«Հարություն Խաչատրյանը թող ներողություն խնդրի, որ առաջին քրիստոնեական երկրում պղծություն է քարոզում»

Արխիվ 16-20

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի մեկնարկին զուգահեռ տեղի ունեցավ «Ո՛չ այլասերման քարոզին» պաստառներով բողոքի ակցիան: Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ եկել էին զգուշացնելու, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ՝ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։ Фото Sarafyan Hrant.

Հիշեցնենք, որ կինոփառատոնի շրջանակում նախատեսվում էր ցուցադրել այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի) ` հայ դերասանների մասնակցությամբ: Ինչպես նաեւ նախատեսվում էր ցուցադրել «Լսիր ինձ» ֆիլմը, որը փաստավավերագրական է եւ պատրաստվել է այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ եւ այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հկ-ի պատվերով, սակայն հանրային լայն բողոքի արդյունքում, վերջիվերջո, այս ֆիլմերի ցուցադրումը կասեցվեց:

Բողոքի ակցիայի, փառատոնի եւ մատաղ սերնդի համար վտանգներով հղի այսպիսի քարոզչության մասին էլ «Իրավունքը» զրուցեց ակցիայի մասնակիցներից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ, որը նախեւառաջ նշեց.

-Фото Sarafyan Hrant. Մենք տեսնում ենք, որ Հայաստանում տարեցտարի արվամոլության, պղծությունների քարոզը տարբեր կազմակերպություններ փորձում են ավելի ագրեսիվ տանել: Ընդ որում՝ արդեն ծրագրեր են կազմում, որ սեռական դաստիարակության անվան տակ դպրոցներ մտնեն: Եվ այդ շրջանակում մի ժամանակ առաջ Երեւանի կենտրոնում համասեռամոլություն քարոզող պաստառներ կախվեցին, հետո մետրոյում, այսպես կոչված, «շվեդական հայրիկներ» նախագիծը իրականացրեցին, որն, ըստ էության, էլի արվամոլություն էր քարոզում: Այսօր էլ, փաստորեն, «Ոսկե ծիրանը» եւ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, որն իրեն ներկայացնում է ազգային մարդ, հոգեւոր արժեքների պահապան, մեծ-մեծ «Շողակաթ» հեռուստաընկերությունում ելույթներ է ունենում, արվամոլների եւ տրանսվիստիտների մասին երկու ֆիլմ է բերել եւ ուզում էր ցուցադրել: Սա այն գործընթացի մասն է, որի նպատակն է մինչեւ տարվա վերջ ընդունել այլասերվածների իրավունքները պաշտպանող օրենքներ՝  հասարակական կյանքի բոլոր ոլորտների համար, այդ թվում՝ նաեւ դպրոցներում դասավանդելու իրավունք եւ այլն: Իսկ մենք պահանջում ենք, որպեսզի վերջապես  ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը հաշվի առնվի եւ ընդունվի օրենք, որը կարգելի անչափահասների շրջանում այլասերման քարոզչությունը:

- Թեպետ վերոնշյալ ֆիլմերի ցուցադրումն այս տարի հաջողվեց կանխել, սակայն Հարություն Խաչատրյանը հայտարարել է, որ կփորձեն  մյուս տարի դրանք ցուցադրել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նախ Հարություն Խաչատրյանը թող ներողություն խնդրի, որ առաջին քրիստոնեական երկրում բերել ու պղծություն էФото Sarafyan Hrant. քարոզում: Եվ երկրորդ՝ նա նաեւ նշել է, թե «ոչնչից մեծ աղմուկ են սարքել, ինչ-որ մեկին շատ պետք էր այս աղմուկը» եւ այլն: Եթե ինքը չգիտի, ես իրեն հիշեցնում եմ՝ այդ «ինչ-որ մեկը» ժողովրդի 99 տոկոսն է, որը դեմ է պղծություններին:  

- Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում լուծումը, արդյոք կարող ենք ամեն անգամ պղծության քարոզի դեպքում հույսներս դնել ժողովրդի առողջ «իմունիտետի» վրա:

- Ո՛չ, իրավական դաշտում պետք է լինի ամրագրում: Ազգային ժողովը պարտավոր է ընդունել օրենք, որը կպաշտպանի մեր երեխաներին այլասերման քարոզից: Եթե՝ ոչ, ապա Հայաստանը կարող է վերածվել այնպիսի սոդոմական մեղքերի երկրի, որոնք այսօր տեսնում ենք Եվրամիության շատ երկրներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=34465&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը