ԱՄՆ-ում լուծվե՞լ է Էրդողանի «ժառանգորդի» հարցը

Վերլուծություն

Ինչ­պեսեւ մեր նա­խորդ հրա­պա­րակ­ման մեջ են­թադ­րել էինք, նախ՝ Թուր­քիա­յում մի փոքր մեղմ­վե­ցին հրա­պա­րա­կա­յին հա­կաէր­դո­ղա­նա­կան ակ­ցիա­նե­րը: Եվ երկ­րոր­դը՝ արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նը մեկ­նեց վա­շինգ­տոն՝ փոր­ձե­լով Թ­րամ­փի վար­չա­կազ­մի հետ ինչ-որ բա­ներ պայ­մա­նա­վոր­վել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309012&l=am):

Այդ այ­ցը գո­նե մեկ բան ցույց տվեց. Էր­դո­ղա­նը հստակ գի­տակ­ցում է, որ ներ­կա­յիս իր հիմ­նա­կան խնդիր­ները գա­լիս են գլո­բա­լիստ­նե­րից, ով­քեր ցան­կա­նում են ի­րեն փո­խա­րի­նել շատ ա­վե­լի հա­վա­տա­րիմ Ի­մա­մօղ­լիով: Նաեւ հաս­կա­նում է, որ ոչ պա­կաս խո­րը հա­կա­սութ­յուն­ներ ու­նի նաեւ թրամփ­յան ԱՄՆ-ի հետ, այ­սինքն՝ «եր­կու քա­րի ա­րան­քում» կողմ­նո­րոշ­ման խնդրի ա­ռաջ է: Եվ Ֆի­դա­նի այդ այցն ակ­նարկ էր, որ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է ա­մե­րիկ­յան «քա­րը», քա­նի որ եվ­րո­պա­կան հար­ված­նե­րը նրա հա­մար նշա­նա­կում են «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն»՝ բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Այս­պի­սով, ի՞նչ է ցան­կա­նում Թ­րամփն Էր­դո­ղա­նից: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ Թուր­քիան մնա այն կա­մա­կա­տա­րի դե­րում, որն ի սկզբա­նե նրա հա­մար հատ­կաց­ված էր: Այն է՝ ինք­նիշ­խա­նա­կան այն բո­լոր ձեռք­բե­րում­նե­րի մա­սին, ո­րոնք Էր­դո­ղանն ու­նե­ցավ վեր­ջին եր­կու տաս­նամ­յակ­նե­րին, պետք է մո­ռա­նալ: Տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով դա կու­նե­նա այս ի­մաս­տը. ե­թե Թ­րամ­փը ինչ-որ բա­ներ է պայ­մա­նա­վոր­վում (կամ չի պայ­մա­նա­վոր­վում) Մոսկ­վա­յի հետ, ա­պա պետք է գոր­ծել հենց այդ դաշ­տում, ոչ մի ինք­նու­րույ­նութ­յուն: Եվ նույ­նը Ի­րա­նի հար­ցում:

­Ռեա՞լ է, որ Էր­դո­ղանն ըն­դու­նի այդ դե­րը: Դեռ կփոր­ձի սա­կար­կել, միայն թե այն գլխա­վոր խա­ղա­թուղ­թը, ո­րը նա ու­ներ մինչ այժմ, կա­րող է եւ առ­հա­սա­րակ ոչն­չա­նալ: Այ­սինքն, ե­թե տե­ւա­կան ժա­մա­նակ Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­նում էր խա­ղալ եր­կու «ա­թո­ռի վրա», այն է՝ ռու­սա­կան եւ ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յու­նն­երում՝ նրանց հա­կա­սութ­յուն­նե­րից ել­նե­լով, ա­պա հի­մա, ե­թե այդ հա­կա­սութ­յուն­նե­րը տե­ղա­փոխ­վեն փո­խա­դարձ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ե­թե Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը հստա­կեց­նեն սե­փա­կան շա­հե­րի ո­լորտ­նե­րը եւ հաս­նեն դրանք չխախ­տե­լու թե­կու­զեւ ժա­մա­նա­կա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, ա­պա նաեւ «եր­կու ա­թո­ռի վրա» խա­ղա­լու մե­խա­նիզմն է դառ­նում ա­նի­մաստ: Կարճ ա­սած, ե­թե Ֆի­դա­նի վա­շինգ­տոն­յան այ­ցը հա­ջող է ա­վարտ­վել, ա­պա մեկ է, դա է­լի են­թադ­րում է Էր­դո­ղա­նի «թո­շա­կի գնա­լու» տար­բե­րակ: Այն տար­բե­րութ­յամբ, որ կա­րող է «ժա­ռան­գորդ» կար­գել շատ ա­վե­լի քիչ ար­մա­տա­կան նույն Ֆի­դա­նին, ով թրամփ­յան թի­մում ա­վե­լի ըն­կա­լե­լի է` դրա­նով երաշ­խա­վոր­ված դարձ­նե­լով «ա­պա­հով ծե­րութ­յու­նը»:

­Բայց այս ամ­բողջ մե­խա­նիզ­մը կախ­ված է մի մեծ «ե­թե»-ից. ե­թե ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ լի­նեն: Ներ­կա ըն­թաց­քը նման հույ­սեր, ի­հար­կե, տա­լիս է: Այդ թվում, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն այս պա­հին են սկսում հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի թու­լա­ցում, ընդ ո­րում, պատ­րաստ­վե­լով դա պար­տադ­րել Եվ­րո­պա­յին: Հաշ­վի առ­նե­լով, որ մաս­նա­վո­րա­պես Մակ­րո­նը հայ­տա­րա­րում է՝ ոչ մի թու­լա­ցում, պատ­ժա­մի­ջոց­նե­րը կմնան ան­գամ ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տութ­յան ա­վար­տի դեպ­քում, եւ սա եւս մեկ ան­գամ է ի հայտ բե­րում այն սրութ­յու­նը, որն այս պա­հին կա Թ­րամ­փի եւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի մի­ջեւ:

Մ­յուս կող­մից, դեռ սրա­ցում­ներ կան Ի­րա­նի հետ կապ­ված, հաշ­վի առ­նե­լով, որ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը հա­մա­ռո­րեն մեր­ժում է ԱՄՆ-ի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն: Դա, ի­հար­կե, ստեղ­ծում է ներ­քին հա­կա­սութ­յու­ններ, հաշ­վի առ­նե­լով, որ նա­խա­գա­հա­կան թե­ւի մոտ կան այլ տրա­մադ­րութ­յուն­ներ: Դա կա­րող է նաեւ ո­րո­շա­կի հա­կա­սութ­յու­ններ ստեղ­ծել ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ, հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փը մեծ հույ­սեր ու­նի Ի­րա­նի հար­ցում Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յան հետ:

­Բայց մյուս կող­մից էլ այն, որ ԱՄՆ-Ի­րան ծա­վա­լուն ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան տակ նկատ­վում է նաեւ լավ թաքց­ված բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, հաս­տա­տում են ան­գամ ի­րա­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րը: Այ­սինքն, այս պա­հին ի­րա­կա­նում խնդի­րը ոչ թե պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գա­լու ցան­կութ­յան բա­ցա­կա­յութ­յունն է, այլ որ Ի­րա­նը հա­մա­ռո­րեն ցան­կա­նում է ստա­նալ այն, ինչ հա­մա­րում է ի­րե­նը: Եվ ա­ռա­ջին հեր­թին, ի­րաք­յան եւ մյուս շիա­նե­րի հան­դեպ վե­րահս­կո­ղութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը փաս­տա­ցի գտնվում է վե­րա­ձե­ւա­վոր­ման ընդ­հա­նուր գոր­ծըն­թա­ցում: Եվ այս մասշ­տա­բա­յին «բա­զար­նե­րում» ե­րաշ­խա­վոր­ված խո­սել հնա­րա­վոր արդ­յունք­նե­րի մա­սին, ի­հար­կե, դեռ վաղ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում