Փաշինյանի նպատակը մեկն է՝ վերարտադրվել, ինչի համար նրան պետք է կեղծ լոզունգ՝ «խաղաղություն», եւ շատ փող. Մանվելյան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միանշանակ եւ աներկբա է՝ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար: Եվ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր պայմաններից: Թե այս որոշումը ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, «Իրավունք»-ը պարզեց էներգետիկ հարցերով փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻՑ:

«ԲԱՑԱՀԱՅՏ ՉԵՆ ԱՍՈՒՄ՝ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է»

Պարոն Մանվելյան, ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանի էներգետիկ համակարգը Ադրբեջանին միացնելու վերաբերյալ: Սա ի՞նչ է՝ համագործակցությո՞ւն, թե՞ ինտեգրում:

— Տեսեք, համագործակցությունը բոլորովին այլ բան է, ինտգրումը՝ այլ: Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց ինտեգրման մասին: Ինտեգրումը, բավականին երկար եւ բարդ գործընթաց է: Որպես կանոն, էլեկտրաէներգետիկ համակարգերը, հարեւան պետությունների միջեւ սինխրոնիզացվում է: Ընդգրկման մասին խոսք լինել չի կարող: Տեսականորեն կարող են սինխրոնիզացման մասին խոսել, որն էլ պետք է հասկանանք, թե որքանով է դա մեզ ձեռնտու եւ դրա հետեւում ընկած քաղաքական դրդապատճառը որն է:

Էներգետիկ համակարգը ողջ պետության անվտանգության համակարգն է, ազգային անվտանգության գերկարեւոր համակարգերից մեկն է: Պետք է հասկանանք, թե այստեղ անվտանգային ինչպիսի ռիսկեր են ստեղծվում, երբ գնում է սինխրոնիզացման գործընթացը: Այսինքն, դրա մեջ բավականին լրջագույն ռիսկեր կան՝ ընդհուպ  ազգային անվտանգությանն առնչվող ռիսկեր:

Չմոռանանք, որ տարիներ առաջ Ադրբեջանը պարբերաբար անջատում էր Հայաստան մտնող գազամատակարարումը: Կարո՞ղ ենք այդ նույն ռիսկերը ունենալ նաեւ էլեկտրաէներգիայի առումով:

— Այստեղ ավելի հստակ պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Խոսքը Հայաստանի Ատոմակայանի փակվելու մասին է: Դրա մասին բացահայտ չեն ասում, սակայն իմաստը դա է: Այդ պահանջը հստակ կերպով դրված է, եւ ես այդ մասին մի քանի անգամ խոսել եմ, որ ներկայացված է Հայաստանի Ատոմակայանի փակման պահանջ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Հիմա փորձում են նրանք սիրաշահել Հայստանին, ասելով մենք ձեզ էլեկտրաէներգիա կտանք, դուք ձեր Ատոմակայանը փակեք: Սա է խնդիրը, որը բացեիբաց չի ասվում: Մինչդեռ Հայաստանի կախվածությունն է մեծացվում Ադրբեջանից ու Թուրքիայից, եւ Հայաստանը սրանով դառնում է այդ երկրներից էլեկտրաէներգիա ներմուծող: Այսինքն՝ խոսքը ոչ թե սինխրոնիզացման կամ ընդգրկման մասին, այլ այստեղ արդեն խոսքը կախվածության մասին է, որի անվան տակ էլ Ատոմակայանի փակումը կունենա որոշակի տնտեսական հիմք: Կասեն՝ մենք ձեզ հիմա ինչպես էժան գնով բենզին ենք տալիս, այնպես էլ էժան էներգիա կտանք, ձեր ինչի՞ն է պետք Ատոմակայանը: Սա է նպատակը:

Կրկնում եմ, որ հիմնական վտանգը դա կախվածության ստեղծումն է: Այսինքն, քո էներգետիկ համակարգը՝ քո հարեւան, թշնամի երկրներից կախման մեջ է գցում: Խաղաղության մասին խոսքերն ընդամենը դատարկաբանություն է: Նույն Ադրբեջանն իր համագործակցությունը գործընկերների՝ Պակիստանի եւ Իսրայելի հետ ավելացնում է, եւ պարզ է, որ նա խաղաղության չի պատրաստվում: Նա պատրաստվում է Հայաստանն իրենից կախվածության մեջ գցել տարբեր ճանապարհներով՝ էժան բենզին մատակարարելով, որն իր հերթին ունի խորքային մոտեցում՝ դա եւս կազդի Հայաստանի բենզինի շուկան գրավելուն, ինչպես նշեցի Ատոմակայանի փակումը եւ այլն: Բոլոր ուղղություններով նրանք ցանկանում են Հայաստանը շրջափակման մեջ գցելով՝ կախվածություն ստեղծել: Այստեղ արդեն խոսքը լրջագույն՝ ազգային անվտանգության ռիսկերի մասին է:

«ԻԶՈՒՐ ՉԷ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍԵԼ Է՝ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎՆ Է, ԼԱՎ ԿԼԻՆԻ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵՆ»

Նման գործարքի միտումն այս իշխանության կողմից ո՞րն էր: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ունակ է, միայն թե Ադրբեջանն իր «գլուխը շոյի՞»:

— Նպատակը վերընտրվելն է: Քանի որ նա վերցրել է կեղծ խաղաղության թեզը եւ դրանով ցանկանում է ցույց տալ, թե՝ տեսեք, ես ամեն հարցերով համագործակցում եմ եւ խաղաղության միջավայր եմ ստեղծում տարածաշրջանում: Նա նման կերպ փորձում է վերարտադրվել: Չի բացառվում, որ նաեւ նմանատիպ գործընթացի արդյունքում որոշակի ֆինանսական աջակցություն կստանա, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ուժեղացնելու ընտրություններից առաջ իրենց դիրքերը:

Ֆինանսավորում Ադրբեջանի՞ց…

— Այո, ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Թուրքիայից: Իզուր չէ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է՝ այս իշխանությունը լավն է, եւ լավ կլինի, որ կրկին վերարտադրվեն: Ձեր նախորդ հարցը շատ տեղին էր, թե որն է Նիկոլ Փաշինյանի նպատակը: Նպատակը մեկն է՝ վերարտադրվել, ինչի համար նրան պետք է կեղծ լոզունգ՝ «Խաղաղություն» եւ շատ փող:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում