Ինչ սուպեր հնարավորություններ ունի Փաշինյանի վարչապետի կոստյումը

Ներքաղաքական

Ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը քննադատում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե սուպեր վարչապետի պաշտոն է իր համար ստեղծել կամ իր հագով վարչապետի կոստյում է կարել: Երբ Փաշինյանը ստերով ու կեղծիքներով խլեց այդ պաշտոնը, պարզվեց, որ կոստյումն իր համար մի բան էլ նեղ է եւ որոշեց սուպեր վարչապետի իր յուղոտ պաշտոնը դարձնել սուպեր վարչապետի քառակուսի, այսինքն՝ ավելի լայնացնելով կոստյումի պարունակությունը:

Այսօր Հայաստանի սուպեր վարչապետի աթոռը զբաղեցրածը գրեթե ամեն ինչ կարողանում է անել. տիրապետում է ԱԱԾ-ին, քնչականին, ոստիկանությանը, Սահմանադրական դատարանին, մասամբ՝ դատական համակարգին, նախագահականին, ԱԺ-ին, ՄԻՊ-ին, պետական ու վարչական գրեթե բոլոր հանձնաժողովներին, 6 միլիարդ բյուջե ունեցող Հանրային հեռուստաընկերությանը, ՏԻՄ-ին, կարճ ասած՝ գրեթե ամեն ինչին, չէ՝ բառացի ամեն ինչին: Եվ, ըստ էության, միայն ուժը չի բավարարում Սփյուռքի վրա, բայց սա էլ խնդիր չէ, որովհետեւ կա Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան, ով պատերազմի ընթացքում առանց ամաչելու հայտարարում էր, թե իրեն պատերազմի մասին տեղեկություններ չեն փոխանցում, իսկ Սփյուռքում բնակվող այն անձինք, ովքեր դուր չեն գալիս Փաշինյանին, նա պարզապես մուտքի արտոնություն չի տալիս Հայրենիք:

Արդյունքում Փաշինյանն այնքան է հղփացել վարչապետի պաշտոնում, որ բառացի ասում է ինչ ուզում է, հայտարարում է ինչ խելքին փչում է: Սանձեր չկան, պատասխանատվությունը բացակայում է, միեւնույն է, վաղը ասելու է՝ մեղավոր է, բայց թիվ մեկ պատասխանատուն չէ: Փաշինյանն այնքան գերպաշտոն ունի, որ վիրավորական ձեւով կրոնի խտրական վերաբերմունք է ցուցաբերում դարավոր մեր խաչքարերն անվանարկելով, թե՝ թող վզներից կախեն: Ու օրենքի բացակայությունը Փաշինյանի համար խնդիր չէ, դե ինքը քրիստոնյա տղա է, Սաղմոսներ գիտի, կարող է խաչքարերի մասին ինչ ասես ասել, իսկ օրենք խախտելուց էլ երկրում մի գերատեսչություն չկա, որ խոսի:

Պատկերացնո՞ւմ եք, նորմալ երկրներում ղեկավարների խոսքը, որպես պատմական արժեք, սղագրում եւ ներկայացնում են հաջորդ սերունդներին, իսկ մեր հաջորդ սերունդները կարդալու են ու ասեն՝ բա լավ, մեկը չկա՞, ասի՝ ընկեր վարչապետ, ամոթ ունեցեք անիրավ դատավորի օրը չընկնեք: Այո՛, Փաշինյանը սրտնեղած է, որ իր սուպեր վարչապետության լծակները միայն եկեղեցուն չի հասնում, ու նա ամեն ինչ անում է, որ այս ոլորտն էլ գրավի: Որ, օրինակ, ինքը հիստերիկանա, ԱԺ ամբիոնից գոռա, թե բուրվարներով գուբերնայի սարկավագ եք դառնալու ու հակադարձող չլինի: Չէ, իսկապես, պետք է գտնել այն անթրաշ ընդդիմադիր Փաշինյանին ու հորդորել, որ նույնքան ջերմեռանդ պահանջի՝ վերջ դնել ներկա իշխանության սուպեր գահի լծակների անսահմանությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286357&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին