Հայաստանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. Փաշինյանը՝ Հորդանանի միապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։
Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու ուղղությամբ։
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ բարեկեցություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում»։
https://iravunk.com/sim/?p=313875&l=am/