ՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Միջազգային

­Մինչ նի­կոլ­յան իշ­խա­նիկ­նե­րը վեր­ջին օ­րե­րին շա­րու­նա­կում էին Ա­լիե­ւից հա­մա­ռո­րեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» մու­րալ, Հեյ­դա­րո­վի­չը Հա­յաս­տա­նի հան­դեպ հեր­թա­կան վտան­գա­վոր գո­րըն­թացն է ծա­վա­լում: Խոս­քը Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւի եւ Պա­կիս­տա­նի վար­չա­պետ Շահ­բազ Շա­րի­ֆի մաս­նակ­ցութ­յամբ մա­յի­սի 28-ին Լա­չի­նի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի բաց­ման մա­սին է:

ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ

­Սա Արցա­խի տա­րած­քում եր­րորդ նման հաս­տա­տութ­յունն է, եւ պարզ հարց է ծա­գում՝ Ա­լիե­ւի ին­չի՞ն է պետք Լա­չի­նի ձո­րե­րում, որ­տեղ դեռ ան­գամ բնակ­չութ­յուն չկա, մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նը: Ա­ռա­վել եւս, որ դրա­նից ոչ շատ հե­ռու՝ Զան­գե­լա­նի հատ­վա­ծում դեռ 2022թ.­-ին էր Էր­դո­ղա­նի հետ միա­սին է­լի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան բա­ցել, մինչ այդ էլ՝ Ֆի­զու­լիում: Ա­վե­լին, այն­քան է այս հեր­թա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նը կա­րե­ւո­րում, որ բաց­մա­նը, բա­ցի Էր­դո­ղա­նից, մաս­նակ­ցում էր նաեւ Պա­կիս­տա­նի ղե­կա­վա­րը:

Ի­հար­կե, միամ­տութ­յուն կլի­նի ա­սել, թե Ա­լիեւն Լա­չի­նի օ­դա­նա­վա­կա­յա­նով ինչ-որ տնտե­սա­կան կամ, ա­սենք, զբո­սաշր­ջա­յին հար­ցեր է ցան­կա­նում լու­ծել: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ դրա շի­նա­րա­րութ­յու­նը սկսվել էր 2021թ.-ին, երբ ինչ­պես ար­ցա­խա­հա­յութ­յու­նը, այն­պես էլ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը դեռ Ար­ցա­խում էին: Ու­ժի մեջ էր Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի թե­ման սե­րունդ­նե­րին թող­նե­լու՝ Լավ­րո­վի օ­րերս հի­շա­տա­կած ե­ռա­կողմ «ջենթլ­մե­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը»: Մի խոս­քով, կար ա­նո­րոշ ա­պա­գա, եւ ա­սել, թե նման ի­րա­վի­ճա­կում Լա­չի­նի ձո­րե­րում մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան հիմ­նե­լը տնտե­սա­կան տրա­մա­բա­նութ­յուն ու­ներ, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­ռա­վել եւս, կրկնենք, ոչ շատ հե­ռու Զան­գե­լա­նի, դրա­նից մի փոքր ա­րե­ւելք էլ՝ Ֆի­զու­լիի օ­դա­նա­վա­կա­յան­ներն են: Վեր­ջա­պես, միայն այն փաս­տը, որ Ադր­բե­ջա­նը մնա­ցած ողջ տի­րույ­թում, այն է՝ տնտե­սա­պես շատ ա­վե­լի զար­գա­ցած եւ մար­դա­շատ գո­տի­նե­րում ու­նի ըն­դա­մե­նը 5 մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան, ի­րար հա­րե­ւա­նութ­յամբ այս ե­րե­քը կա­ռու­ցե­լը, ի­հար­կե, միան­գա­մից է խո­սում ոչ տնտե­սա­կան նպա­տակ­նե­րի մա­սին:

Էր­դո­ղա­նի եւ Շա­րի­ֆի մաս­նակ­ցութ­յան փաս­տը եւս դժվար չէ հաս­կա­նալ, թե ին­չի հա­մար է: Այ­սինքն, այս ե­րեք օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի առ­կա­յութ­յու­նը, ի­հար­կե, պետք է դի­տար­կել զուտ ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից եւ ուղղ­ված ոչ միայն Հա­յաս­տա­նի դեմ (միայն Հա­յաս­տա­նի հա­մար դա չա­փա­զանց շատ կլի­ներ): Այն, որ հիմ­նա­կան թի­րախ­նե­րից է, ե­թե ոչ՝ ա­մե­նա­հիմ­նա­կա­նը, Ի­րա­նը, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Գու­մա­րած, սա, ըստ էու­թայն, օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի, այ­սինքն, նաեւ ռա­դիո­լո­կա­ցիոն եւ այդ կար­գի հա­մա­կար­գե­րի գիծ է, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել ՌԴ-Ի­րան կա­պի մի­ջեւ պատ­նե­շի պես մի բան: Սա ար­դեն բա­ցատ­րում է Թուր­քիա­յի եւ Պա­կիս­տա­նի մաս­նակ­ցութ­յու­նը տե­ղի ու­նե­ցա­ծին. ե­րեք երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­ներն ար­դեն հայ­տա­րա­րել են «Մեկ ազգ, ե­րեք պե­տութ­յուն» սկզբուն­քի մա­սին, եւ սա դրա գործ­նա­կան տես­քի բե­րե­լու ըն­թաց­քի մա­սին բա­ցա­հայտ հայտ է՝ ուղղ­ված Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին:

Ա­ռա­վել եւս, որ այդ մի­ջո­ցառ­ման հա­մա­տեքս­տում Ա­լիե­ւը շա­րու­նա­կեց խո­սել Զան­գե­զու­րի թե­մա­յով, թե՝ «Արեւմտ­յան Զան­գե­զու­րը ան­ջատ­վել է Ադր­բե­ջա­նից եւ միաց­վել է Հա­յաս­տա­նին… Դա մեծ ա­նար­դա­րութ­յուն էր» եւ այլն: Դե, ե­թե «ա­նար­դա­րութ­յուն է», ու­րեմն դա պետք է շտկել, եւ Էր­դո­ղանն ու Շա­րոնն էլ այդ պա­հին կանգ­նած էին Ա­լիե­ւի կող­քին: Եվ այն, որ Էր­դո­ղա­նը չհա­պա­ղեց խո­սել «Մի­ջին մի­ջանց­քի» մա­սին, ո­րի միակ պա­կա­սող օ­ղա­կը «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է, աս­վա­ծի հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն է:

 ԱԼԵՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԲԱՔՈՒ

Ա­հա այս միան­գա­մայն մտա­հո­գիչ ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին, կրկնենք, նի­կոլ­յան իշ­խա­նիկ­նե­րը մե­կը մյու­սից ցնցող հայ­տա­րա­րութ­յուն­ներ են հնչեց­նում: Օ­րի­նակ`Ա­լե­նը սկսեց քա­րոզ­ներ կար­դալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մից բխող «պայ­ծառ ա­պա­գա­յի» մա­սին, թե՝ դրա­նից հինգ րո­պե անց հա­յերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը կնետ­վեն ի­րար հետ ա­ռեւ­տուր ա­նե­լու: Նաեւ, որ հա­յե­րը կգնան Բաք­վում ապ­րե­լու, ա­զե­րի­ներն էլ՝ Հա­յաս­տա­նում: Ու այն­պի­սի հա­մոզ­վա­ծութ­յամբ, որ ա­վե­լի շատ նման էր Ա­լիե­ւի՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու մա­սին պա­հան­ջի հե­ռա­կա «դաբ­րո­յի»: Ա­մեն դեպ­քում, Ա­լե­նին, Նի­կո­լին եւ նման մի քա­նի­սին մի­գու­ցե Բա­քու թող­նեն, բայց երբ ար­ցա­խա­հա­յե­րին են ի­րենց տնե­րից հա­նում, հաս­տատ հա­յե­րի վե­րա­դարձ Ադր­բե­ջան չի կա­րող լի­նել: Փո­խա­րե­նը, ա­զե­րի­նե­րին այս­տեղ ո­մանք մի­գու­ցե գրկա­բաց կըն­դու­նեն: Հա­ջորդ կար­կա­ռուն նի­կո­լա­կա­նը՝ Միր­զո­յան Ա­րոն, ով ըն­դու­նել էր Ֆ­րան­սիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րին, նո­րից հին հե­քիաթ­նե­րը պատ­մեց, թե ին­չու «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վածն այդ­պես էլ չի ստո­րագր­վում: Բայց փո­խա­րե­նը Ժան-­Նոել Բա­րոն, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե ինչ քայ­լեր է Ֆ­րան­սիան ձեռ­նար­կում Ադր­բե­ջա­նի կող­մից սրա­ցու­մը եւ հ­նա­րա­վոր ագ­րե­սիան կան­խե­լու հա­մար, չա­փա­զանց «հու­սադ­րող» խոս­տում տվեց, թե ի­րա­վի­ճա­կի սրման դեպ­քում «Ֆ­րան­սիան կո­չեր կա­նի»: Չ­նա­յած, ե­թե Մար­կոնն ինքն ի­րեն չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել սե­փա­կան կնոջ ապ­տակ­նե­րից, ին­չո՞վ կա­րող է Հա­յաս­տա­նին օգ­նել, ե­թե ոչ՝ «կո­չեր» հնչեց­նե­լով:

