ՓՄՁ-ների նկատմամբ բացահայտ հարկային սպանդ է իրականացվում. Անի Կարապետյան

Ներքաղաքական

Վերջին շաբաթներին հանրային ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանի «զուգընկերոջ»՝ Աննա Հակոբյանի սոցցանցային ակտիվությունն ու դրան հաջորդած հանրային արձագանքները։ Միաժամանակ, տարածաշրջանային մակարդակում նկատելի են նոր սպառնալիքներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջան» թեզի հերթական առաջ մղումով։ Այն ուղեկցվում է ոչ միայն պետական, այլեւ կրոնական մակարդակով հնչող հայտարարություններով՝ ընդգծելով հիբրիդային ազդեցության աճող վտանգը։ Իսկ իրադարձային այս բարդ ֆոնին իշխանությունը զբաղված է տնտեսությանն առնչվող հակասական օրենսդրական նախաձեռնություններով։ Նոր կարգավորումներն առավելապես մտահոգել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք արդեն իսկ դժվարությունների առաջ են կանգնած։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանի «զուգընկերոջ»՝ Աննա Հակոբյանի վարքագիծը սոցցանցերում հանրային որոշ շերտերում քննադատության արժանացավ: Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

— Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Աննա Հակոբյանին։ Բայց հստակ գիտեմ՝ ինչպիսին պետք է լինի վարչապետի տիկինը։ Դա պաշտոն չէ, այլ կեցվածք։ Եվ այդ կեցվածքը պետք է լինի զուսպ, համախմբող ու արժանապատիվ։ Առաջին տիկինը պետք է խորհրդանշի պետությունը, ոչ թե պաշտպանվի ընդդիմախոսներից։ Նա պետք է լինի սառը, համբերատար ու պատասխանատվություն կրող։ Դա է պետական մտածողության նշանը, ոչ թե անձնական հրապարակային վիրավորանքներով արձագանքելը։

— Ալիեւը նորից շրջանառության մեջ է դրել «Արեւմտյան Ադրբեջան» թեզը՝ նկատի ունենալով հենց Հայաստանը։ Ի՞նչ եք մտածում այդ հռետորաբանության մասին, ինչին, ի դեպ, սկսել ձայնակցել նաեւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադեն:

— Ալիեւը ոչ միայն շրջանառության մեջ է դրել «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը, այլ նաեւ խոսում է իբր փախստականների վերադարձի մասին՝ այն տարածք, որտեղ նրանք երբեք բնակված չեն եղել։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը։ Ոչ մի համարժեք պատասխան՝ ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ պատմական դիրքորոշում։ Կարծես, խոսքը մեր երկրի մասին չէ։ Ավելին՝ այդ ընթացքում նույնիսկ Արցախն է դուրս մղվել պետական օրակարգից։ Վերջին պատերազմի հետեւանքով հողազրկված, տեղահանված ու փախստական դարձած Արցախի ժողովրդի ճակատագիրն այսօր մնում է լիովին անորոշ։ Արցախը դարձել է թեմա, որի մասին չեն ուզում հիշել, խոսել, լուծում փնտրել։ Իսկ այդ նույն պահին ադրբեջանական կողմը խոսում է «Արեւմտյան Հայաստանից» եկած իրենց չեղած փախստականների մասին։ Այս անհավասար վերաբերմունքը ոչ թե խոցելիություն է, այլ՝ բացահայտ վտանգ։ Եվ եթե այս օրինաչափությունը շարունակվի, վաղ թե ուշ մենք ունենալու ենք ոչ միայն կորցրած Արցախ, այլ նաեւ սպառնալիք Հայաստանի մնացյալ տարածքների նկատմամբ։ Հետեւաբար, հարցն այլեւս միայն Ալիեւի հռետորաբանության մասին չէ։ Հարցը՝ մեր պետական կամքի գոյության մասին է։

— Իշխանությունն այլ հարցերով է զբաղված, օրինակ, շրջանառության հարկի նոր կարգավորմամբ, ինչը բազմաթիվ բիզնեսների դժգոհությունն է առաջացրել։ Ի՞նչ կասեք այս մասին:

—  Այս նոր ձեւաչափը ՓՄՁ-ների նկատմամբ բացահայտ հարկային սպանդ է։ Երբ շրջանառության հարկը սահմանվում է մինչեւ 10%՝ նույնիսկ փաստաթղթավորված ծախսերի պարագայում, դա ուղղակիորեն հարվածում է փոքր ու միջին բիզնեսի գոյությանը։ Սա խեղդող համակարգ է, որը ոչ թե զարգացնում է տնտեսությունը, այլ ազատում է դաշտը խոշոր բիզնեսների համար։ Եվ այստեղ այլեւս տնտեսագիտական խնդիր չկա։ Սա քաղաքական որոշում է՝ ազգային տնտեսության հիմքը կազմող հատվածը դուրս մղելու ուղղությամբ։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում