ԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերլուծություն

Վեր­ջին ան­գամ, թե երբ էր Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը այ­ցե­լել Հա­յաս­տան, ար­դեն նույ­նիսկ դժվար է հի­շել: Թե ին­չով պետք է բա­ցատ­րել նման եր­կա­րա­շունչ պաու­զան, դժվար չէ կռա­հել. քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը վա­րում են նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, հենց դրան էլ տա­նում էր՝ ռու­սա­կան կող­մի հետ նվա­զա­գույն շփում­նե­րի: Ու­րեմն, ին­չո՞ւ Լավ­րո­վը ո­րո­շեց գալ Հա­յաս­տան:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ

Չ­նա­յած, ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի այս այ­ցի մա­սին խո­սակ­ցությ­ուն­ներ կա­յին դեռ տա­րեսկզ­բից, երբ Միր­զո­յան Ա­րոն նույն­պես եր­կա­րա­շունչ պաու­զա­յից հե­տո մեկ­նեց Մոսկ­վա: Ա­րոն, ա­սենք նաեւ նրա տե­րը՝­ Նի­կո­լը, ի­հար­կե, ի­րենց շատ ա­վե­լի հար­մա­րա­վետ են զգում եվ­րո­պա­կան «սա­լոն­նե­րում»: Բայց ա­հա, տա­րեսկզ­բին ար­դեն ակն­հայտ էր, որ լուրջ փո­փո­խութ­յուն­ներ են սպաս­վում՝ ԱՄՆ-ում Թ­րամ­փի նա­խա­գահ դառ­նա­լուն պես: Եվ այն, որ գործ­նա­կա­նում Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յին զու­գա­հեռ, երբ ար­դեն հաս­տատ էր, որ գլո­բա­լիստ­նե­րը նոր մա­հա­փոր­ձի կամ նման այլ մի­ջոց­նե­րով չեն կա­րո­ղա­նա­լու ար­գե­լա­կել Թ­րամ­փի մուտ­քը օ­վա­լա­ձեւ աշ­խա­տա­սեն­յակ, թե­րեւս ան­գամ Նի­կո­լը հաս­կա­ցավ, որ Մոսկ­վա­յի հետ կա­պե­րին վերջ տա­լը դառ­նում է ժա­մա­նա­կավ­րեպ, ու հենց այդկերպ էլ ըն­կալ­վեց Ա­րո­յի մոս­կով­յան այ­ցը: Ավ­ե­լին, այդ ժա­մա­նակ հնչե­ցին երկ­կողմ աշ­խա­տանք­ներն ակ­տի­վաց­նե­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներ, եւ այդ ֆո­նին էլ օ­րա­կար­գում հայտն­վե­ցին Լավ­րո­վի՝ Հա­յաս­տան այ­ցե­լե­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը: Բայց նաեւ, որ ե­թե երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նեն ո­րո­շա­կի մա­կար­դա­կի:

Սա ընդ­հան­րա­կան ի­մաս­տով: Իսկ ա­վե­լի դե­տա­լա­յին ա­ռու­մով այս հարցն է. Լավ­րո­վի այս այ­ցը պետք է հա­մա­րել, որ­պես հայ-ռու­սա­կան ե­ղած խնդիր­նե­րին ինչ-որ լու­ծում տա­լու քա՞յլ, թե սա այց է ըն­դա­մե­նը «պտիչ­կա» դնե­լու հա­մար: Չ­նա­յած, այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում ա­սել, թե Լավ­րովն ըն­դա­մե­նը «պտիչ­կա­յի» հա­մար ժա­մա­նակ կկորց­նի, ե­րե­ւի միամ­տութ­յուն կլի­ներ:

Ին­չե­ւէ, թե ինչ ծրագ­րեր է հե­տապն­դում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը Հա­յաս­տա­նում, ՌԴ ԱԳՆ-ն կան­խավ ո­րո­շա­կի մեկ­նա­բա­նութ­յու­ներ տվեց: Այն է՝ «հան­գա­մա­նա­լից բա­նակ­ցութ­յուն­նե­րը» Միր­զո­յա­նի, «զրույց­ներ» Փա­շին­յա­նի եւ Խա­չա­տուր­յա­նի հետ։ Դ­րանք ուղղ­ված են լի­նե­լու նախ՝ «2024 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 8-ին բարձր մա­կար­դա­կով ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի զար­գաց­ման, ինչ­պես նաեւ հուն­վա­րի 21-ին Միր­զո­յա­նի՝ Մոսկ­վա կա­տա­րած այ­ցի արդ­յունք­նե­րին»: Բա­ցի այդ. «Օ­րա­կար­գում երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րի լայն շրջա­նա­կի քննար­կումն է, եվ­րա­սիա­կան ին­տեգ­րա­ցիոն միա­վո­րում­նե­րի գծով փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը» եւ այլն: Վեր­ջա­պես. «Ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը մտքե­րի ա­ռար­կա­յա­կան փո­խա­նա­կում կու­նե­նան տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի, այդ թվում՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րի հե­ռան­կար­նե­րի շուրջ»:

Այ­սինքն, միան­գա­մայն ծան­րակ­շիռ օ­րա­կարգ է, ո­րը պար­զեց­րած տես­քով կա­րե­լի է նաեւ այս­պես նկա­րագ­րել: Այն է, Լավ­րո­վը նախ փոր­ձե­լու է հաս­կա­նալ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րի ներ­կա տրա­մադ­րութ­յուն­նե­րը երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ ին­տեգ­րա­ցիոն միա­վո­րում­նե­րի, եւ, թե­րեւս, ա­ռա­ջին հեր­թին՝ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված (հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լը ԵԱՏՄ-ին գո­նե ցու­ցադ­րա­բար դեմ չի խո­սում): Այ­սինքն, երբ այս­տեղ ըն­դուն­վում են դե­պի Եվ­րա­միութ­յուն գնա­լու ո­րո­շում­ներ, բնա­կան է, որ Մոսկ­վան հար­ցեր է ա­ռա­ջադ­րե­լու: Այդ թվում՝ ինչ­պե՞ս եք տես­նում Ռու­սաս­տա­նի եւ ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­պա­գան, նաեւ հաշ­վի առ­նե­լով Մոսկ­վա­յի այն բազ­մա­թիվ զգու­շա­ցում­նե­րը, որ եվ­րո­պա­կան եւ եվ­րա­սիա­կան հա­մա­կար­գերն ան­հա­մա­տե­ղե­լի են. ԵՄ գնա­լու դեպ­քում պետք է դուրս գալ, աս­ենք, ԵԱՏՄ-ից:

Երկ­րորդ թե­ման, ո­րը մշտա­պես Մոսկ­վա­յի հա­մար մնում է ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում, հայ-ադր­բե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­ներն են, հաս­կա­նա­լի է, ել­նե­լով այդ հար­ցում ռուս­նե­րի դե­րից կամ դե­րի բա­ցա­կա­յութ­յու­նից: Ա­վե­լի կոնկ­րետ, նի­կոլ­յան Հա­յաս­տանն ի­րեն տես­նում է Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րար կա­պող մի­ջանց­քի դե­րո՞ւմ, թե կա­րող է թե­կու­զեւ կա­պի օ­ղակ լի­նել, բայց ու­նե­նա­լով ՌԴ-ի հետ կա­պերն ու ներ­կա­յութ­յու­նը, չի գնա վի­լա­յե­թաց­ման: Իսկ դա էլ գա­լիս է ա­վե­լի պարզ հար­ցի՝ ի՞նչ մե­խա­նիզ­մով են նի­կո­լա­կան­նե­րը շա­րու­նա­կում պատ­կե­րաց­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան, բրյու­սել­յա՞ն, ա­վե­լի ճիշտ՝ բրի­տա­նա­կա՞ն, թե՝ ռու­սա­կան:

Հաս­կա­նա­լի է, այդ բո­լոր հար­ցե­րը են­թադ­րում են բարդ քննար­կում­ներ, տա­րաբ­նույթ փաս­տարկ­ներ եւ հա­կա­փաս­տարկ­ներ, ո­րոնք կմնան բա­նակ­ցա­յին կու­լո­ւար­նե­րում: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տը, դա­տե­լով գո­նե ՌԴ ԱԳՆ-ի այդ նախ­նա­կան մե­սիջ­նե­րից, հե­տեւ­յալն է՝ Լավ­րո­վը ե­կել է շատ կոնկ­րետ հար­ցադ­րում­նե­րով եւ, ըստ ա­մե­նայ­նի, նույն­քան կոնկ­րետ պա­տաս­խան­ներ ստա­նա­լու՝ ո՞ր ուղ­ղութ­յամբ է պատ­րաստ­վում ա­ռաջ գնալ նի­կոլ­յան թի­մը, եվ­րա­լի­բե­րաս­տա­կա՞ն, թե՝ ռու­սա­կան: Ա­վե­լի կոնկ­րետ, դեռ Ա­րո­յի տա­րեսկզ­բի մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ կային այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ այդ բո­լոր քննար­կում, փաս­տարկ-հա­կա­փաս­տարկ­նե­րի հետ մեկ­տեղ, նրա ա­ռաջ հենց նույն հար­ցադ­րում­ներն են դրվել: Եվ նման է, որ այդ ա­մե­նին կա­վե­լա­նան նաեւ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ստեղծ­վել են այս վեր­ջին չորս ա­միս­նե­րին, ու հի­մա պետք է լի­նեն վերջ­նա­կան պա­տաս­խան­ներ:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս­պի­սով, ի՞նչ ռեակ­ցիա է պետք սպա­սել Նի­կո­լից: Գո­նե տրա­մա­բա­նո­րեն այս վեր­ջին չորս ա­միս­նե­րի ի­րո­ղութ­յու­ննե­րը պետք է որ նրան շատ բան բա­ցա­հայ­տած լի­նեն: Նախ, ե­թե ժա­մա­նա­կին հա­յաս­տան­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ԱՄՆ-ի ու­ղիղ հե­տաքրք­րութ­յու­ննե­րի դաշտում էր, եւ ա­մե­րիկ­յան նախ­կին պետ­քար­տու­ղար Բ­լին­քենն ան­ձամբ էր զբաղ­վում հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րով, ա­պա ներ­կա պա­հին այդ հար­ցում կան տեկ­տո­նա­կան բնույ­թի փո­փո­խութ­յուն­ներ: Այն է՝ Թ­րամփն ու նրա թի­մը շա­րու­նա­կում են զրո­յա­կան հե­տաքրք­րութ­յուն ցու­ցա­բե­րել ոչ թե պար­զա­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», այլ, խո­շոր հաշ­վով, ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ: Ա­մեն դեպ­քում` փաստն այն է, որ բա­ցի մեկ-եր­կու «լա­վա­տե­սա­կան» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, թե ցան­կա­լի է, որ այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագր­վի, ո­րե­ւէ այլ գործ­նա­կան միտք, կամ ան­գամ հե­ռան­կա­րա­յին ռազ­մա­վա­րութ­յան մա­սին ակ­նարկ Վա­շինգ­տո­նից չի ե­ղել: Ան­գամ այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը «ե­րե­սի զո­ռով» հա­սավ փոխ­նա­խա­գա­հի ըն­դու­նա­րան: Կամ մյուս կող­մից. Ա­լիե­ւը գրե­թե բա­ցա­հայտ էր սկսել խո­սել Նե­թան­յա­հու­ի միջ­նոր­դութ­յամբ Իս­րա­յել-ԱՄՆ-Ադր­բե­ջան դա­շին­քի մա­սին: Վեր­ջա­պես, Թ­րամ­փը շատ է սի­րում ի­րեն բո­լոր մեծ ու փոքր հա­կա­մար­տութ­յուն­նե­րը լու­ծո­ղի կեր­պա­րով ներ­կա­յաց­նել: Ընդ ո­րում, Հա­րա­վա­յին Կով­կասն էլ ոչ թե Խա­ղաղ օվ­կիա­նո­սում կո­րած ինչ-որ կղզյակ է, այլ միան­գա­մայն կա­րե­ւոր, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան տա­րա­ծաշր­ջան: Ու չնա­յած այս ա­մե­նին, կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ոչ մի տե­սա­նե­լի ռեակ­ցիա Վա­շինգ­տո­նից չկա ու չկա: Ան­գամ չեն նշմար­վում հե­ռա­վոր ակ­նարկ­ներ, որ ինչ-որ պա­հի Թր­ամ­փի մոտ այս ուղ­ղութ­յան հան­դեպ հե­տաքրք­րութ­յուն կա­ռա­ջա­նա: Ու այս ի­րա­վի­ճա­կը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է հա­մո­զիչ դարձ­նում այն միտ­քը, որ ներ­կա­յիս Վա­շինգ­տո­նը կով­կաս­յան գո­տին, որ­պես Ի­րան-­Ռու­սաս­տան կա­պի օ­ղակ, ա­ռաջ­նա­յին է հա­մա­րում ռու­սա­կան շա­հը՝ խու­սա­փե­լով մտնել «մա­տի եւ­մա­տա­նու» ա­րան­քը:

Թե­րեւս ԱՄՆ-ի այս ռեակ­ցիա­յից բխող «կաս­կած­նե­րը փա­րա­տե­լու» հա­մար Նի­կոլն այս ա­միս­նե­րին մի շարք շփում­ներ ու­նե­ցավ եվ­րո­պա­ցի­նե­րի հետ: Եվ վեր­ջի­նը օ­րերս՝ Տի­րա­նա­յում, որ­տեղ նա կարճ շփում­ներ ու­նե­ցավ գործ­նա­կա­նում բո­լոր եվ­րա­լի­դեր­նե­րի հետ՝ Մակ­րոն, Ս­թար­մեր, Մերց, ԵՄ պաշ­տոն­յա­ներ եւ այլն: Ի­հար­կե, այդ ա­մե­նը հրա­պա­րա­կավ մա­տուց­վեց ԵՄ-ի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը զար­գաց­նե­լու սոու­սով: Սա­կայն դժվար թե Ալ­բա­նիա հաս­նե­լով, Նի­կո­լը նաեւ չփոր­ձեր հաս­կա­նալ, թե ինչ տրա­մադ­րութ­յուն­ներ են տի­րում եվ­րա­լի­դեր­նե­րի շրջա­նակ­նե­րում: Բայց դա տես­նե­լու հա­մար թե­րեւս Տի­րա­նա հաս­նել ան­գամ պետք չէր. դա­տե­լով տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րից, եվ­րա­լի­դեր­նե­րի մոտ տրա­մադ­րութ­յուն­նե­րը, մեղմ ա­սած, մռայլ են: Հենց ալ­բա­նա­կան այդ հան­դիպ­ման նա­խօ­րեին նրանք Ս­տամ­բու­լում լուրջ պար­տութ­յուն կրե­ցին. փոր­ձում էին ա­մեն կերպ ձա­խո­ղել ռու­սա­կան եւ ուկ­րաի­նա­կան պավ­տի­րա­կութ­յուն­նե­րի ու­ղիղ հան­դի­պու­մը, դրա­նում մե­ղադ­րել ռուս­նե­րին եւ Թ­րամ­փին պար­տադ­րել՝ գնալ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի՝ բա­ցա­ռե­լով Պու­տի­նի հետ ա­մեն մի շփում: Բո­լոր կե­տե­րը ձա­խող­վե­ցին, եւ այդ պա­հին ակն­հայտ էր, որ դա ա­ռաջ է բե­րե­լու նոր ձա­խո­ղում­ներ, ո­րին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, եւս մեկ խո­շոր ձա­խո­ղում ու­նե­ցան. փոր­ձում էին ի­րենց ներ­կա­յա­ցուց­չին դարձ­նել Հ­ռո­մի պապ, սա­կայն Թ­րամփն ա­ռանց ա­վե­լորդ ջան­քե­րի իր կողմ­նակ­ցին, ով ան­գամ ֆա­վո­րիտ­նե­րի ցան­կում չէր, հասց­րեց պա­պա­կան գա­հին: Եվ այս­պես շա­րու­նակ. ձա­խո­ղում­նե­րի կանգ չառ­նող շա­րան, ո­րոնք բո­լո­րը մեկ բան են ցույց տա­լիս՝ Եվ­րո­պան գո­նե այս պա­հին լուրջ հար­ցեր լու­ծող ֆի­գու­րա չէ:

Ա­սել, թե Նի­կոլն այս ա­մե­նը չի տես­նում, միամ­տութ­յուն կլի­ներ: Ու միայն այն փաս­տը, որ նա­խօ­րեին, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հը սպա­սում էր Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցին, եւ դրա­նից հե­տո շտա­պե­ցին ա­ռան­ձին ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի եւ տեր­մին­նե­րի մա­կար­դա­կով վեր­լու­ծել այն, ար­դեն իսկ ոչ թե ազ­դակ, այլ շատ կոնկ­րետ փաստ է, որ այս չորս ա­միս­նե­րին աշ­խար­հում ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­ներ են տե­ղի ու­նե­ցել, եւ ներ­կա դի­նա­մի­կան դրանց խո­րաց­ման ուղ­ղութ­յամբ է…

Ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում էլ Լավ­րո­վը գա­լիս է Հա­յաս­տան, եւ, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ Նի­կո­լին շատ կոնկ­րետ հար­ցեր կտա՝ նույն­քան կոնկ­րետ պա­տաս­խան­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Զա­խա­րո­վան շատ կոնկ­րետ հայ­տա­րա­րեց, թե ԱՄՆ հա­յաս­տան­յան դես­պա­նա­տան 2000 աշ­խա­տա­կից­նե­րից կամ USAID-ից ժա­մա­նա­կին փող ստա­ցող­նե­րից ո­մանք Զ­բաղ­ված են «ու­սաս­տան­յան-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խա­թար­մամբ»: Այն դեպ­քում, երբ. «­Մենք Հա­յաս­տա­նի հետ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ըն­դար­ձակ օ­րա­կարգ ու­նենք ոչ միայն քննար­կում­նե­րի, այլև կոնկ­րետ կի­րա­ռա­կան, պրագ­մա­տիկ աշ­խա­տան­քի հա­մար»։

Դե ու­րեմն տես­նենք, թե որն է նման ի­րա­վի­ճա­կում լի­նե­լու Նի­կո­լի քայ­լե­րը:

https://iravunk.com/sim/?p=313599&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը