ, գարշահոտ թատրոնը բերել եմ տեսքի մինչեւ իմ ժամկետի ավարտվելը: Տարածում են, թե ստեղծագործական հուն չկար, եւ այլն: Ցավալի է, որ փաստերը ճիշտ չեմն մատուցում հանրությանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=47911&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը