ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել են խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։
«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել են ԱԽ գրասենյակից։
https://iravunk.com/sim/?p=313803&l=am/