Էս Ալիեւն ինչի՞ էսպես կատաղեց

Վերլուծություն

­Մինչ Նի­կո­լը սափր­վե­լու ջրի եւ նման այլ ան­համ թե­մա­նե­րով ճա­ռեր է կար­դում, յու­րա­յին­նե­րին SMS-նե­րով գոր­ծից հա­նե­լու զանգ­վա­ծա­յին շոու­ներ է սար­քում՝ հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը ի­րա­կան թե­մա­նե­րից շե­ղե­լու հա­մար, Ա­լիե­ւը նո­րից ան­ցավ հար­ձակ­ման: Ա­մեն դեպ­քում, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք նա նա­խօ­րեին հնչեց­րեց «ՌԻԱ Նո­վոս­տիով», գո­նե մեկ բան հու­շում են՝ Ա­լիե­ւը մե­ծաց­նում է ճնշում-պա­հանջ­նե­րը նի­կո­լա­կան Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին աչքի է զար­նում փաս­տը, որ այս ան­գամ Ա­լիե­ւը հեր­թա­կան գրո­հի հա­մար հար­թակ ընտ­րեց ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան աղբ­յու­րը: Ի­մաստն էլ կա­րե­լի է կռա­հել՝ նա ցան­կա­նում է, որ իր ա­սած­նե­րը հան­կարծ Մոսկ­վա­յի աչ­քից չվրի­պեն: Թե ին­չու, դեռ կհաս­նենք: Սա­կայն նախ տես­նենք, թե այս ինչ նոր բա­ներ է մո­գո­նել Հեյ­դա­րո­վի­չը:

Այն, որ Ա­լիեւն իր նոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում գնում-հաս­նում է Կա­զա­նում Նի­կո­լի հետ հան­դիպ­մա­նը, ար­դեն իսկ հե­տաքր­քիր ակ­նարկ պա­րու­նա­կում է: Այ­սինքն, նա «բա­ցա­հայ­տում» է, թե կոնկ­րետ ի՞նչ հար­ցեր կա­յին, ո­րոնց շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն չկար, բայց կար­ծում է, որ Կա­զա­նում ինչ-որ բան է փոխ­վել: Ըստ Հեյ­դա­րո­վի­չի. «Փաս­տաթղ­թի 17 կե­տե­րից 15-ը հա­մա­ձայ­նեց­ված են, մնա­ցել է 2-ը, եւ Կա­զա­նում Փա­շին­յա­նի հետ իմ վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ զգա­ցի, որ Հա­յաս­տա­նը կա­րող է ըն­դու­նել այդ 2 կե­տը՝ այ­սինքն մեր պայ­ման­նե­րը: Կե­տե­րից մեկն ի­րար դեմ մի­ջազ­գա­յին հայ­ցեր չներ­կա­յաց­նելն է, իսկ մյու­սը՝ սահ­մա­նին այլ երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին չտե­ղա­կա­յե­լը»:

Ու­րեմն ե­ղա­ծը դա՞ է. ու այս ըն­թաց­քում փոր­ձա­գետ­ներն այդ եր­կու կե­տի հետ կապ­ված ինչ-որ ա­հա­վոր մտքե՞ր էին հայտ­նում՝ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» տալ եւ այլն: Իսկ ա­հա Ա­լիե­ւը խո­սում է շատ պարզ բա­նե­րի մա­սին, եւ հատ­կա­պես դրան­ցից ա­ռա­ջի­նը, քա­նի դեռ Նի­կոլ կա, մի­գու­ցե ա­վե­լի շատ Հա­յաս­տա­նին է պետք: Այ­սինքն, այն պա­հից, երբ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե՝ «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է, եւ՝ վերջ», Բաք­վին տվեց բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, մի­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում Հա­յաս­տա­նին, որ­պես ագ­րե­սո­րի, դա­տի տա­լու եւ փոխ­հա­տու­ցում պա­հան­ջե­լու մա­սին: Ու հի­մա Ա­լիեւն է ա­ռա­ջար­կում՝ ի­րար դա­տի չտանք, ի՞նչ վատ բան է, որ Նի­կո­լը միան­գա­մից չի հա­մա­ձայն­վում, գո­նե մեկ չլուծ­ված կետ կմնար:

­Բայց ի­րա­կա­նում այս եր­կու կե՞տն է մնա­ցել. այս­տեղ, ի­հար­կե, հար­ցեր շատ կան: Ընդ ո­րում, Ա­լիե­ւի նկա­րագ­րած երկ­րորդ կե­տը, ի­րոք, Հա­յաս­տա­նի հա­մար այն կար­գի վտանգ է պարունակում, որ մի­գու­ցե ան­գամ Նի­կո­լը դրան գնա­լու «դու­խը» չու­նե­նա: Այ­սինքն, ի՞նչ ա­սել է՝ «սահ­մա­նին այլ երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին չտե­ղա­կա­յե­լը»: Դ­րա տակ ի՞նչ պետք է հաս­կա­նանք, «եվ­րաշ­պիոն­նե­րի՞ն», ո­րոնց Նի­կո­լը բե­րել է Հա­յաս­տան. մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով, որ դրան զու­գա­հեռ, նա նաեւ ռու­սա­կան ու­ժե­րին «խնդրեց»՝ ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րից դուրս գալ: Մ­յուս կող­մից, «եվ­րաշ­պիոն­նե­րի» հար­ցը, ե­թե պայ­մա­նա­գիր կնքվի, այս­պես թե այն­պես կլուծ­վի, դա հաս­տատ Ա­լիեւն էլ է հաս­կա­նում եւ հա­զիվ թե այդ­քան հա­մա­ռո­րեն նման կետ մտցներ պայ­մա­նա­գիր:

Ի­հար­կե, կա նաեւ այն տար­բե­րա­կը, որ Ա­լիե­ւը իր այդ կե­տը մտցրել է պայ­մա­նա­գրի մեջ՝ վա­խե­նա­լով Հա­յաս­տա­նում ՆԱՏՕ-ա­կան ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մից: Ա­ռա­վել եւս, որ նա նույն հար­ցազ­րույ­ցում նաեւ այն միտքն է հրամց­նում, թե՝ Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նի եւ ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի ա­ռա­վե­լա­գույն ա­ջակ­ցութ­յու­նը Ե­րե­ւա­նին ոչ մի ե­րաշ­խիք չի տա­լիս. «Այս­տեղ, հո­ղի վրա, ե­թե նրանք մտա­ծում են հեր­թա­կան սադ­րան­քը մեր դեմ, նրանց ոչ ոք չի օգ­նի։ Դե, ինչ­պե՞ս նրանց օգ­նեց Մակ­րո­նը 2020 կամ 2023թթ.։ Ա­ջակ­ցեց։ Ձեռ­քից, չգի­տեմ, կամ մի այլ տե­ղից բռնեց։ Ա­հա ա­մե­նը։ Ին­չի՞ է նա ըն­դու­նակ։ Մենք դա հիա­նա­լի գի­տենք»: Բայց ե­թե այդ­քան վստահ է, որ Ֆ­րան­սիան կամ ԱՄՆ-ն Հա­յաս­տա­նին ո­չինչ չեն տա, պետք է որ նաեւ վստահ լի­նի, որ ի դեմս այդ ու­ժե­րի, ՆԱՏՕ-ի տե­ղա­կա­յու­մը Հա­յաս­տա­նում բան չի փո­խե­լու: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է. լո­գիս­տիկ այն ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է Հա­յաս­տա­նը՝ վրա­ցա­կան ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին, ի­րոք չնչին հա­վա­նա­կա­նութ­յուն են միայն թող­նում, որ ֆրան­սիա­կան կամ ա­մե­րիկ­յան ու­ժե­րը կցան­կա­նան մտնել Հա­յաս­տան: Ա­ռա­վել եւս, որ Մակ­րո­նը հի­մա ոչն­չաց­ման փու­լում է, իսկ թրամփ­յան ԱՄՆ-ից ով ի­մա­նա, թե ինչ է պետք սպա­սել:

ՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁ

­Փո­խա­րե­նը, կան ու­ժեր, ո­րոնք ի­րոք կա­րող են հայտն­վել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, եւ այդ հե­ռան­կարն է, որ մինչ այս պա­հը Ա­լիե­ւին խան­գա­րում է ա­զատ գոր­ծել: Խոս­քը` ՀԱՊԿ-ի մա­սին է, ո­րի հետ հար­ա­բե­րութ­յուն­նե­րը Նի­կոլն ինչ­քան էլ որ փոր­ձում է զրո­յաց­նել, սա­կայն վեր­ջին քայլն ա­նե­լը՝ ՀԱՊԿ-ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յու­նից հրա­ժար­վե­լը Վո­վա­յի­չի հա­մար բարդ հարց է, գրե­թե ան­լու­ծե­լի: Եվ այն, որ Ա­լիե­ւը եւս պտտվում-պտտվում ու հաս­նում է ՀԱՊԿ-ի խնդրին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: «Հա­յաս­տա­նը պարզ է՝ ուր է գնում։ Նա դե ֆակ­տո դուրս է ե­կել ՀԱՊԿ-ից։ Դե յու­րե չհե­ռա­նա­լու միակ պատ­ճառն այն է, որ դեռեւս չեն ստա­ցել Պետ­դե­պար­տա­մեն­տի թույլտ­վութ­յու­նը։ Հենց որ ստա­նան, կհե­ռա­նան»,- կար­ծում է նա: Ու­րեմն, այդ­քան միա­միտ մա՞րդ է Ա­լիե­ւը. չգի­տեինք: Թե՞ փոր­ձում է ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի մի­ջո­ցով Մոսկ­վա­յին հրամց­նել այն միտ­քը, թե Ռու­սաս­տա­նը չէ, ո­րից քաշ­վում է Նի­կո­լը, դեռ մնա­լով ՀԱՊԿ-ում, պար­զա­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեռ վերջ­նա­կան «դաբ­րո» չեն տվել: Ի­րա­կա­նում նման հայ­տա­րա­րութ­յամբ Ա­լիե­ւը նաեւ ի ցույց է դնում, թե որն է իր ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը՝ որ Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես հայ­տա­րա­րի ՀԱՊԿ-ից դուրս գա­լու մա­սին: Ո­րից հե­տո, բնա­կան է, Մոսկ­վան Նի­կո­լին «կխնդրի» նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ին­չը ողջ Հա­յաս­տա­նը «սկու­տե­ղի վրա» կմա­տու­ցի թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին: Ին­չի ուղ­ղութ­յամբ, ֆիք­սենք, լուրջ ջան­քեր է գոր­ծադ­րել Թուր­քիա­յի հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցող բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յու­նը, եւ ին­չի ուղ­ղութ­յամբ իշ­խա­նութ­յան գա­լուց ի վեր հա­մա­ռո­րեն աշ­խա­տում է Նի­կո­լը:

Այ­սինքն, ե­թե Ա­լիե­ւը պնդում է, որ Նի­կո­լը Պետ­դե­պար­տա­մեն­տի «դաբ­րոն» չու­նե­նա­լու պատ­ճա­ռով դեռ ՀԱՊԿ-ից դուրս չի գա­լիս, դա կնշա­նա­կի, որ Պետ­դե­պար­տա­մենտն ու բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յու­նը հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ հա­կա­դիր դիր­քե­րից են գոր­ծում, իսկ Նի­կո­լի հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր է ա­մե­րի­կա­ցի­նե­րի խոս­քը, քան՝ Ռի­չարդ Մու­րի: Մի­գու­ցե: Բայց այս դեպ­քում բաց է մնում հար­ցը, որ Ա­լիե­ւը, ով հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րի է տես­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րին եւ թուր­քե­րի հետ դեռ հնուց սեր­տո­րեն պանթ­յուր­քիս­տա­կան ծրագ­րերն ա­ռաջ մղող բրի­տա­նա­ցի­նե­րին, ին­չո՞ւ է ու­զում այդ ա­մե­նը լսե­լի դարձ­նել Մոսկ­վա­յին: Միա­ժա­մա­նակ ա­ռաջ մղե­լով այն միտ­քը, թե ին­քը տա­րա­ծաշր­ջա­նում ռուս­նե­րի եւ ռու­սե­րեն լեզ­վի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ պաշտ­պանն է: Փո­խա­րե­նը պնդե­լով, թե սո­րո­սա­կան­նե­րը զի­նում են Հա­յաս­տա­նին, նույն սո­րո­սա­կան­նե­րը փոր­ձում են Վ­րաս­տա­նում նոր հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նել եւ այլ:

Չ­նա­յած, դրա ի­մաս­տը կա­րե­լի է հաս­կա­նալ: Ի­րեն հրամց­նե­լով, որ­պես Մոսկ­վա­յի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ դաշ­նա­կից, Ա­լիե­ւը, թե­րեւս, փոր­ձում է նախ՝ մաք­րել իր նկատ­մամբ այն նե­գա­տի­վը, ո­րը ռու­սա­կան ազ­գայ­նա­կան դաշ­տում սկսել է ստեղծ­վել վեր­ջին ժա­մա­նակ­ներս, հատ­կա­պես, երբ ո­րո­շեց ո­րոշ քա­ղա­քա­գետ­նե­րի դա­տա­պար­տել մեծ պատ­ժա­ժամ­կետ­նե­րի, որ­պես «ռու­սա­կան շպիոն»: Նաեւ, էլ ա­վե­լի խո­րաց­նել Նի­կո­լի հան­դեպ նե­գա­տի­վը, թե նա, ե­թե ոչ այ­սօր, վա­ղը հաս­տատ դուրս կգա ՀԱՊԿ-ից: Դ­րան, ի­հար­կե, կկցի հա­մա­պա­տաս­խան լոբ­բիս­տա­կան ռե­սուրս­ներ, եւ ով ի­մա­նա, մեկ էլ տե­սար մի բան ստաց­վեց:

­Թե­րեւս, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ան­կախ նրա­նից՝ ու­մի՞ց վա­խե­նա­լով Նի­կո­լը ՀԱՊԿ-ից պաշ­տո­նա­պես դուրս չի գա­լիս, մեկ է, քա­նի դեռ դուրս չի ե­կել, ՀԱՊԿ-ը հա­մա­րում է, որ Հա­յաս­տանն իր կազ­մում է, այ­սինքն՝ բո­լոր հա­մա­պա­տաս­խան մե­խա­նիզմ­նե­րը գոր­ծում են: Ընդ ո­րում, կլի­նի այդ կազ­մա­կեր­պութ­յու­նը, կամ ռու­սա­կան ու­ժե­րը, ըստ Հա­յաս­տա­նի հետ երկ­կողմ պայ­մա­նագ­րի, Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, թե՝ ոչ, այն է՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում» Ա­լիե­ւի հի­շա­տակ­ած կե­տը կլի­նի, թե՝ ոչ, խո­շոր հաշ­վով բան չի փոխ­վում. Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում ա­մեն մի սահ­մա­նի հաս­նե­լը ժա­մե­րի հարց է: Այ­սինքն, քա­նի դեռ ներ­կա ստա­տուս քվոն, «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» Ա­լիե­ւի հա­մար մնում է չա­փա­զանց ռիս­կա­յին: Ա­ռա­վել եւս, որ եր­կու «մեծ եղ­բայր­նե­րը» հի­մա խրված են Սի­րիա­յում, եւ ով ի­մա­նա, ի­րար չե՞ն ու­տե­լու, ինչ­քան էլ որ Ա­լիե­ւը փոր­ձում է նրանց մի­ջեւ միջ­նոր­դա­կան խա­ղեր խա­ղալ:

Ի­հար­կե, կա «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տար­բե­րակ, որ Ռու­սաս­տա­նը լիո­վին Հա­յաս­տա­նից ձեռք քա­շի: Եվ երբ մի կող­մից՝ Ա­լիեւն է ի­րեն հրամց­նում, որ­պես ռուս­նե­րի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ դաշ­նա­կից, մյուս կող­մից՝ Նի­կոլն է ա­մեն պահ, սափր­վե­լու ջրի եւ պա­պի բոս­տա­նի մա­սին ճա­ռե­րի ա­րան­քում «ան­հաս­կա­նա­լիո­րեն» հայ­տա­րա­րում, թե ՀԱՊԿ-ից դուրս ե­կած ենք մենզ հա­մա­րում, ա­պա այդ ա­մե­նը հու­շում է, որ եր­կու­սով հենց նույն մե­խին են խփում:

Չ­նա­յած, Ա­լիեւն այս հար­ցում նաեւ ժա­մա­նա­կի խնդիր ար­դեն ու­նի: Ով ի­մա­նա, թե իշ­խա­նութ­յան գա­լով, Թ­րամփն ին­չեր կա­նի: Կամ, դե­պի ո՞ւր է գնում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, ո­րի ա­վար­տը կնշա­նա­կի նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում նոր ի­րա­վի­ճակ: Այ­սինքն, «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հանն» ու­ղիղ մեկ ամ­սից կա­րող է փակ­վել, եւ պետք է հի­մա գո­նե մի վեր­ջին փորձ ա­նել:

https://iravunk.com/sim/?p=300828&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը