«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Վերլուծություն

 Ի­հար­կե, միայն այն փաս­տը, որ նա­խօ­րեին, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հը սպա­սում էր Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցին, ար­դեն իսկ պեր­ճա­խոս վկա­յութ­յունն է, թե ինչ տեկ­տո­նա­կան փո­փո­խութ­յուն­ներ են ըն­թա­նում աշ­խար­հում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=313599&l=am): Գ­լո­բա­լիստ­նե­րը, ի­հար­կե, մաշ­կից դուրս ե­կան այդ կա­պը ձա­խո­ղե­լու հա­մար, լավ հաս­կա­նա­լով, որ այս հե­ռա­խո­սազ­րույ­ցը կա­րող է դառ­նալ այն ան­դառ­նա­լիութ­յան կե­տը, ո­րից հե­տո կմնա պար­զա­պես «թու­լա­նալ եւ աշ­խա­տել հա­ճույք ստա­նալ»: Ու նման է, որ հենց այդ­պես էլ կա:

Ի­հար­կե, Պու­տին-Թ­րամփ եր­կու­սու­կես ժա­մա­նոց հե­ռա­խո­սա­բա­նակ­ցութ­յուն­նե­րի տե­սա­նե­լի պլա­նում ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան էր: Այն­պես, ինչ­պես Ս­տամ­բու­լում, ո­րը սա­կայն, պա­տա­հա­կան չէր, որ ան­վան­վեց «Ս­տամ­բուլ­յան գամ­բիթ»: Այն ի­մաս­տով, որ տե­ղի ու­նե­ցավ հե­տեւ­յա­լը: Ս­տեղծ­վեց մի ի­րա­վի­ճակ, որ Զե­լենս­կին ստիպ­ված էր գնալ Թուր­քիա՝ հե­տը տա­նե­լով պատ­վի­րա­կութ­յուն: Հա­ջորդ քայ­լով նա ստիպ­ված էր այդ պատ­վի­րա­կութ­յանն ու­ղար­կել Ս­տամ­բու­լում ռուս­նե­րի հետ դեռ առ դեմ բա­նակ­ցութ­յու­ննե­րի: Ու սա էլ հիմք դար­ձավ, որ Թ­րամ­փը տես­նի «շատ լավ զար­գա­ցում»՝ քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րութ­յուն ստա­նա­լով կա­պի դուրս գալ Պու­տի­նի հետ՝ ձեռ­քին ու­նե­նա­լով գլո­բա­լիստ­նե­րին ուղղ­ված մա­հակ, թե՝ դի­տա­վոր­յալ խան­գա­րում եք, որ խա­ղա­ղութ­յուն չլի­նի: Իսկ այդ հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցութ­յու­նը եւս մեկ պար­տադ­րանք դար­ձավ Զե­լենս­կու հա­մար՝ նստել ռուս­նե­րի հետ վերջ­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Գ­լո­բա­լիստ­նե­րը չե՞ն թող­նի, ար­դեն էա­կան չէ. Թ­րամփն ար­դեն հայ­տա­րա­րել է, որ Պու­տինն ան­կեղ­ծո­րեն խա­ղա­ղութ­յուն է ու­զում, իսկ Զե­լենս­կու հար­ցում վերջ­նա­կան կար­ծիք կկազ­մի 2-4 շա­բա­թում:

Ե­թե այդ ըն­թաց­քում ռեալ շարժ չլի­նի, Զե­լենս­կին կդի­տարկ­վի, որ­պես խա­ղա­ղութ­յան հա­մար բա­վա­րար ջան­քեր չգոր­ծադ­րող, Պու­տի­նը` հա­կա­ռա­կը: Իսկ Թ­րամ­փը, որ այս ա­մե­նը «իր պա­տե­րազ­մը չի հա­մա­րում», կա­րող է հան­գիստ ձեռ­քերն ա­զատ ար­ձակ­ված հա­մա­րել ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից. թող դրա­նով Եվ­րո­պան զբաղ­վի: Ինքն էլ, խա­ղից դուրս գա­լով, կա­րող է ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հել անց­նել հիմ­նա­կան ծրագ­րին: Իսկ Զե­լենս­կին, թող շա­րու­նա­կի պա­տե­րազ­մել, բայց ա­ռանց ԱՄՆ-ի, ո­րը Կիե­ւի հա­մար մղձա­վան­ջի տեսք ու­նի: Իսկ ե­թե Թ­րամ­փը դի­տար­կի, որ «Զե­լենս­կին բա­վա­րար ջան­քեր է գոր­ծադ­րում», ա­վե­լի լավ. թող շա­րու­նա­կի Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րը եւս Թ­րամ­փի ձեռ­քերն ա­զա­տում է՝ է­լի հիմ­նա­կան ծրագ­րին անցն­ելու հնա­րա­վո­րութ­յամբ: Որ­պես «հա­ճե­լի բո­նուս», կստա­նա Նո­բել­յան մրցա­նակ:

Թե որն է այդ հիմ­նա­կան ծրա­գի­րը, դա եւս թեեւ ի սկզբա­նե հաս­կա­նա­լի էր, սա­կայն այս հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո ա­վե­լի հստակ դար­ձավ: Այս­պես, մեկ­նա­բա­նե­լով հե­ռա­խո­սազ­րույ­ցը, Թ­րամ­փը շեշ­տե­լով, թե՝ «Ռու­սաս­տա­նը եւ Ուկ­րաի­նան ան­մի­ջա­պես կսկսեն բա­նակ­ցութ­յուն­ներ», ան­մի­ջա­պես էլ ան­ցավ մեկ այլ մտքի, այն է՝ «Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է լայ­նա­ծա­վալ առեւ­տուր ա­նել ԱՄՆ-ի հետ, երբ այս ա­ղե­տա­լի «ար­յու­նա­հե­ղութ­յունն» ա­վարտ­վի, եւ­ ես հա­մա­ձայն եմ… Ն­րա նե­րու­ժը ան­սահ­մա­նա­փակ է»:

Ա­հա ա­մե­նագլ­խա­վո­րը՝ Ռու­սաս­տա­նի ռե­սուր­սա­յին (հան­քա­հում­քա­յին, կո­մու­նի­կա­ցիոն, այդ թվում՝ Հ­յու­սի­սա­յին եր­թու­ղին) բա­զա­յից օգտ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Մի բան, ո­րին հար­յու­րամ­յակ­նե­րով ձգտում էր Բ­րի­տա­նիան, ան­ցած դա­րի կե­սե­րին ձգտում էր Գեր­մա­նիան: Բայց այս տար­բե­րա­կով՝ գրա­վենք Ռու­սաս­տանն ու մեջ-մեջ ա­նենք: Չս­տաց­վեց ան­գամ 1990-ա­կան­նե­րին, ին­չը, չմո­ռա­նանք, հստակ ծրագր­ված էր ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի կար­կա­ռուն գա­ղա­փա­րա­խոս­նե­րից մե­կի՝ Բ­ժե­ժինս­կու «շախ­մա­տա­յին տախ­տա­կի» վրա: Ուկ­րաի­նան այս մե­գած­րագ­րի վեր­ջին փուլն էր, բայց է­ֆեկ­տը հա­կա­ռակն է՝ ռուս­ներն են ա­ռաջ շարժ­վում եւ կա­րող են ամ­բող­ջը գրա­վել:

Իսկ ա­հա Թ­րամ­փը, ըստ ա­մե­նայ­նի, փո­խում է մո­տե­ցու­մը՝ գոր­ծե­լով մո­տա­վո­րա­պես այն ծրագ­րով, ո­րը կար Ռուզ­վել­տի մոտ Թեհ­րա­նում. պետք է հա­մա­գոր­ծակցել, այլ ոչ թե պա­տե­րազ­մել Ռու­սաս­տա­նի հետ: Ու կա­րող է այս դեպ­քում ստաց­վել. Թ­րամ­փին կեն­սա­կա­նո­րեն ռե­սուրս­ներ են պետք՝ ա­մե­րիկ­յան խո­րա­ցող տնտե­սա­կան ճգնա­ժա­մը կանգ­նեց­նե­լու հա­մար: Ռու­սաս­տա­նին պետք է իր պա­շար­նե­րի գնորդ եւ ներդ­րող: Եվ­րո­պան, ի­հար­կե, այս սխե­մա­յի դեպ­քում կմնա «խա­ղից դուրս, ո­րը կա­րող է լի­բե­րա­լա­կան «դա­գա­ղի վեր­ջին մե­խը» դառ­նալ: Եվ այն, որ Թ­րամ­փը ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կի դե­րում է տես­նում Վա­տի­կա­նին՝ իր դաշ­նա­կից Հ­ռո­մի պա­պով հան­դերձ, նույն մտքին է տա­նում՝ վե­րա­դարձ ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին:

Այս սխե­մա­յի դեպ­քում կմնա Չի­նաս­տա­նը, ո­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի նախ­նա­կան տար­րեր տե­սա­նե­լի դար­ձան նա­խա­գահ Սիի մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ:

Այս­պի­սով, ար­դեն շատ նման է, որ ա­մե­նաու­շը հու­նի­սի կե­սե­րին կկա­յա­նա Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը, որ­տեղ, ըստ ա­մե­նայ­նի, ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան առ­հա­սա­րակ չի լի­նի: Կ­լի­նի միայն ռուս-ա­մե­րիկ­յան երկ­կողմ օ­րա­կար­գը, ո­րը որ­քան Թ­րամ­փի հա­մար է ցան­կա­լի, նույն­քան էլ՝ Մոսկ­վա­յի:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան