ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԽԱՉՔԱՐ Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ԴԱԺԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ
ՀասարակությունԵրեկ, սեպտեմբերի 27-ին, լրացավ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի 5 ֊րդ տարելիցը։ Այս կապակցությամբ Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ գյուղում Կոտայքի մարզի երիտասարդների նախաձեռնությամբ Սուրբ Վառվառա մատուռի մոտ տեղադրվել է խաչքար։
Երիտասարդներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, ասաց Iravunk. com - ի թղթակցին, որ մեր հերոս եղբայրները ամենաթանկը իրենց ջահել կյանքն են տվել, զոհաբերել հանուն մեզ, բոլորիս համար, նրանց հիշատակը երբեք չենք մոռանա։ Խաչքարը նվիրված է Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում անմահացած բոլոր հերոսներին։Սրանով, մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

