ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ

Վերլուծություն

Ան­ցած շա­բաթ­վա կա­րե­ւոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից մե­կը կա­րե­լի կլի­ներ հա­մա­րել Նի­կո­լի այցն Ալ­բա­նիա եւ Ա­լիե­ւի հետ հան­դի­պու­մը: Բայց դժվար է ա­սել` դա կա­րե­ւո՞ր էր, թե` ոչ: Ա­մեն ինչ «ժո­ղովր­դի հետ քննար­կե­լու» մա­սին ճա­ռեր հնչեց­նող Նի­կոլն այս ողջ գոր­ծըն­թացն այն գաղտ­նիութ­յան տակ է պա­հում, որ գնա­հա­տե­լը դժվար է` սա ո­րե­ւէ արդ­յունք չտվող հեր­թա­կան «ոտ­քի վրա» հան­դի­պո՞ւմն է, թե ինչ-որ տե­ղա­շար­ժեր ե­ղել են:

ՈՒ Ի՞ՆՉ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

Ա­մեն դեպ­քում, Ա­լիե­ւի հետ հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան լրատ­վութ­յու­նը մեղմ կլի­ներ ան­գամ խղճուկ հա­մա­րել: Ըն­դա­մե­նը, որ Տի­րա­նա­յում անց­կաց­վող Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի 6-րդ գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նա­կում տե­ղի է ու­նե­ցել Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պում, ա­պա` «Եր­կուս­տեք կար­եւոր­վել է Հա­յաս­տան-Ադր­բե­ջան խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տի հա­մա­ձայ­նե­ցու­մը։ Կող­մե­րը քննար­կել են ըն­թա­ցիկ վի­ճա­կը եւ կար­եւո­րել ստո­րագր­ման ուղ­ղութ­յամբ գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը»: Դ­րան էլ կցել են ձայ­նազրկ­ված տե­սագ­րութ­յուն, որ ոչ մի ա­վե­լորդ բառ դուրս չլո­ղա: Ու սա այն դեպ­քում, երբ խոս­քը պե­տութ­յան հա­մար կա­րե­ւո­րա­գույն թե­մա­յի մա­սին է:

Կարճ ա­սած, Նի­կո­լը նո­րից «բա­նակ­ցում է, ինչ- որ ու­զում է», թեեւ այդ «ռազ­մա­վա­րութ­յամբ» ար­դեն կա­րո­ղա­ցել է եր­կի­րը հասց­նել կոր­ծան­ման: Բայց սա չէ այս պա­հին ա­մե­նա­հիմ­նա­կա­նը. որ Նի­կոլն այդ­պես է ա­րել եւ շա­րու­նա­կե­լու է ա­նել, այն է` ա­րեւմտ­յան թե­լադ­րան­քով եր­կի­րը ոչն­չաց­նել, դա նոր բան չես հա­մա­րի: Այլ բան, թե ին­չո՞ւ հան­կարծ Ա­լիե­ւը ո­րո­շեց խո­սել Նի­կո­լի հետ, երբ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վա­ծի մա­սով, գո­նե ադր­բե­ջա­նա­կան պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից դա­տե­լով, խո­սե­լու բան պար­զա­պես չկա: Այն է` պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վել է, որ հա­մա­ձայ­նա­գի­րը պատ­րաստ է: Նաեւ կա Բաք­վի քա­նիցս կրկնած վերջ­նա­գի­րը` այն չի ստո­րագ­րի, քա­նի դեռ Նի­կո­լը չի փո­խել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը: Սահ­մա­նադ­րութ­յու­նը փոխ­ված չէ, եւ քիչ հա­վա­նա­կան է, որ Նի­կո­լը, իր ներ­կա­յիս «պլին­տու­սից ցածր» վար­կա­նի­շով, կկա­րո­ղա­նա դրա­կան արդ­յուն­քով հան­րաք­վե անց­կաց­նել, ան­գամ ե­թե ե­ղած-չե­ղած ողջ վար­չա­կան ռե­սուր­սը դրան ուղ­ղի: Այ­սինքն, Ա­լիե­ւի վերջ­նա­գի­րը կա­տա­րել հնա­րա­վոր չէ, ո­րը տա­նում է հե­տեւ­յա­լին. կա´մ նա պետք է իր վերջ­նագ­րից հրա­ժար­վի, կա´մ, կրկնենք, Նի­կո­լի հետ խո­սե­լու բան պար­զա­պես չկա: Ի­հար­կե, կա­րող են նաեւ այլ բա­նե­րից խո­սել: Բայց դա էլ կնշա­նա­կի, որ ան­գամ նի­կոլ­յան այդ խղճուկ պաշ­տո­նա­կան լրատ­վութ­յունն է կեղ­ծիք. այլ բա­նե­րից են խո­սել, բայց ներ­կա­յաց­նում են, թե քննար­կել են «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» հետ կապ­ված հար­ցե­րը:

Այս­պի­սով, հնա­րա­վո՞ր է, որ Ա­լիե­ւը, հան­դի­պել-քննար­կե­լով Նի­կո­լի հետ, ակ­նար­կում է, որ կա­րող է Սահ­մա­նադ­րութ­յան վերջ­նագ­րից հրա­ժար­վել եւ գնալ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագր­ման: Սա էլ է տար­բե­րակ: Բայց այս­տեղ պետք է հե­տեւ­յալ նյո­ւան­սը հաշ­վի առ­նել: Այն, որ Սահ­մա­նադ­րութ­յունն ի­րա­կա­նում Ա­լիե­ւին այն­քան էլ «կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տութ­յուն» չէ, ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի: Նաեւ, որ դա ըն­դա­մե­նը պատր­վակ էր, որ ո­րե­ւէ հա­մա­ձայ­նա­գիր Նի­կո­լի հետ չստո­րագ­րի: Ա­վե­լին, որ ան­գամ այդ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» աս­վածն է, խո­շոր հաշ­վով, ա­նի­մաս­տութ­յուն, որն ա­րեւմտ­յան լի­բե­րաստ­ներն ար­հես­տա­կա­նո­րեն մտցրին օ­րա­կարգ` դրա քո­ղի տակ Նի­կո­լի հա­մար Ար­ցա­խից հրա­ժար­վե­լու պատր­վակ սար­քե­լով, նաեւ, հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յու­նից, այն է` Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տից դուրս բե­րե­լու հա­մար: Բայց ա­հա, Ար­ցախն ի­րե­նով ա­նե­լուց հե­տո Ա­լիե­ւը պար­զա­պես «գցեց» լի­բե­րաստ­նե­րին` կտրուկ սրե­լով հա­րա­բե­րութ­յուն­ներն ինչ­պես բայ­դեն­յան ԱՄՆ-ի, այն­պես էլ` եվ­րո­պա­ցի­նե­րի հետ: Եվ այդ ֆո­նին էլ մեյ­դան ե­կան նրա այդ նա­խա­պայ­ման­նե­րը, այդ թվում` ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված` այդ ա­մե­նը դարձ­նե­լով պայ­մա­նա­գի­րը չստո­րագ­րե­լու հար­ցում «մա­տի փա­թա­թան»: Ընդ ո­րում, այդ փու­լում Ա­լիեւն ի­րեն դրսե­ւո­րում էր ռու­սա­կան դաշ­տի ա­մե­նա­ջերմ ա­ջակ­ցի դիր­քե­րում եւ քա­նիցս հայ­տա­րա­րել է, որ ոչ մի այլ բա­նակ­ցա­յին հար­թակ չի ըն­դու­նում, բա­ցի ռու­սա­կա­նից:

Եվ ա­հա, ալ­բա­նա­կան այս հան­դի­պու­մը միան­գա­մից հա­կա­սութ­յան մեջ է մտնում Ա­լիե­ւի բո­լոր նախ­կին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ: Նախ, որ ա­րեւմտ­յան ոչ մի բա­նակ­ցա­յին հար­թակ չի ըն­դու­նում: Ի­հար­կե, ձե­ւա­կա­նո­րեն սա կա­րե­լի է հա­մա­րել ոչ թե բա­նակ­ցա­յին հար­թակ, այլ, որ ըն­դա­մե­նը ինչ-որ տեղ միա­սին էին, եւ երկ­կողմ հան­դի­պում անց­կաց­րին: Բայց մյուս կող­մից, այդ պա­հին Տի­րա­նա­յում էր լի­բե­րաս­տա­կան ողջ «ծաղ­կա­բույ­լը», եւ փոր­ձում էին լու­ծել ար­դեն ոչ միայն Ռու­սաս­տա­նի, այլ` ար­դեն նաեւ թրամփ­յան ԱՄՆ-ին դեմ գնա­ցող հար­ցեր: Այ­սինքն, Տի­րա­նան այդ պա­հին աշ­խար­հի թիվ 1 ուլտ­րա­լի­բե­րա­լա­կան հար­թակն էր, եւ միայն այն­տեղ գտնվելն ար­դեն իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման ե­րանգ­ներ էր պա­րու­նա­կում: Նի­կո­լի այն­տեղ գտնվե­լը, ի­հար­կե, սեն­սա­ցիա չես հա­մա­րի. այդ հար­թա­կում նա յու­րա­յի­նի հա­մա­րում ու­նի: Բայց ա­հա Ա­լիե­ւի մա­սով, ով դեռ միայն վեր­ջերս էր «բե­րա­նից ե­կածն ա­սում» Տի­րա­նա­յի այդ հար­թա­կում «ռու­լիտ ա­նող» եվ­րա­լի­դեր­նե­րի հաս­ցեին, բայց ա­հա, սի­րա­հո­ժար կեր­պով գնում է այդ «որ­ջը», ար­դեն իսկ հար­ցեր են ա­ռա­ջա­նում: Այդ թվում, թե մի­գու­ցե ար­դեն նաեւ պատ­րա՞ստ է ա­րեւմտ­յան լի­բե­րալ­նե­րի ցան­կութ­յամբ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» ստո­րագ­րել Նի­կո­լի հետ:

ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՄԵՐԺԵԼՈՎ` ՄԵԿՆԵՑ ԵՎՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՄՈՏ

Նաեւ նկա­տենք, որ Ա­լիե­ւի Տի­րա­նա մեկ­նելն էլ ա­վե­լի ցցուն դարձ­րին այն հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք նկատ­վե­ցին այդ այ­ցի շե­մին: Այ­սինքն, երբ Հեյ­դա­րո­վի­չը մտա­ցա­ծին պատր­վա­կով չգնաց Մոսկ­վա, ուր ան­գամ Նի­կոլն էր չու­զե­նա­լով գնա­ցել:

Հի­շեց­նենք, որ այս այ­ցի ֆո­նին` ա­լիեւ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսե­ցին խո­սել Մոսկ­վա­յի հետ ու­նե­ցած խո­րը հա­կա­սութ­յուն­նե­րի մա­սին: Ու թեեւ ան­մի­ջա­պես էլ դրա­նից հրա­ժար­վե­ցին, թե` նման բան չի աս­վել, բայց ա­հա դրան հե­տե­ւած ՌԴ ԱԳՆ-ի, թե` ու­զում ենք Բաք­վի հետ «ա­ռա­ջա­ցող բո­լոր հար­ցե­րը լու­ծել փոխ­շա­հա­վետ եւ փո­խա­դարձ հար­գան­քի սկզբուն­քով», ե­կավ հու­շե­լու, որ Մոսկ­վա­յում պարզ տես­նում են, թե ի­րա­կա­նում ո­րոնք են Ա­լիե­ւի` ան­ցած տա­րե­վեր­ջից սկսած հա­կա­ռու­սա­կան խա­ղե­րի ի­մաս­տը: Եվ, կրկնենք, որ այդ հա­կա­սութ­յուն­նե­րը կան, ե­կավ նաեւ հաս­տա­տե­լու նրա Տի­րա­նա մեկ­նե­լը:

Ա­մեն դեպ­քում, ի տար­բե­րութ­յուն ռու­սա­կան դի­վա­նա­գի­տութ­յան այդ մեղմ տո­նին, ռու­սա­կան ազ­գայ­նա­կան դաշ­տում ար­դեն ա­ռանց այդ բո­լոր դի­վա­նա­գի­տա­կան նրբե­րանգ­նե­րի են սկսել գնա­հա­տա­կան­ներ տալ Բաք­վին, այն դեպ­քում, երբ ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ այս ուղ­ղութ­յու­նից միայն ա­լիե­ւա­հա­ճո խոս­քեր էին լսվում: Օ­րի­նակ, Ռու­սա­կան ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան ա­ռանց­քա­յին կենտ­րոն­նե­րից մե­կի` «Ցարգ­րա­դի» գնա­հատ­մամբ` Ադր­բե­ջա­նին հա­տուկ դեր է տրվել Արեւ­մուտ­քի հա­կա­ռու­սա­կան ծրագ­րե­րում։ Այն է, Բա­քուն փո­խում է իր քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը։ «Դա ա­նում է ա­վե­լի ու ա­վե­լի բա­ցա­հայտ։ Եվ Իլ­համ Ա­լի­եւը դեմ չէ դրան։ Ֆոր­մալ ա­ռու­մով չե­զո­քութ­յան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը մնում է, բայց գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ճաք է ա­ռա­ջա­ցել եւ մե­ծա­նում է։ Սա վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նը շրջան­ցե­լով գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րին, քա­ղա­քա­կան ժես­տե­րին եւ Ռու­սաս­տա­նից փա­խած տար­բեր ան­ձանց ա­պաս­տան տրա­մադ­րե­լուն»,- նշում է աղբ­յու­րը:

Մաս­նա­վո­րա­պես, «Ցարգ­րա­դի» ուղ­ղութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Բա­բից­կին կար­ծում է, որ Ադր­բե­ջանն ան­գամ Ռու­սաս­տա­նից փա­խած դա­վա­ճան­նե­րին է փոր­ձում օգ­տա­գոր­ծել «Ռու­սաս­տա­նի դեմ ուղղ­ված որ­եւէ նա­խագ­ծում… «Ա­լի­եւը ակն­հայ­տո­րեն ընտ­րում է «կադ­րեր», ո­րոնց կա­րող է օգ­տա­գոր­ծել Ռու­սաս­տա­նի դեմ։ Նա ազ­դան­շան է ու­ղար­կում «հին­գե­րորդ շա­րաս­յա­նը». մի՛ ա­մա­չեք՝ դա­վա­ճա­նեք Ռու­սաս­տա­նին։ Երբ ժա­մա­նա­կը գա, դուք կու­նե­նաք փախ­չե­լու տեղ՝ ող­ջույն Ադր­բե­ջան։

Նույն պատ­կերն է է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում, որ­տեղ, ըստ աղբ­յու­րի, Բա­քուն նույն­պես ա­վե­լի ու ա­վե­լի է խա­ղում Մոսկ­վա­յի հա­կա­ռակ թի­մում։ Եվ­րո­պան փնտրում է ռու­սա­կան գա­զի փո­խա­րի­նող եւ գտ­նում է, որ ադր­բե­ջա­նա­կան գա­զը «ան­բա­սիր հե­ղի­նա­կութ­յուն» ու­նի։ Եվ այս­պես շա­րու­նակ:

Եվ հան­րա­գու­մա­րում` «Հ­նա­րա­վոր է, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ուղղ­ված են Ռու­սաս­տա­նից հե­ռա­նա­լուն, հա­մա­կարգ­վում են Արեւ­մուտ­քի, մաս­նա­վո­րա­պես՝ Լոն­դո­նի կող­մից։ Եվ Ա­լի­եւը, կար­ծես թե, բո­լո­րո­վին էլ դեմ չէ դրան: Նախ­կին խորհր­դա­յին հան­րա­պե­տութ­յու­նը գլխա­վոր դե­րե­րից մեկն է խա­ղում Արեւ­մուտ­քի՝ Ռու­սաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով թու­լաց­նե­լու ծրագ­րե­րում։ Մեր երկ­րի հա­րա­վա­յին եւ կով­կաս­յան սահ­ման­նե­րին մշտա­կան ​​պո­տեն­ցիալ սպառ­նա­լի­քի ստեղ­ծու­մը մեր թշնա­մի­նե­րի երկ­նա­գույն ե­րա­զանքն է»,- ընդգ­ծեց Բա­բից­կին։

Այ­սինքն, ար­դեն խոս­քը Մոսկ­վա­յի եւ Բաք­վի ըն­դա­մե­նը հա­կա­սութ­յուն­նե­րի մա­սին չէ, այլ որ Ադր­բե­ջա­նը ա­վե­լի ու ա­վե­լի է հաս­տատ­վում ռու­սա­կան թշնա­մու կեր­պա­րի դե­րում: Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է, թե Ա­լիեւն ըն­դա­մե­նը փոր­ձում է նման խա­ղե­րով Մոսկ­վա­յում խանդ ա­ռա­ջաց­նել` հաս­նե­լով ինչ-ինչ հար­ցե­րում ո­րո­շա­կի զի­ջում­նե­րի: Եր­կու տար­բե­րակն էլ, ի­հար­կե, մնում է հա­վա­նա­կան: Բայց այս պա­հին խոսքն այլ բա­նի մա­սին է. ռու­սա­կան ազ­գայ­նա­կան դաշ­տում Ադր­բե­ջա­նին աս­տի­ճա­նա­բար սկսում են նա­յել որ­պես թշնա­մու, եւ դա ան­կախ այն բա­նից, թե ի­րա­կա­նում ինչ ծրագ­րե­րով է ա­ռաջ­նորդ­վում Ա­լիե­ւը: Այն դեպ­քում, երբ դեռ ըն­դա­մե­նը վեր­ջերս նույն շրջա­նակ­նե­րում այն հիմ­նա­կան թեզն էր, որ Ադր­բե­ջա­նին պետք է ընտ­րել, որ­պես հիմ­նա­կան դաշ­նա­կից, ո­րը մե­խա­նի­կո­րեն ռու­սա­կան դաշ­տում կպա­հի նաեւ Հա­յաս­տա­նին: Ու պարզ­վեց, որ այդ­պես չէ. Ա­լիեւն ու Նի­կո­լը, եւ որ էլ ա­վե­լի վատ է` Էր­դո­ղա­նի քա­վո­րութ­յամբ կա­րող են միա­սին նստել ուլտ­րա­լի­բե­րա­լա­կան որ­ջում ու ինչ-որ բա­նից խո­սել` փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նե­լով: Ու թե սա ուր կտա­նի, ե­թե ա­րա­գո­րեն մոս­կով­յան այդ ողջ քա­ղա­քա­կան կուր­սը չվե­րախմ­բագր­վի, մեծ հարց է:

Չ­նա­յած, ինչ­պես ա­վե­լի վաղ հայտ­նել էինք, հաս­տատ­վեց, որ մա­յի­սի 21-ին Լավ­րո­վը, եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո, կայ­ցե­լի Հա­յաս­տան: Ս­պա­սենք այս այ­ցի արդ­յունք­նե­րին:

https://iravunk.com/sim/?p=313490&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը