ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ

Վերլուծություն

Դ­եկ­տեմ­բե­րի կե­սե­րին, Մոսկ­վա­յում կա­յա­ցած ԵԱՏՄ երկր­նե­րի վար­չա­պետ­նե­րի հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը հայ­տա­րա­րել էր, որ Հա­յաս­տա­նի փո­խա­րեն ՌԴ-ում (բա­ցատ­րութ­յու­նը, թե Նի­կոլն էր խնդրել) այս ամս­վա վեր­ջե­րին ծրագր­ված ԵԱՏՄ ղե­կա­վար­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը կկա­յա­նա դեկ­տեմ­բե­րի 26-ին: Իսկ դրա նա­խօ­րեին Սանկտ Պե­տեր­բուր­գում ծրագր­ված է եւս մեկ հան­դի­պում՝ ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի:

ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Այն, որ Նի­կո­լը ԵԱՏՄ ղե­կա­վար­նե­րի նիս­տին ու­զած-չու­զած մաս­նակ­ցե­լու է (չնա­յած` Նի­կո­լից ով գլուխ կհա­նի), սպա­սե­լի է: Խո­շոր հաշ­վով, թեեւ Հա­յաս­տա­նի փո­խա­րեն այդ նիս­տը կա­յա­նա­լու է Սանկտ Պե­տեր­բուր­գում, սա­կայն մեկ է, այդ նիս­տում հենց Նի­կո­լը պետք է նա­խա­գա­հի: Են­թադ­րե­լի է, որ ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի նիս­տին եւս նա կմաս­նակ­ցի: Ա­մեն դեպ­քում, ըստ Պես­կո­վի, Նի­կո­լը եւս, բնա­կա­նա­բար, հրա­վիր­ված է. «Սանկտ Պե­տեր­բուր­գում ան­պայ­ման սպա­սում են։ Նա­խա­գա­հը պա­րոն Փա­շին­յա­նին հրա­վի­րել է եւ, բնա­կա­նա­բար, Սանկտ Պե­տեր­բուր­գում մյուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ նաեւ նրան է սպա­սում ա­վան­դա­կան հան­դիպ­մա­նը»:

­Հատ­կա­պես ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի այդ հան­դիպ­ման հետ կապ­ված ու­շագ­րավ լու­րեր սկսե­ցին շրջա­նառ­վել Կա­զա­նում տե­ղի ու­նե­ցած Ա­լիեւ-­Փա­շին­յան աղ­մուկ հա­նած հան­դիպ­ման ֆո­նին: Հի­շեց­նենք, որ այդ հան­դիպ­ման բա­ղադ­րիչ­նե­րից դար­ձավ ընդ­հա­նուր հայ­տա­րա­րութ­յու­նը, որ վի­ճե­լի հար­ցե­րի շուրջ կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, հանձ­նա­րար­վել է ԱԳ նա­խա­րար­նե­րին՝ շատ ա­րագ հան­դի­պել եւ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը բե­րել պայ­մա­նագ­րա­յին տես­քի: Ըստ այդմ, տա­րած­վել էր բա­վա­կա­նին հա­մո­զիչ կար­ծիք, որ այդ ա­մե­նի արդ­յուն­քում հենց Սանկտ Պե­տեր­բուր­գի ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման հար­թա­կում շատ հնա­րա­վոր է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքում: Մի­գու­ցե ի­րա­կա­նում հենց այդ­պես էլ ծրագր­ված էր: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ չնա­յած հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յա­նը, արտ­գործ­նա­խա­րար­նե­րի այդ «շատ ա­րագ» հան­դի­պումն այդ­պես էլ տե­ղի չու­նե­ցավ, ե­թե միայն չպարզ­վի, որ գաղտ­նի հան­դի­պում է ե­ղել: Հան­դիպ­ման փորձ, հի­շեց­նենք, ե­ղավ, բայց այս ան­գամ եւս Նի­կոլն ու Ա­րոն ինչ-որ «աֆ­յո­րա­յի» էին գնա­ցել: Այ­սինքն, թեեւ հան­դիպ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը ձեռք էր բեր­վել ռու­սա­կան հար­թա­կում, սա­կայն այդ գոր­ծըն­թա­ցը փոր­ձեց խլել հե­ռա­ցող Բ­լին­քե­նը, իսկ Ա­րոն մեծ ու­րա­խութ­յամբ հա­մա­ձայն­եց նրա «քա­վո­րութ­յամբ» հան­դի­պել Բայ­րա­մո­վի հետ: Միայն թե Բայ­րա­մո­վը կոպ­տո­րեն մեր­ժեց, ո­րից հե­տո Բաք­վի հա­րա­բե­րութ­յուն­ներն ԱՄՆ հե­ռա­ցող վար­չախմ­բի հետ տե­ղա­փոխ­վեցին գրե­թե թշնա­ման­քի դաշտ:

Ան­գամ կա այն վար­կա­ծը, որ դա ի­րա­կա­նում Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի հա­մա­տեղ ծրագ­րած օ­պե­րա­ցիան էր՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» պայ­մա­նա­վոր­վա­ծի պես ա­րա­գո­րեն վերջ­նա­կան տես­քի չբե­րե­լու հա­մար: Բայց ան­կախ նրա­նից, թե որ­քա­նով է այդ վար­կա­ծը հա­վա­նա­կան, ի­րո­ղութ­յունն այն է, որ հենց այդ դիր­քե­րից էլ Ա­լիե­ւը եւ, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, նաեւ Նի­կո­լը կներ­կա­յա­նան Սանկտ Պե­տեր­բուր­գի այդ գա­գա­թա­ժո­ղո­վին: Չ­նա­յած այդ­քան էլ այդ­պես չէ. հենց այդ դիր­քե­րից ներ­կա­յա­նալ չի ստաց­վի: Ն­կա­տի ու­նենք, որ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում գլո­բալ ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Աշ­խար­հի մասշ­տա­բով եւս ի­րա­վի­ճա­կի փո­փո­խութ­յան մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող դի­նա­մի­կա կա, կապ­ված նրա հետ, որ Թ­րամփն ուր որ է, կստանձ­նի պաշ­տո­նը: Եվ այդ ա­մե­նը, ի­հար­կե, չի կա­րող շրջան­ցել Ա­լիե­ւին էլ, Նի­կո­լին էլ, ան­կախ այն բա­նից, թե ի­րա­կա­նում նրանք հա­մա­տեղ կամ ա­ռան­ձին-ա­ռան­ձին ինչ նոր «աֆ­յո­րա­ներ» են մշա­կել:

ՀԱԿԱԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է

­Տա­րա­ծաշր­ջա­նա­յին փո­փո­խութ­յու­ններ ա­սե­լով, ի­հար­կե, նկա­տի ու­նենք այն ի­րա­վի­ճա­կը, որ շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն զար­գա­նալ Սի­րիա­յում, ո­րի է­ֆեկ­տը ակ­տի­վո­րեն տա­րած­վում է ողջ մեծ տա­րա­ծաշր­ջա­նով մեկ՝ ազ­դե­լով մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի վրա:­ Թուր­քիա­յի հա­մար պատ­կե­րը հե­տեւ­յալն է. հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնց մա­սին քա­նիցս են­թա­դրութ­յուն­ներ հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, շա­րու­նա­կում են այդ սպա­սե­լի հու­նով զար­գա­նալ: Այս­պես, Թուր­քիան հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում է ամ­րա­նալ Սի­րիա­յում: Օ­րերս պաշ­տո­նա­կան այ­ցով Դա­մաս­կո­սում էր Ֆի­դա­նը, եւ այդ այ­ցի ֆո­նին հայ­տա­րար­վեց, որ Սի­րիա­յի նոր վար­չա­կազ­մը Թուր­քիա­յի հետ պաշ­տո­նա­կան, պաշտ­պա­նա­կան դա­շին­քի մեջ է մտել: Այս հա­մա­տեքս­տում, թուր­քա­կան զի­նու­ժը դուրս կգա Իդ­լի­բի բո­լոր կե­տե­րից եւ փո­խա­րե­նը եր­կու խո­շոր ռազ­մա­կա­յան կստեղ­ծի Հոմ­սի եւ Դա­մաս­կո­սի մոտ: Ի­հար­կե` այն, որ թուր­քա­կան բա­նակն ինչ-որ մե­խա­նիզ­մով տե­ղա­կայ­վե­լու է Սի­րիա­յում, ի սկզբա­նե էլ կաս­կած­ներ չկա­յին:

­Բայդ դա այդ­պես էլ չի լու­ծում Ան­կա­րա­յի հա­մար թիվ 1՝ քրդե­րի հետ կապ­ված խնդի­րը: Ա­վե­լին, Սի­րիա­յում թուր­քա­կան բա­նա­կի տե­ղա­կայ­ման լու­րե­րի ֆո­նին, քրդերն էլ ա­վե­լի են ակ­տի­վաց­րել ան­կախ պե­տա­կա­նութ­յան ստեղծ­ման մա­սին խո­սակ­ցութ­յու­ննե­րը՝ նաեւ հիմ­նա­վո­րե­լով, որ ոչ մի դեպ­քում չեն մնա մի պետութ­յան կազ­մում, ո­րը պաշ­տո­նա­պես Թուր­քիա­յի ռազ­մա­կան դաշ­նա­կից է ներ­կա­յաց­վում: Այս ֆո­նին, Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է ճա­ռե­րը Սի­րիա­յի ամ­բող­ջա­կա­նութ­յան մա­սին, այդ թվում, որ նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը պար­տա­վոր են ա­մեն գնով այդ ամ­բող­ջա­կա­նութ­յունն ա­պա­հո­վել: Ե­թե չկա­րո­ղա­նան, ա­պա այդ հար­ցում նրանց կօգ­նի թուր­քա­կան բա­նա­կը: Ա­մե­րի­կա­ցի­ներն էլ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մե­ծաց­նում են ի­րեց ռազ­մա­կան ու­ժը քրդաբ­նակ հատ­վա­ծում: Իսկ Իս­րա­յե­լը, ոչն­չաց­նե­լով Ա­սա­դից մնա­ցած ռազ­մա­կան պո­տենց­իա­լը՝ սի­րիա­կան ներ­կա ու­ժե­րին չթող­նե­լու հա­մար նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ շա­րու­նա­կում է ծա­վալ­վել Սի­րիա­յի հա­րա­վա­յին գո­տիով դե­պի քրդա­կան տի­րույթ: Դ­րա­նով եր­կուսն էլ ցույց են տա­լիս, որ չեն պատ­րաստ­վում հրա­ժար­վել Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման ծրագ­րե­րից, ո­րը Թուր­քիա­յի հա­մար կա­րող է մա­հա­ցու դառ­նալ: Եվ այն, որ ա­մե­նա­ծայ­րա­հեղ զար­գա­ցում­նե­րի դեպ­քում Էր­դո­ղա­նի հա­մար ռուս­նե­րի բա­զա­նե­րի ներ­կա­յութ­յու­նը կա­րող է վեր­ջին հույ­սի պես մի բան դառ­նալ, դա էլ է հաս­տատ:

ԻՐԱՆԱԿԱՆ «ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ա­հա այս բա­վա­կա­նին «խու­ճուճ» ի­րա­վի­ճա­կում նաեւ Ի­րա­նի հետ կապ­ված ա­նո­րո­շութ­յուն­ներն են պահ­պան­վում: ԱՄՆ-Իս­րա­յել տան­դեմը, սի­րիա­կան ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, Ի­րա­նին ըն­կա­լում է` որ­պես թու­լա­ցած կողմ: Նաեւ այն ա­ռու­մով, որ Ի­րա­նից Սի­րիա­յում տե­ղի ու­նե­ցա­ծի հետ կապ­ված նաեւ Ռու­սաս­տա­նին ուղղ­ված ո­րոշ մե­ղադ­րանք­ներ ե­ղան, եւ կա այն տպա­վո­րութ­յու­նը, որ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի օ­րոք Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն թու­լա­նալ: Այ­սինքն, հա­կա­դիր ու­ժե­րը կցան­կա­նան այս պա­հին օգ­տա­գոր­ծել: Եվ այն, որ Իս­րա­յելն ա­վե­լի ու ա­վե­լի հա­մա­ռո­րեն է խո­սում Ի­րա­նին հար­վա­ծե­լու մա­սին, ին­չը քա­ջալեր­վում է իշ­խա­նութ­յան ե­կող թրամ­փա­կան թի­մի կող­մից, թե­րեւս պա­տա­հա­կան չէ:

­Բայց ամ­բողջ հարցն այն է, թե ի­րո՞ք ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում սառ­նութ­յուն է սկսվել: Մի կող­մից, կան սի­րիա­կան ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված եր­կու կող­մից էլ առն­վազն փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով մե­ղադ­րանք­նե­ր: Դրա­նից զատ, ա­ռանց Սի­րիա­յի էլ լռվել-մնա­ցել է ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նա­գի­րը, եւ պարզ տե­սա­նե­լի է, որ այս­տեղ հիմ­նա­կան մե­ղա­վո­րութ­յու­նը Թեհ­րա­նինն է: Եվ մյուս կող­մից, ե­թե ան­գամ այդ ա­մե­նը կա, մեկ է, դա նշա­նա­կում է, որ Ի­րա­նի հա­մար այս պա­հին Մոսկ­վա­յի ա­ջակ­ցութ­յունն ա­ռա­վե­լա­գույնս է անհ­րա­ժեշտ: Եվ այս ֆո­նին, օ­րի­նակ, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­նա­լիք ԵԱՏՄ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին Ի­րա­նը կա­րող է դառ­նալ այդ կազ­մա­կեր­պութ­յան դի­տորդ: Նույն հա­մա­ռութ­յամբ խոս­վում է, որ Ի­րա­նը կա­րող է ան­դա­մակ­ցել ՀԱՊԿ-ին: Վեր­ջա­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան խող­մի խնդրան­քով կա­յա­ցել է Մոսկ­վա­յում Ի­րա­նի դես­պան Կա­զեմ Ջա­լա­լիի եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Անդ­րեյ Ռու­դեն­կո­յի հան­դի­պու­մը, ո­րի ժա­մա­նակ «քննարկ­վել է Ի­րա­նի նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­կիա­նի Ռու­սաս­տան այ­ցը: Չմո­ռա­նանք, որ հենց այդ այ­ցի հետ էլ կապ­վում է ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հար­ցը, եւ երեկ էլ եղան լուրեր, որ պայմանագիրը կարող է ստորագրվել հունվարի վերջին: Գու­մա­րած, նա­խօ­րեին ի­րա­նա­կան ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը հայտ­նեց, որ այս օ­րե­րին ա­վարտ­վել է Ի­րա­նին ռու­սա­կան Սու-35 կոր­ծա­նիչ­նե­րի մա­տա­կա­րար­ման ծրա­գի­րը, եւ հի­մա այդ միան­գա­մայն ծան­րակ­շիռ ինք­նա­թիռ­նե­րի ոչ պա­կաս ծան­րակ­շիռ քա­նա­կութ­յուն՝ 60 ինք­նա­թիռ Թեհ­րա­նի են­թա­կա­յութ­յան տակ է: Ա­ռա­վել եւս, որ մեկ ու­շագ­րավ մի­ջա­դեպ ե­ղավ նաեւ նա­խօ­րեին: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, թե ի­րենց նա­վը սխալ­մամբ խո­ցել է սե­փա­կան F-18 ինք­նա­թի­ռը, բայց ա­հա հու­սիթ­նե­րը շտա­պե­ցին հի­մնա­վո­րել, որ ոչ մի սխալ էլ չի ե­ղել, ի­րենք են այդ ինք­նա­թի­ռը խո­ցել: Իսկ ա­հա ամե­րի­կա­ցի­նե­րը, ե­թե այդ փաս­տը խոս­տո­վա­նեն, ա­պա նաեւ պետք է ըն­դու­նեն, որ հու­սիթ­ներն ի զո­րու են նման գեր­ժա­մա­նա­կա­կից ինք­նա­թիռ խոցել, ին­չի հա­մար պետք է, ա­սենք, C-300 հա­մա­կարգ: Որ­տե­ղի՞ց դա հու­սիթ­նե­րին: Կամ քա­նի՞սն ու­նեն, բա Ի­րա՞­նը քա­նիսն ու­նի, եւ ի՞նչ վի­ճա­կում կհայտն­վի իս­րա­յել­յան ա­վիա­ցիան, ե­թե ռեալ հար­ձակ­ման անց­նի: Վեր­ջա­պես, հու­սիթ­նե­րը ցու­ցադ­րա­բար հեր­թա­կան ան­գամ հար­վա­ծե­ցին Թել Ա­վի­վին, եւ այն, որ իս­րա­յել­յան ա­մե­նաա­ռաջա­դեմ հա­կահր­թիռ­նե­րը չկա­րո­ղա­ցան այդ հար­վա­ծը կան­խել, հու­շում է հու­սիթ­նե­րի մոտ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի առ­կա­յութ­յան մա­սին: Ու նույն հար­ցերն են, ինչ F-18-ի դեպ­քում:

Այս ա­մե­նը, հաս­կա­նա­լի է, կա­րող է լրջո­րեն ազ­դել Իս­րա­յե­լի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա՝ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին դարձ­նե­լով Քուր­դիս­տա­նի ծրա­գի­րը եւ թուր­քե­րի հետ բախ­ման գնա­լը: Իսկ մյուս կող­մից, այս ա­մե­նը հեր­թա­կան հիմ­նա­վո­րումն է, թե Թեհ­րա­նի հա­մար ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ինչ չա­փով են շա­րու­նա­կում պահ­պա­նել ի­րենց դե­րը, երբ խոսքն ի­րա­կա­նում լի­նել-չլի­նե­լու հար­թութ­յու­նում է:

Ըստ այդմ, շա­րու­նա­կում է իր էա­կան դե­րը պա­հել նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով ՌԴ-Ի­րան կա­պի հար­ցը, եւ այն տպա­վո­րութ­յունն է, որ պե­տեր­բուրգ­յան այս այ­ցի ժա­մա­նակ դա եւս մեկ ան­գամ կբա­ցատր­վի ինչ­պես Նի­կո­լին, այն­պես էլ՝ Ա­լիե­ւին:

https://iravunk.com/sim/?p=301173&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը