ԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ

Տնտեսություն

­Նա­խօ­րեին Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը ներ­կա­յաց­րեց Հա­յաս­տա­նում մա­յի­սի դրութ­յամբ գնա­ճի պատ­կե­րը: Ներ­կա­յաց­վել է ան­ցած տար­վա մա­յի­սի հա­մե­մատ 4.3 տո­կոս ընդ­հա­նուր գնաճ, ո­րը, մի­գու­ցեեւ, տե­ղա­վոր­վում է սահ­ման­ված ցու­ցա­նիշ­նե­րի շրջա­նակ­նե­րում, թեեւ, մեղմ ա­սած, չի հա­մա­պա­տաս­խա­նում հա­մաշ­խար­հա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րին: Բայց, դրա­նով հան­դերձ ան­գամ, պատ­կե­րը շատ ա­վե­լի մռայլ է:

Ի­հար­կե, 4.3 տո­կոսն էլ լուրջ ցու­ցա­նիշ է: Ն­շենք միայն, որ ան­ցած դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ մա­յի­սին գնա­ճը 2.8 տո­կոս է, ո­րը վեր­ջին տաս­նամ­յա­կում, չհաշ­ված 2021 եւ 2022թ. ճգնա­ժա­մա­յին փու­լե­րը, ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշն է (Գ­րա­ֆի­կում): Բայց դա էլ դեռ մի կողմ:

Այն, որ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան հա­մար սպա­ռում­նե­րի հիմ­նա­կան մաս­նա­բա­ժի­նը ե­ղել եւ մնում է սննդամ­թեր­քը, հայտ­նի փաստ է: Եվ ա­հա, 4.3 տո­կոս գնա­ճի պա­րա­գա­յում, վի­ճա­կա­գիր­նե­րը ներ­կա­յաց­րել են «սննդամ­թերք եւ­ ոչ ալ­կո­հո­լա­յին խմիչք» ապ­րան­քա­յին մեծ խմբով 7.4 տո­կոս թան­կա­ցում: Ակն­հայ­տո­րեն խու­սա­փել ա­ռան­ձին սննդամ­թեր­քի գծով թան­կա­ցում­նե­րի ցու­ցա­նիշն ա­ռան­ձին ներ­կա­յաց­նե­լուց, բայց հաշ­վի առ­նե­լով, որ ոչ ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի գծով գնա­ճը նկա­տե­լիո­րեն ա­վե­լի ցածր է, նշա­նա­կում է, որ սննդամ­թեր­քի թան­կա­ցու­մը շատ ա­վե­լի լուրջ է`գրե­թե հա­մադ­րե­լի ընդ­հա­նուր գնա­ճի կրկնա­պա­տի­կին: Ա­ռաջ ընկ­նե­լով` նշենք, որ հաշ­վի ա­ռե­լով փաս­տը, որ ապ­րի­լի դրութ­յամբ վի­ճա­կա­գիր­նե­րը ներ­կա­յաց­րել են մի­ջին աշ­խա­տա­վար­ձե­րի 4.3 տո­կոս աճ, եւ մա­յի­սին դա հա­զիվ թե էա­պես փոխ­ված լի­նի, ա­պա կստա­նանք, որ գո­նե պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով, Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան սո­ցիա­լա­կան վի­ճա­կը չի փոխ­վել: Բայց այդ­քան էլ այդ­պես չէ: Կրկ­նենք, բնակ­չութ­յան հիմ­նա­կան մա­սի մոտ սպառ­ման առ­յու­ծի բա­ժի­նը սննդամ­թեր­քինն է: Այ­սինքն, ու­նե­նա­լով ե­կա­մուտ­նե­րի զրո­յա­կան աճ, ստիպ­ված են ե­ղել 4 տո­կո­սով ա­վել ծախ­սել սննդի վրա, ո­րը նշա­նա­կում է սո­ցիա­լա­կան վի­ճա­կի էա­կան վատ­թա­րա­ցում:

­Սա­կայն ի­րա­կա­նում վի­ճա­կը շատ ա­վե­լի վատ է, հաշ­վի առ­նե­լով, որ սննդամ­թերք աս­վածն էլ իր հեր­թին է հա­րա­բե­րա­կան հաս­կա­ցութ­յուն: Ն­կա­տի ու­նենք, որ «սեւ իկ­րան» կթան­կա­նա, թե` ոչ, մարդ­կանց հիմ­նա­կան մա­սի հա­մար էա­կան չէ: Բայց կան մի շարք ապ­րան­քա­տե­սակ­ներ, ո­րոնց թան­կա­ցու­մը կա­տաստ­րո­ֆիկ կա­րող է լի­նել: Դ­րանց թվում` ալ­յու­րը թան­կա­ցել է մոտ 7 տո­կո­սով, ո­րը թեեւ մա­կա­րո­նե­ղե­նի եւ հա­ցի վրա ու­նե­ցել է թան­կաց­ման կրկնա­կի պա­կաս է­ֆեկտ, սա­կայն դա ե­ղած մնա­ցորդ­նե­րի հաշ­վին է: Ի­րա­կա­նում, հա­ցի էա­կան թան­կա­ցում դեռ լի­նե­լու է: Կա­րա­գը թան­կա­ցել է մոտ 13 տո­կո­սով, բու­սա­կան յու­ղի­նը` մոտ 15: «Ձուկ եւ ծո­վամ­թերք» ապ­րան­քախմ­բում թան­կա­ցու­մը 20.2 տո­կոս է: Բան­ջա­րե­ղե­նը թան­կա­ցել է 29 տո­կո­սով, այն դեպ­քում, երբ ան­ցած մա­յի­սին թան­կա­ցու­մը 4 տո­կոս էր, նա­խան­ցած մա­յի­սին էլ կար մոտ 22 տո­կոս գնան­կում: Իսկ ա­հա այս ապ­րան­քախմ­բում կա­ղամ­բը թան­կա­ցել է մոտ 55 տո­կո­սով, լո­լիկ-վա­րուն­գը հա­մա­պա­տաս­խա­նա­բար մոտ 23 ու 13, սմբու­կը` մոտ 28, կա­նաչ լո­բին` մոտ 21 տո­կո­սով: Վեր­ջա­պես. հիմ­նա­կան սննդա­տե­սակ­նե­րից մե­կը` կար­տո­ֆի­լը թան­կա­ցել է մոտ 75 տո­կո­սով: Մր­գե­րը թան­կա­ցել են մոտ 13 տո­կո­սով, եւ այս­պես շա­րու­նակ: Ո­րոշ ապ­րան­քախմ­բե­րում թեեւ կան հա­րա­բե­րա­կան փոքր թան­կա­ցում­ներ, կա նույ­նիսկ գնաճ, սա­կայն ընդ­հա­նուր վի­ճա­կը սա է` բնակ­չութ­յան հա­մար հիմ­նա­կան հան­դի­սա­ցող սննդամ­թեր­քը թան­կա­ցել է 2-3 ան­գամ ա­վե­լի շատ, քան ընդ­հա­նուր սննդամ­թեր­քի գներն են: Ու­րեմն, կա­րե­լի է նաեւ կռա­հել, թե այս ա­մենն ի­րա­կա­նում ինչ սո­ցիա­լա­կան հե­տե­ւանք­նե­րի են բե­րել:

Ի­րա­կա­նում այս պատ­կե­րը հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան ի­րա­կան վի­ճա­կի ար­տա­ցո­լումն է: Մեկ պարզ օ­րի­նակ. նա­խօ­րեին ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի ա­թո­ռին նստող ոմն Վա­հե Հով­հան­նիս­յան հայ­տա­րա­րեց, որ ՀՀ պե­տա­կան պարտ­քի սպա­սարկ­ման ծախ­սե­րը 2024թ. կազ­մել են մոտ 1 մի­լիարդ դո­լար: Մի կողմ թող­նե­լով, որ Նի­կո­լը, ըստ սույն Հով­հան­նիս­յա­նի, ՀՀ կա­ռա­վա­րութ­յան պարտ­քի ընդ­հա­նուր ծա­վալն ան­ցած տար­վա դրութ­յամբ հասց­րել է 12 մի­լիարդ 338 մի­լիոն դո­լա­րի, կենտ­րո­նա­նաք միայն այդ 1 մի­լիարդ «տո­կոս փա­կե­լու» վրա: Դա Հա­յաս­տա­նի հա­մար լուրջ մե­ծութ­յուն է: Այ­սինքն, միայն «տո­կոս փա­կե­լու», ու դրա­նից զատ` իշ­խող խուն­տա­յին եւ մանկ­լա­վիկ­նե­րին կե­րակ­րե­լու հա­մար եր­կի­րը հսկա­յա­կան փո­ղեր է վճա­րում: Ու ստիպ­ված են այդ ա­մե­նը «քե­րել» շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րից: Այս­տե­ղից ար­դեն հա­սել են այն­պի­սի հար­կա­յին մա­կար­դա­կի, որ ան­գամ սո­վո­րա­կան ա­ռեւ­տուր ա­նող խա­նութ­ներն են հա­զար­նե­րով փակ­վում: Արդ­յու­նա­բե­րութ­յու­նը ողջ տա­րի երկ­նիշ թվե­րով է նվա­զում: Հե­տո ի՞նչ կլի­նի: Խուն­տա­յի հա­մար`«հե­տո, թե­կու­զեւ ջրհե­ղեղ»:

Возможно, это изображение текст

https://iravunk.com/sim/?p=314876&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը