Ասում են՝ հեսա բաներ կասենք, կտեսնեք` ինչ կլինի, բա ասե՛ք, սպասում եք Նիկոլը հրաժարական տա, նո՞ր ասեք. Շահինյան

Ներքաղաքական

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու գործընթացի մասին, որը կոչվելու է «Համահայկական միասնական խորհուրդ»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Արաբկիրի նախկին թաղապետ, Ա. Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, այժմ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջնորդած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ հետ:

Սա նշանակո՞ւմ է, որ «Համահայկական ճակատ» շարժումը եւ համանուն կուսակցությունը ձախողվեց, եւ հիմա նոր քաղաքական պլատֆորմ է ձեւավորում Արշակ Կարապետյանը:

Հակված չեմ այն տեսակետին, որ «Համահայկական ճակատ» շարժումը եւ համանուն կուսակցությունը ձախողվել են, եւ այդ իսկ պատճառով է ձեւավորվում «Համահայկական միասնական խորհուրդը»՝ որպես նոր ուժ: Կարծում եմ՝ «Համահայկական միասնական խորհուրդը» հակառակը՝ իր մեջ ներառելու է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ընդդիմադիր շարժումների: Այսինքն՝ այն ավելի մեծ պլատֆորմով է հանդես գալու, եւ որպեսզի կարողանան ներկայանալ հասարակությանը, այն կոչել են «Համահայկական միասնական խորհուրդ»: Այնպես որ, ե՛ւ շարժումը, ե՛ւ կուսակցությունը գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տանում, ակցիաներ կազմակերպում, եւ կարելի է ասել ամենաակտիվ գործող ընդդիմադիր ուժերից մեկն է քաղաքական դաշտում: Իհարկե, նաեւ կցանկանամ անպայման նշել, որ թիվ մեկ ընդդիմադիր գործունեություն այսօր կատարում է Վարդան Ղուկասյանը՝ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահը:

 

Դուք տեղյա՞կ եք այս նոր ուժի մասին եւ արդյոք մաս կազմելո՞ւ եք դրան: Եվ եթե տեղյակ եք, ինչպե՞ս եք վերաբերվում այս նոր ուժին Միքայել սրբազանի մասնակցությանը, ինչը հետո հերքվեց հենց իր կողմից:

Ես քննարկումներին չեմ մասնակցել եւ այս պահին նաեւ ֆիզիկապես չեմ կարող մասնակցել, քանի որ երկրից բացակայում եմ: Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ՝ «Հայոց համազգային միասնությունը», պիտի ասեմ, որ կուսակցությունում քննարկումներ եւս չեն եղել: Այդ իսկ պատճառով գործունեության մասին տեղեկությանը քիչ եմ տիրապետում, բայց այն, որ ներկայիս գործող վարչախմբի հեռացման հարցը օրակարգում թիվ մեկ խնդիրն է, չեմ կասկածում: Կարծում եմ, որ իրենք այդպես են մտածում: Չեմ կարող ասել, թե ինչ էր ասում Սրբազանը, կամ ինչու է հերքել: Ամենից հեշտ բանը դա քննադատելն է, ամենից դժվարը՝ գործ անելը: Կարող եմ ասել, որ գեներալ Արշակ Կարապետյանն այսօր քաղաքական ընդդիմադիր դաշտում ամենաակտիվ գործող ներկայացուցիչներից մեկն է՝ թե՛ իր կատարած հայտարարություններով ու հարցազրույցներով, եւ թե՛ փողոցային ակցիաներով: Այսօր բավական քիչ թվով մարդիկ կան այդքան ակտիվ, ինչպիսին Արշակ Կարապետյանն է: Մի այսպիսի խոսույթ կա, ասում են՝ «հեսա բաներ կասենք, կտեսնեք` ինչ կլինի»: Բա ասե՛ք, սպասում եք Նիկոլը հրաժարական տա, նո՞ր ասեք: Եթե պիտի հիմա էլ չասեք, որ արդեն ուշացած է, ապա ե՞րբ եք պատրաստվում ասել: Եթե կան փաստեր, որոնք կնպաստեն այս իշխանության հեռացմանը, ո՞ւմ համար եք պահել: Ավելի լավ է այդ դեպքում ոչինչ չասել, քան ուղղակի հաթաթաներ տալ:

Առաջիկայում նախատեսվում է Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունները: Արդյոք Ձեր կուսակցությունը կամ Դուք անձնապես մասնակցություն ունենալո՞ւ եք որեւէ կերպ:

Գյումրիում պետք է մասնակցեն գյումրեցիները, որոնք ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Պիտի ասեմ, որ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերի մեջ արդեն ունեմ իմ նախապատվությունը: Սակայն, կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: Թող առաջադրումները լինեն, ավելի կոնկրետ կխոսեմ այդ մասին եւ կասեմ, թե որ ուժին եմ տալու իմ նախապատվությունը: Սակայն առաջին հերթին Գյումրու ընտրությունները պետք է լինի ՔՊ-ի պարտությունը: Ասեմ նաեւ, որ մեր կուսակցությունում Գյումրու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկվել եւ մեր օրակարգում նման հարց չի եղել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում