«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է

ՆԳՆ-ից հայտնում են․
«Երևանի պարեկները մայիսի 21-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու:
30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:
https://iravunk.com/sim/?p=313804&l=am/