ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ՝ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ՝ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

2024թ. փետրվարին Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքերում կատարված լրացմամբ օրենսդիրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու նախապայման էր սահմանել դրանց վարչական՝ վերադասության կարգով բողոքարկելը: 
Ակնհայտ է, որ օրենսդիրը այդ կերպ փորձել է որոշակիորեն թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ սահմանելով նախքան իրավունքի դատական պաշտպանության դիմելը վարչական կարգով բողոքների քննարկման նախնական պարտադիր օղակ: Բայց ցավոք օրենքի գործնական կիրառությունը բավարար չափով չի նպաստել և այսօր էլ չի նպաստում օրենսդրի կամքի ու նպատակի իրագործմանը: 
ՀՀ-ում երևի ամեն օր վարչական ու դատական կարգով բողոքարկվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր վարչական ակտեր: Հաշվի առնելով բազմաթիվ վարչական իրավախախտումների կրկնությունը և դրանց կապակցությամբ իրականացված վարչական վարույթների բովանդակային նույնությունը, վարչական դատարանները դրանց առնչությամբ ձևավորել են նաև բավականին հարուստ դատական նախադեպային պրակտիկա: Այդուհանդերձ վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկումը գերազանցապես կրում է ձևական ու ընթացակարգային բնույթ՝ հետապնդելով միայն վարչական դատարան դիմելու իրավաչափությունն ապահովելու նպատակ: Վարչական մարմինները մասսայաբար մերժում են գանգատները՝ ձեռքի տակ ունենալով նույն հիմնավորումներով վարչական դատարանի հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարների հասնող որոշումներ: Վարչական բողոքները մերժվում են նույնիսկ այն դեպքերում, երբ նույն բողոքներում վկայակոչվում են վարչական դատարանների համապատասխան դատական ակտերը և գրեթե անկասկած է լինում հետագայում վարչական դատարանի կողմից բողոքի բավարարումը:  Երբեմն դա արվում է այն աստիճան ակնհայտ ու ապօրինի, որ նույնիսկ կարելի է համապատասխան պաշտոնատար անձի արարքում առերևույթ նկատել պաշտոնեական հանցանքի տարրեր:
Այս մոտեցումը պետք է ամբողջությամբ վերանայվի ու բացառվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքում: Վերադաս վարչական մարմինները պետք է առավելագույնը անեն՝ վարչական բողոքը դատարան հասնելը բացառելու համար: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրումը հետապնդում է ոչ միայն վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակ, այլև կոչված է նպաստելու քաղաքացու կողմից իր իրավունքի արտադատական պաշտպանությանը՝ զերծ պահելով նրան  դատական համեմատաբար ավելի բարդ գործընթացներից, մինչդեռ օրենքի գործնական կիրառությունը, փաստորեն, այդ նպատակներից ոչ մեկը պատշաճորեն չի ապահովում:
Հուսով ենք այս խնդիրը դուրս չի մնա ՀՀ Ներքին գործերի նորանշանակ նախարարի ուշադրության տիրույթից և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր պրակտիկան վերանայելու և բարելավելու ուղղությամբ: 

ՓԱՍՏԱԲԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=299973&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը