ԱՄՆ-Իրան պատերազմի հաավնականությունը մնում է շատ ցածր

Վերլուծություն

Ի­հար­կե, Թ­րամ­փի նա­խա­ձեռ­նութ­յամբ՝ աշ­խար­հի մասշ­տա­բով մեկ­նար­կած այս գլո­բալ փո­փո­խութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309654&l=am) էլ ա­վե­լի տա­րօ­րի­նակ տեսք են ստա­նում խո­սակ­ցութ­յու­ննե­րը, թե նույն Թ­րամ­փը նաեւ մեծ պա­տե­րազ­մի է պատ­րաստ­վում Ի­րա­նի դեմ: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ այդ ուղ­ղութ­յամբ քա­րոզ­չութ­յունն այդ­պես էլ կանգ չի առ­նում:

­Հատ­կա­պես լի­բե­րալ աղբ­յուր­նե­րը վեր­ջին օ­րե­րին էլ պնդում են, թե Վա­շինգ­տոնն ու­նի կոնկ­րետ ծրագ­րեր: Այդ թվում, ե­թե Թեհ­րա­նը շա­րու­նա­կի հա­մա­ռո­րեն դեմ գնալ, ա­պա. «Ի­րա­նը կոչն­չա­նա մինչեւ սեպ­տեմ­բեր»: Այդ մա­սին ակ­տի­վո­րեն խո­սում է հատ­կա­պես բրի­տա­նա­կան լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան. «Մ­տադ­րութ­յուն­նե­րի հստակ պատ­կե­րա­ցում կա: Ի­րա­նի ժա­մա­նա­կը սպառ­վում է: Ե­թե նրանք չպա­տաս­խա­նեն նա­խա­գահ Թ­րամ­փի ա­ռա­տա­ձեռն ա­ռա­ջար­կին Ի­րա­նի մի­ջու­կա­յին հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան աու­դի­տի եւ դ­րանց ամ­բող­ջա­կան ա­պա­մոն­տաժ­ման դի­մաց, Ի­րանն այլեւս գո­յութ­յուն չի ու­նե­նա մինչեւ սեպ­տեմ­բեր: Ա­մեն ինչ չա­փա­զանց պարզ է: Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րութ­յան աղբ­յու­րը հաս­տա­տել է…»: Եվ այն, որ Ֆ­րան­սիան ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով չհա­պա­ղեց մեջ ընկ­նել, թե, ա­յո, Ի­րա­նը կոչն­չաց­վի, գա­լիս է հու­շե­լու, թե ի­րա­կա­նում ԱՄՆ-Ի­րան պա­տե­րազ­մի դեպ­քում ով­քեր կլի­նեն հիմ­նա­կան շա­հա­ռու­նե­րը:

Ընդ ո­րում, թեեւ Ի­րա­նը ոչն­չաց­նե­լու մա­սին այդ պնդում­նե­րը շա­րու­նա­կա­բար վե­րագր­վում է Թ­րամ­փին, սա­կայն այդ­պես էլ չի ներ­կա­յաց­վում կոնկ­րետ փաստ, որԱՄՆ նա­խա­գա­հը նման հայ­տա­րա­րութ­յուն է հնչեց­րել: Բայց, չնա­յած դրան, Ի­րա­նի հան­դեպ միան­գա­մայն կոշտ այլ հայ­տա­րա­րութ­յուն­ներ Թ­րամփը, ի­հար­կե, ա­նում է, եւ դա ար­դեն նշա­նա­կում է, որ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բա­վա­կա­նին լուրջ սրա­ցում, ի­հար­կե, կա: Այս­պի­սով, ի՞նչ հնա­րա­վոր հան­գու­ցա­լու­ծում­ներ կա­րող են լի­նել. հա­վա­նա­կան սցե­նար­նե­րը հետեւ­յալն են.

1. Հա­ջո­ղութ­յուն. Ռու­սաս­տա­նը հան­դես է գա­լիս որ­պես կա­պող օ­ղակ Վա­շինգ­տո­նի եւ Թեհ­րա­նի միջեւ. բազ­մաս­տի­ճան բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով փոխ­զի­ջում է գտնվում, ո­րում ԱՄՆ-ն ս­տա­նում է անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ Իս­րա­յե­լի հա­մար, իսկ Ի­րա­նը ստա­նում է պատ­ժա­մի­ջոց­նե­րի մաս­նա­կի վե­րա­ցում։ Մոսկ­վան ամ­րապն­դում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռա­ջա­տար միջ­նոր­դի իր կար­գա­վի­ճա­կը՝ կա­յու­նաց­նե­լով ի­րա­վի­ճա­կը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում։

2, «Սա­ռը դի­մա­կա­յութ­յուն». Մոսկ­վան ստանձ­նում է ար­բիտ­րի դե­րը՝ կան­խե­լով լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մը, բայց նաեւ վերջ­նա­կա­նա­պես չլու­ծե­լով հա­կա­մար­տութ­յու­նը։ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ Ի­րա­նը շա­րու­նա­կում են փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի վի­ճա­կում՝ պար­բե­րա­բար ցու­ցադ­րե­լով ռազ­մա­կան ուժ, սա­կայն խու­սա­փե­լով բաց բա­խում­նե­րից։ Այս սցե­նա­րը թույլ է տա­լիս Ռու­սաս­տա­նին օգ­տա­գոր­ծել լար­վա­ծութ­յու­նը որ­պես գոր­ծիք եր­կու կող­մե­րի վրա ազ­դե­լու հա­մար։

3, Էս­կա­լա­ցիա՝ ռազ­մա­կան բախ­ման աս­տի­ճան. ԱՄՆ-ն­ ու­ժա­յին սցե­նար է ի­րա­կա­նաց­նում՝ ա­վիա­հար­ված­ներ հասց­նե­լով Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան օբ­յեկտ­նե­րին: Ի պա­տաս­խան՝ Թեհ­րա­նը հար­ված­ներ է հասց­նում տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րին եւ Իս­րա­յե­լի տա­րած­քին։ Հա­կա­մար­տութ­յան մեջ ներ­քաշ­ված են եր­կու կող­մե­րի դաշ­նա­կից­նե­րը, նե­րառ­յալ Սաուդ­յան Ա­րա­բիան, Իս­րա­յե­լը եւ Ի­րա­նի կող­մից ա­ջակց­վող զին­ված խմբա­վո­րում­նե­րը: Զին­ված դի­մա­կա­յութ­յու­նը տա­րած­վում է տա­րա­ծաշր­ջա­նից դուրս՝ ստեղ­ծե­լով գլո­բալ ա­պա­կա­յու­նաց­ման վտանգ:

Այս­պի­սով, եր­րորդ տար­բե­րա­կը, ո­րը, ըստ էութ­յան՝ «Ի­րանն այլեւս գո­յութ­յուն չի ու­նե­նա մինչեւ սեպ­տեմ­բեր» լի­բե­րալ քա­րոզն է, Եր­րորդ աշ­խար­հա­մարտ տա­նող ա­մե­նա­կարճ ու­ղին է: Ե­թե ան­գամ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի չհաս­նի, մեկ է, սպաս­վում է ԱՄՆ-ի ներգ­րավ­մամբ այն­պի­սի լուրջ ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յուն, ո­րի տա­կից, իր ներ­կա տնտե­սա­կան վի­ճա­կով հան­դեձ, մեծ հարց է, թե Թ­րամփն ինչ­պես կա­րող է դուրս գալ: Ա­մեն դեպ­քում, ռիս­կը հսկա­յա­կան է, եւ դրան գնալ հա­նուն այն քա­րոզ­չութ­յան, թե Ի­րա­նը մի­ջու­կա­յին զենք կստեղ­ծի եւ Իս­րա­յե­լին կոչն­չաց­նի, ի­հար­կե, ռեալ տեսք չու­նի: Ա­ռա­վել եւս, այն պա­հին, երբ Թ­րամ­փը գնում է մի այն­պի­սի լրջա­գույն քայ­լի, ինչ­պի­սին է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան մո­դե­լի փո­փո­խութ­յան փոր­ձը:

­Շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան տեսք կա­րող է ու­նե­նալ երկ­րորդ տար­բե­րա­կը, ե­թե Վա­շինգ­տո­նը պատ­րաստ չէ Ի­րա­նի հան­դեպ «դո­զան նվա­զեց­նել», բայց նաեւ չի ցան­կա­նում դի­մել ծայ­րա­հեղ էս­կա­լա­ցիա­յի ռիս­կի: Թեեւ այս դեպ­քում կա այն հար­ցը, թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում լար­վա­ծութ­յան պահ­պա­նու­մը որ­քա­նո՞վ է խան­գա­րելու Թ­րամ­փի մեկ­նար­կած տնտե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րին:

Թ­րամ­փի հա­մար ի­րա­նա­կան թե­մա­տի­կան ի­րա­կա­նում այն լուրջ հար­ցը չէ, որ դրա հա­մար ստիպ­ված լի­նի մեծ ռազ­մա­կան ու­ժեր պա­հել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի տի­րույ­թում: Թե­րեւս, Իս­րա­յե­լի հար­ցում հա­մա­պա­տաս­խան ե­րաշ­խիք­նե­րի դեպ­քում մի քիչ այս, մի քիչ այն կողմ տար­բե­րա­կով Թ­րամփն ի­րոք կցան­կա­նար ձեր­բա­զատ­վել այդ խնդիրց: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է մասշ­տա­բա­յին ա­վիա­հար­ված­նե­րը Սի­րիա­յում՝ ընդ­դեմ այն բո­լոր ռազ­մա­կան օբ­յեկտ­նե­րի, ո­րոնք Թուր­քիան կա­րող է օգ­տա­գոր­ծել, կա­րող է նաեւ պարզ­վել, որ ի­րա­նա­կան այս աղ­մուկն ըն­դա­մե­նը այլ՝ ա­վե­լի ռեալ ուղ­ղութ­յու­նից շե­ղե­լու սո­վո­րա­կան փորձ է: Այ, այդ ուղ­ղութ­յամբ ար­դեն միան­գա­մայն այլ, նաեւ տնտե­սա­կան ծրագ­րեր պարզ ուր­վագծ­վում են, եւ Թ­րամ­փի շա­հագրգռ­վա­ծութ­յունն էլ, ի­հար­կե, պետք է որ ա­վե­լի մեծ լի­նի:

Ա­մեն դեպ­քում, նկա­տենք, որ չնա­յած մասշ­տա­բա­յին քա­րոզ­չութ­յան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի վար­կա­ծը մնում է ա­մե­նա­քիչ հա­վա­նա­կան:

https://iravunk.com/sim/?p=309655&l=am/
ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