Վարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին է
Առողջապահական
Գաղտնիք չէ, որ թմրամիջոցներն այսօր առավել հասանելի են, քան երբևէ, Երևանի շենքերի, գետնանցումների և կամարանցումների (դալանների) պատերին պարբերաբար գրություններ կամ QR կոդեր են հայտնվում, որոնց ուղղակիորեն զոհ են դառնում ոչ միայն մեծահասակները, այլ նաեւ դեռահասները։
Ինչպե՞ս չդառնալ թմրամիջոցի գերի, ինչպես շրջանցել թմրադիլերների թակարդները, որոնք են առաջին ախտանշանները թմրամիջոցից կախվածության, որոնք կարող են ահազանգ լինել դեռահասների ծնողների համար զրուցել ենք ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» 1-ին ստացիոնար բաժանմունքի բժիշկ-նարկոլոգ Աղասի Դավթյանի հետ, ով նախ նկատեց․
-Վարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, բիբերի լայնացում կամ խիստ նեղացում, անբացատրելի ուրախություն, ծիծաղ․ սրանք առաջին նշաններն են, որոնք նկատելու դեպքում ծնողը պետք է ավելացնի զգոնությունը։
Թմրամիջոցներից կախվածությունը, հիվանդություն է, որն ազդում է մարդու գլխուղեղի և վարքի վրա և հանգեցնում է թմրամիջոցների կամ դրանց օգտագործումը վերահսկելու անկարողության: Այպիսի հոգեներգործուն նյութերը, ինչպիսիք են ալկոհոլը, կանեփը (մարիխուանա) կամ նիկոտինը, նույնպես դիտարկվում են որպես թրմամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր: Երբ կախվածության մեջ եք, կարող եք շարունակել օգտագործել թմրամիջոցը՝ հաշվի չառնելով այն վնասը, որն այդ թմրամիջոցը պատճառում է ձեզ:
Թմրամիջոցներից կախվածությունը և թմրամոլությունը կարող են սկսվել սոցիալական իրավիճակներում ժամանցային (ակումբային) թմրամիջոցների փորձնական օգտագործմամբ, և որոշ մարդկանց մոտ թմրամիջոցների օգտագործումը դառնում է ավելի հաճախակի։ Կախվածության ռիսկը և այն, թե որքան արագ եք դառնում կախված, տարբեր թմրամիջոցների համար տարբեր են: Երեխաների մոտ թմրանյութ օգտագործելու սկզբնական շրջանը կարող է ինդոկսիկացիայով արտահայտվի՝ ընդհանուր ինքնազգացողության վատացումով, իսկ ինքնազգացողության վատացում չունենք, այսինքն գերդոզավորման դրսեւորում չէ, որը որ ավելի հաճախ է լինում, կարող են ունենալ թվացյալ տրամադրության բարձրացում, իսկ հետագայում՝ կախվածության նշանները արտահայտվեն հիվանդագին հակումներով ու ցանկություններով։
-Դեռահասը մեկ անգամ օգտագործելուց անմիջապես հետո դառնում է թմրանյութի գերի՞։
-Հնարավոր է մեկ անգամ օգտագործելով կախվածություն չառաջանա,բայց երկրորդ, երրորդ օգտագործումը արդեն կախվածության առաջին նշաններն։ Ժամանակի ընթացքում կարող է անհրաժեշտ լինել թմրամիջոցի ավելի մեծ քանակներ, որ զգա նախկին հաճույքը կամ էյֆորիան: Ապա կարող է թմրամիջոցի կարիք ունենալ պարզապես միայն լավ զգալու կամ վատ ինքնազգացողությունը թեթևացնելու համար: Սրան զուգահեռ բարձրանում է հոգեկան հիվանդությունների բարձրացման ռիսկը, ընդ որում որքան փոքր է թմրամիջոց օգտագործողը այնքան մեծ է ռիսկը հոգեկան հիվանդություն ձեռք բերելու, քանի որ անձը դեռ ձեւավորված չէ, վարքային խանգարումները, տրամադրության խնդիրները առավել վառ արտահայտվեն։
-Ո՞ր թմրանյութերն են, որոնք միանգամից կախվածություն են առաջացնում, ինչ է փաստում այս մասով վիճակագրությունը։
-Կախվածություն ամեն պարագայում ցանկացած հոգեներգործուն նյութ որոշակի ժամանակ անց առաջացնում է, բայց կրկնում եմ կախվածությունից զատ չպետք է մոռանալ հոգեկան հիվանդությունների մասին։ Ցանկացած թմրանյութ օգտագործելիս մեծ է ռիսկը, որ կարող են բախվել անվերադարձ հոգեկան խնդիրների հետ, ուզում է առաջին անգամ լինել, ուզում է տասներորդ անգամ լինել օգտագործման դեպքը։
-Կանանց, աղջիկների շրջանում ի՞նչ պատկեր ունենք այս մասով։
-Կանանց, աղջիկների շրջանում բարձրաձել է հոգեակտիվ նյութերի օգտագործման հաճախականությունը, բայց ի տարբերություն տղամարդկանց դիմելիությունը ավելի քիչ է։ Ունենք եւ ալկոհոլից եւ թմրամիջոցից կախվածություն ձեռք բերած կանայք, կանայք օգտագործում են հնարավոր հասանելի հոգեակտիվ նյութերը։ Ցավալիորեն պետք է փաստեմ, որ թմրամիջոց օգտագործելու հետեւանքով հոգեկան հիվանդություններ ձեռք բերելու դեպքերը վերջին շրջանում գերիշխում են։
-Բժիշկ, կա տարածված տեսակետ, որ թմրամոլ են դառնում հիմնականում վաղ մանկական ընտանեկան տրվամաներ, ծանր մանկություն ունեցած անձիք, որքանո՞վ է դա բժշկական տեսանկյունից իրականությանը մոտ։
-Որոշակի նպաստող հանգամանք հանդիսանում է, բայց միանշանակ չէ։ Կան օրինակելի ծնողներ, որոնց երեխաները, ցավոք, թմրամոլներ են, եւ հակառակն էլ ունենք, երբ թմրանյութ օգտագործող ծնողների պարագայում երեխաները ապրում են սթափ կյանքով։
https://iravunk.com/sim/?p=313764&l=am/