­Վեր­ջա­պես, նույն ո­ճի մեջ էր Նի­կո­լը նույն պա­հին, երբ Լա­չի­նում օ­դա­նա­վա­կա­յան էին բա­ցում: Թե՝ Եր­եւա­նը եւ Բա­քուն երկ­կողմ խորհր­դակ­ցութ­յուն­ներ են անց­կաց­նում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման ժամ­կետ­նե­րի եւ հան­գա­մանք­նե­րի շուրջ՝ հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի հաս­նե­լու հա­մար: Ադր­բե­ջա­նի պա­տաս­խանն ար­դեն ոչ թե նույ­նիսկ Բայ­րա­մո­վի (ե­րե­ւի նա էլ է հոգ­նել նույն բա­նը կրկնե­լուց), այլ՝ նրա տե­ղա­կալ Յալ­չին Ռա­ֆի­եւի մա­կար­դա­կով էր. «Ս­տո­րագր­ման հա­մար կա եր­կու պայ­ման. անհ­րա­ժեշտ է կոնկ­րետ քայ­լեր ձեռ­նար­կել այս ուղ­ղութ­յամբ»: Այս եր­կու պայ­ման­նե­րից մե­կի՝ Մինս­կի խմբի լու­ծար­մա­ն մա­սով թեեւ Նի­կոլն էլ է պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նել, սա­կայն Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու հարցն այդ­պես էլ մնա­ցել է նրա կո­կոր­դին:

­Բայց այն, որ ի­րա­վի­ճա­կը մնում է չա­փա­զանց լուրջ, հաս­տա­տեց նաեւ Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Անդ­րեյ Բե­լոու­սո­վը՝ հայ­տա­րա­րե­լով. «Հա­յաս­տա­նի Ս­յու­նի­քի մար­զի շուրջ լար­վա­ծութ­յու­նը պահ­պան­վում է»: Ա­վե­լին, նրա հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է ա­նել ա­մեն ինչ՝ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­մա­նը նպաս­տե­լու հա­մար, թե­րեւս պետք է ըն­կա­լել, որ­պես Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­վի­ճա­կի շա­րու­նա­կա­կան թե­ժաց­ման (այդ թվում՝ Լա­չի­նի օ­դա­նա­վա­կա­յա­նի տես­քով) պա­տաս­խան ռեակ­ցիա:

ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՑՈՒՑԻՉԸ

­Փո­խա­րե­նը, օ­րա­կարգ մտան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ նույն Ս­յու­նի­քում ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նի թե­ման այդ­պես էլ տե­ղից չի շարժ­վում, թեեւ Հա­յաս­տա­նին ըն­դա­մե­նը «կո­չե­րով» օգ­նել պատ­րաստ­վող Ֆ­րան­սիան ար­դեն այն­տեղ հյու­պա­տո­սա­րան ու­նի: Նախ, հա­յաս­տան­յան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում պտտվում են հա­մառ լու­րեր, որ ան­գամ Լավ­րո­վի այ­ցը հյու­պա­տո­սա­րա­նի թե­ման մեռ­յալ կե­տից չի տե­ղա­շար­ժել: Իսկ ա­հա Կա­րա­պետ Պո­ղոս­յա­նը տե­ղե­կաց­նում է. «Լավ­րով­յան վեր­ջին այ­ցը չա­փա­զանց լար­ված է ան­ցել ոչ միայն փո­ղո­ցում, այլեւ` փակ դռնե­րի հետ­եւում։ Ըստ աղբ­յուր­նե­րի` հա­տուկ շեշ­տադ­րում է ե­ղել ան­հա­պաղ Կա­պա­նում ՌԴ հյու­պա­տո­սա­րան բա­ցե­լու հար­ցով։ Ին­չին Փա­շին­յա­նը հա­կա­դար­ձել է, որ Ս­յու­նի­քի բնակ­չութ­յու­նը դեռեւս պատ­րաստ չի ըն­դու­նել ռու­սա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը շատ կոշտ է ե­ղել եւ հայ­տա­րա­րել, որ ե­թե չի բաց­վում Կա­պա­նում ՌԴ հյու­պա­տո­սա­րա­նը, ա­պա ի­րենք էլ կփա­կեն Ռոս­տո­վի հայ­կա­կան հյու­պա­տո­սա­րա­նը։ Որ­պես պա­տաս­խա­նի վերջ­նա­ժամ­կետ նշվել է ՌԴ խորհր­դա­րա­նի ղե­կա­վար Մատ­վիեն­կո­յի ա­ռա­ջի­կա այ­ցը…»:

­Հի­շեց­նենք, ժա­մա­նա­կին, երբ Կա­պա­նում բաց­վեց Ի­րա­նի հյու­պա­տո­սա­րա­նը, դա ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի վրա ու­նե­ցավ բա­վա­կա­նին հանգս­տաց­նող գոր­ծո­նի դեր: Փոր­ձա­գետ­նե­րը վստահ են, որ էլ ա­վե­լի լուրջ ազ­դակ կդառ­նա Ս­յու­նի­քում ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նի հիմ­նու­մը ոչ միայն Ա­լիե­ւի, այլ նաեւ՝ Էր­դո­ղա­նի հա­մար դառ­նա­լով զգու­շա­ցում՝ ռու­սա­կան դրոշն այս­տեղ է: Ու միան­գա­մայն հա­կա­ռակ է­ֆեկտ է խոս­տա­նում ֆրան­սիա­կան հյու­պա­տո­սա­րա­նը, որն Ա­լիե­ւին ըն­դա­մե­նը սպառ­նում է «կո­չե­րով»:

­Բայց ա­հա, երբ Թուր­քիան, Պա­կիս­տանն ու Ադր­բե­ջա­նը նման բաց եւ ցու­ցադ­րա­կան ազ­դակ­ներ են հղում, դա գա­լիս է հու­շե­լու, որ գո­նե նրանց պատ­կե­րաց­մամբ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խութ­յուն կա, եւ ի­րա­նա­կան գոր­ծոնն ար­դեն նախ­կին է­ֆեկ­տի­վութ­յու­նը չու­նի: Ու նման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը Ս­յու­նի­քում ցցում է ոչ մի բան չխոս­տա­ցող ֆրան­սիա­կան դրո­շը՝ փաս­տա­ցի ար­գե­լա­փա­կե­լով ռուս­նե­րին: Գումարած, ձեն-ձենի տված Բաքվի հետ, բացահայտ սկսում է հարվածել Հայոց Եկեղեցուն: Իսկ դա նշանակում է, հին դավաճանությունը, ո­րը Հա­յաս­տա­նը հասց­րեց այս վի­ճա­կին, դեռ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է:

https://iravunk.com/sim/?p=314329&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը