«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին

Վերլուծություն

Թվում էր, որ այսքան ցավ ու ավեր տեսած հասարակության ուշադրությունն ուղղված պետք է լինի ազգային անվտանգության բաց ու անտեր թողնված ճեղքերին, պետական համակարգի հիմքերից քանդվող իրավիճակին, բայց իշխանական վերնախավում հոգացել են, թե ինչպես այս ամենից շեղեն:

Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի զուգընկերը, որոշել է հասարակական-քաղաքական դաշտը վերածել անձնական վիրավորանքների ցեխաշերտի։ Եվ ինչպես տեսնում ենք, արդեն բաց տեքստով՝ անցել է «բլիժնի բոյի»: Նա 44-օրյա պատերազմում զոհվածի քրոջն անվանում է «ոջիլ», նախկին դեսպանին՝ «տխմար», քաղաքական մեկնաբաններին՝ «ինտելեկտուալ ղզիկներ»։

Դուք կասեք՝ անհնար է, եւ ճիշտ էլ կանեք, որովհետեւ պետական որեւէ այրի կին դժվար է հիշել, թե երբեւէ իրեն թույլ է տվել անձնական դժգոհությունը վերածել հանրային նվաստացման լայվ-շոուի։ Իսկ Աննա Հակոբյանի համար սոցցանցերը դարձել են իշխանական «գիլիոտինի» հարթակ, որտեղ ոչ միայն կարելի է առանց հետեւանքների վիրավորել, այլ նաեւ որոշակի դիրք զբաղեցնել եւ միաժամանակ զբաղվել «դաստիարակությամբ»։ Փաստորեն,  ընկեր Աննան իր «Կրթվելը նորաձեւ է» արշավով այսպիսի բառամթերքի է ընտելացնում յուրայիններին։

Սույն տիկինը, ըստ էության, գերազանցեց նույնիսկ իր իսկ նախկին խիստ վիճարկելի արարքները։ Երբ նա սոցիալական ցանցերում «ոջիլ» անվանեց 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւ Վիրաբյանին, հանրությունն իր զայրույթն արտահայտեց շատ արագ, բայց ի պատասխան դրա՝ նա հպարտությամբ շարունակեց իր վիրավորանքների շարքը: Այսինքն՝ ոչ միայն բացակայում է զղջման կամ ներողության տարրը, այլ՝ հպարտություն կա վիրավորանքի մեջ, իրենց ոճով ասած՝ «դուխով» աջ ու ձախ քլնգում է:

Իրականում այն, ինչ ասում է Աննա Հակոբյանը, պարզապես անձնական վիրավորանք չէ։ Սա քաղաքական եւ բարոյական ինքնաոչնչացման ակտ է: Երբ երկրի ղեկավարի կողակիցը պետական մտածողության փոխարեն՝ իջնում է պլենտուսի մակարդակի, սա անգամ խավարամտություն չէ, այլ` համակարգային խեղման արդյունք։

ՍԱ՞ ԷՐ ՄՏՔԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ ի՞նչ են անում իշխանության ներկայացուցիչները։ Լռո՛ւմ են։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապում է արդարացնել:

«Մեդիադաշտի, սոցցանցերի այսօրվա բարձիթողի վիճակում, ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է արձագանքել այն ձեւով, ինչ ձեւով ուզում է։ Եվ կարծում եմ, որ համեմատականներ անցկացնելը` անցյալի հետ կապված, անտեղի է։ Անցյալում որեւիցե մեկի կնոջ, չեմ ասում՝ երկրի ղեկավարի կնոջ, մի լրագրողից սկսած, դուխով բլոգեր, քաղաքական գործիչ անվանվող մարդկանցից վերջացրած․մի տառ էս կողմ-էն կողմ գրեին, էնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր»,- ասում է Ալեն Սիմոնյանը:

Ու ոչ մեկը՝ ԱԺ-ից, կառավարությունից, վարչապետի գրասենյակից, չի համարձակվում ասել, որ այս վարքագիծը ոչ միայն խիստ անընդունելի է, այլեւ` վնասակար։ Սա նման է այն դեպքերին, երբ իշխանությունն իր ագրեսիան արտահայտում է մերձավորների միջոցով՝ իբր «սա մասնավոր անձի կարծիք է»։

Ի դեպ, հիշեցնենք մի քանի օրինակ օրվա իշխանության սիրելի Արեւմուտքից: Մեծ Բրիտանիայում ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը ստիպված եղավ ներողություն խնդրել «անարժեք» բառի օգտագործման համար։ Ֆրանսիայում էկոլոգիայի նախարար Ֆրանսուա դը Ռյուժիի «խոզեր» արտահայտությունը ընդդիմադիրների հասցեին դարձավ պատճառ՝ նրա հրաժարականի համար: Անգամ ԱՄՆ-ում քաղաքական հարթակներում արված ոչ կոռեկտ արտահայտությունները կարող են արժենալ ամբողջ կարիերայի:

Եվ, ի վերջո, այդ ի՞նչ պատահեց, որ երբեմնի «հպարտ քաղաքացին», «հարկ վճարող հերոսը», հանկարծ հայտարարվում է «ոջիլ», ո՞ւր է ընդհանրապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Իհարկե, մյուս կողմից էլ անհասկանալի չէ՝ ինչու է այս ամենը արվում։ Սա շատ հին մեթոդ է՝ սադրանք, վիրավորանք, հանրության պառակտում սեւ ու սպիտակի, նախկին-ներկայի՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:  Բայց երբ այդ ամենը արվում է առաջին դեմքի կողակցի ձեռամբ, նշանակում է, որ կամաց-կամաց հասարակությունը հայտնվում է ատելության անդունդում: Սա՞ էր խոստացված «մտքի եւ հոգու հեղափոխության տարին»։ Այսպե՞ս են որոշել «նորովի» կրթել: Այս օրին ենք, դրա համար էլ վերջին շրջանում ամենաաղմկոտ սկանդալները տեղափոխվել են դպրոց՝ ո՛չ ուսուցիչն է իր տեղում, ո՛չ աշակերտը, ո՛չ էլ երկրի ղեկավարի դե ֆակտո տիկինն է իր դիրքում:

ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿՐԿԻՆ ԴԵՄ ԱՌԱՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՐԻՆ

Իսկ ընդդիմադիր դաշտում շարունակվում է քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ յուրային ԶԼՄ-ներին: Ուշագրավ մի դրվագի էլ մենք անդրադառնանք:  Ռոբերտ Քոչարյանը  երկար-բարակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին, փորձում դիրքավորվել պրոռուսական դաշտում, բայց հենց հարց են տալիս Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին, շուռ է գալիս ու հայտարարում. «Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչեւ 2008 թվականը։ 9-ը տարի երբեք որեւէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական միությանը, չի եղել։ Չկա այդպիսի բան, համենայնդեպս չի եղել այն ժամանակ»: Ըստ Քոչարյանի` շահարկելով այս թեման՝ ուզում են Ռուսաստանի հետ հարաբերությունների «գրավչությունը նվազեցնել»:

Նկատենք, որ սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Ռոբերտ Քոչարյանի պրոռուսական հայտարարությունները Միութենական պետության վերաբերյալ հարցով դեմ են առնում քարի: Փաստորեն, ի՞նչ է ստացվում Եվրամիության անդամակցման թեման տաք պահելով՝ Արեւմուտքը դառնում է գրավիչ, իսկ Միութենական պետությանը միանալու մասին խոսելը՝ մի բան էլ նվազեցնո՞ւմ է Ռուսաստանի գրավչությունը Հայաստանում: Բայց սա թողնենք մի կողմ: Ռոբերտ Քոչարյանն անընդհատ կրկնում է, թե Ռուսաստանում իր հետ ոչ ոք չի խոսել Միութենական պետությանը միանալու մասին: Բայց նախ արձանագրենք, որ նրա հետ պաշտոնական մակարդակում խոսել են մի 20 տարի առաջ, որից հետո աշխարհն է փոխվել: Եվ ամենակարեւորը հարց է առաջանում՝ իսկ Եվրամիությունը եկել, ընկել է մեր ոտքերն ու խնդրե՞լ, որ միանանք իրենց, մի հատ էլ անդամակցման հայտ ներկայացնելու մասին նախագիծ է ընդունվում ԱԺ-ում:

Եվ, ընդհանրապես, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ Ռուսաստանն ու Բելառուսը պիտի գային, Հայաստանին խնդրեին, որպեսզի միանար իրենց ձեւավորած միութենական պետությանը: Վերջիվերջո, այն էլ այս իրավիճակում Հայաստանը գլխացավանքից բացի՝ ոչ մի միության ոչինչ չի էլ կարող տալ: Այդ Հայաստանը պետք է ջանք ու եռանդ չխնայեր, որ իրեն վերցնեն այդ միության կազմում: Էլ չասենք, որ նույն Եվրամիությանն անդամակցելու հարցում մի շարք երկրներ հայտ են ներկայացրել ու մնացել են վիզները ծուռ` դռան տակ կանգնած, ինչո՞ւ պետք է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությունում նույնը չլինի: Եթե Ռոբերտ Քոչարյանը սպասում է, որ ռուսն ու բելառուսը գալու են խնդրեն Հայաստանին, թե բա՝ կբարեհաճե՞ք մեզ միանաք, միանգամից ասենք, որ այդպիսի բան չի լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան