ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ

Վերլուծություն

Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք ծա­վալ­վում են մեծ տա­րա­ծաշր­ջա­նում, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար չա­փա­զանց մեծ վտանգ են պա­րու­նա­կում: Խն­դիրն այն չէ, որ ինչ-որ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներ հար­ձա­կում են սկսել Սի­րիա­յում: Մեզ հա­մար շատ ա­վե­լի լուրջ է, որ դրա տակ պարզ տե­սա­նե­լի է Թուր­քիա­յի կող­մից Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ բախ­ման ծան­րակ­շիռ տար­րեր: Եվ, բնա­կա­նա­բար, չի կարող լի­նել ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ այդ բա­խու­մը չի դառ­նա մասշ­տա­բա­յին՝ ընդգր­կե­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ոչ թե պար­զա­պես Թուր­քիա­յի, այլ նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի բախ­ման՝ այդ կող­մե­րի ողջ շփման գո­տիով մեկ: Իսկ Հա­յաս­տա­նը, չմո­ռա­նանք, ուղ­ղա­կիո­րեն այդ շփման գո­տու մեջ է:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՊԿ-ՈՒՄ ՉԷ

­Միտ­քը, որ նա­խօ­րեին հնչեց­րեց Սի­մոն­յան Ա­լե­նը, ի­հար­կե, լուրջ չես հա­մա­րի: Այս­պես, Ա­լե­նի խոս­քով՝ Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու լե­գի­տի­մութ­յու­նը վե­րաց­վել է: Թե ինչ բա­ցատ­րութ­յուն կամ տրա­մա­բա­նութ­յուն է նա դնում դրա տակ, թող­նենք ի­րեն, հե­տաքր­քիր չէ: Ըն­դա­մե­նը ֆիք­սենք մեկ պարզ փաստ. իսկ այն, որ Թուր­քիան ա­հա­բե­կիչ­նե­րի մի­ջո­ցով հար­ձակ­վում է Սի­րիա­յի վրա, որ­քա­նո՞վ է լե­գի­տիմ: Ըստ այդմ, ո՞վ չի հաս­կա­նում, որ ե­թե թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը ո­րո­շի հար­ձակ­վել նաեւ Հա­յաս­տա­նի վրա, ա­պա թքած կու­նե­նա ա­մեն մի լե­գի­տի­մութ­յան, ա­մեն մի ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի կամ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վրա. «ա­տամ­նե­րը կտրեց», նույն պա­հին էլ հար­ձակ­վե­լու են: «Ով չի հաս­կա­նում» ա­սե­լով, նկա­տի ու­նենք նաեւ Ա­լե­նին եւ նի­կոլ­յան ողջ թի­մին: Այս­տեղ եւս, վստահ ենք, քաջ գի­տակ­ցում են, որ աշ­խար­հը լե­գի­տիմ-ոչ լե­գի­տի­մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում չի ապ­րում, այլ՝ կա­րո­ղա­նալ-չկա­րո­ղա­նա­լու. կա­րո­ղա­ցան, կվերց­նեն, ա­ռանց Ա­լե­նի կամ Նի­կո­լի «սի­րուն աչ­քե­րին» նա­յե­լու: Ու պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ ե­թե այս ա­մե­նը գի­տակ­ցում են, ին­չո՞ւ է Ա­լե­նը նման զա­վեշ­տան­ման մտքեր հնչեց­նում: Կամ, ե­թե մի պահ մտա­ծենք, որ չեն հաս­կա­նում, ա­պա ա­վե­լի վատ. «էդ խել­քով» եր­կիր ղե­կա­վա­րե­լը կոր­ծան­ման ա­մե­նա­կարճ ու­ղին է:

­Բայց այս­տեղ, ի­հար­կե, Ա­լե­նի ա­սել-չա­սե­լը չէ, որ ա­մե­նաէա­կանն է: Շատ ա­վե­լի լուրջ մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք տվեց Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յունն ԱԺ-ում, ո­րը նաեւ ե­կավ հու­շե­լու, որ Ա­լե­նը իր «վե­րաց­ված լե­գի­տի­մութ­յու­նը» հենց այն­պես չէ, որ մեյ­դան է բե­րում, փոր­ձե­լով նաեւ դա կա­պել «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» քա­նիցս կոր­ծա­նա­րար դար­ձած վայ գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ:

­Հի­շեց­նենք, նա­խօ­րեին Նի­կոլն ԱԺ-ում եր­կու «ցնցող» միտք հնչեց­րեց: Նախ, փոր­ձում էր բա­ցատ­րել, թե այդ ին­չո՞ւ է Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նին դի­մել մի այն­պի­սի խայ­տա­ռակ խնդրան­քով, ինչ­պի­սին է ԵԱՏՄ-ի նիս­տը մեր երկ­րի փո­խա­րեն այն­տեղ անց­կաց­նե­լը: Ըստ Նի­կո­լի. «Ո­րով­հե­տեւ, ցա­վոք, ձեզ հայտ­նի հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ԵԱՏՄ բարձ­րա­գույն տնտե­սա­կան խորհր­դի ոչ բո­լոր ան­դամ­ներն են, որ ցան­կա­լի են Հա­յաս­տա­նի հա­մար»: Մա­սամբ կար­ծիք կա, որ այդ խոս­քը Լու­կա­շեն­կո­յին է վե­րա­բե­րում, մա­սամբ՝ Պու­տի­նին՝ կապ­ված Հ­ռո­մի ստա­տու­տի հետ: Բայց այս­տեղ դա չէ ա­մե­նագլ­խա­վո­րը: Ի­րո­ղութ­յունն այն է, որ այս պա­հին տնտե­սա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նը գո­յա­տե­ւում է հենց ԵԱՏՄ-ին­ ան­դա­մակ­ցե­լու, այն է՝ ՌԴ-ի հետ տնտե­սա­կան կա­պե­րի հաշ­վին, քա­նի որ Ա­րեւ­մուտ­քի հետ տնտե­սա­կան առն­չութ­յուն­նե­րը ձգտում են զրո­յա­կա­նի: Այս ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տանն իր տա­րած­քում (պատ­ճա­ռը դեռ մի կողմ թող­նենք) հրա­ժար­վում է այդ կա­ռույ­ցի գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­նել, դա ար­դեն Հա­յաս­տա­նին վերջ­նա­կա­նա­պես է զրո­յաց­նում որ­պես պե­տութ­յուն: Ու ե­թե հա­վա­տանք Նի­կո­լի բա­ցատ­րութ­յա­նը, նա նման հար­ված է երկ­րին հասց­նում հա­նուն նրա, որ ինչ-որ մար­դու հետ շփվել չի՞ ու­զում, ու մի այն­պի­սի պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, ո­րը ե­թե լուրջ հա­մար­վի, աշ­խար­հի ա­մեն մի եր­կիր մյուս բո­լո­րի հետ վա­ղուց կա­պե­րը դա­դա­րեց­րած պետք է լի­ներ: Այ­սինքն, ե­թե լուրջ հա­մա­րենք Նի­կո­լի այդ բա­ցատ­րութ­յու­նը, ա­պա եզ­րա­կա­ցութ­յու­նը նույնն է, ինչ Ա­լե­նի ա­սա­ծի դեպ­քում՝ «էս խել­քով» եր­կիր ղե­կա­վա­րե­լը կոր­ծան­ման ա­մե­նա­կարճ ու­ղին է:

­Բայց շատ ա­վե­լի նման է, որ այդ բա­ցատ­րութ­յու­նը եւս ի­րա­կա­նութ­յան աղ­ճա­­տում էր, ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով Նի­կո­լի հա­ջորդ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ այս ան­գամ կապ­ված ՀԱՊԿ-ի հետ: Այս­պես, կրկնենք, այս պա­հին Հա­յաս­տա­նը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր վի­ճա­կում է՝ կապված տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Եվ ա­հա, այդ պա­հին, երբ մի կող­մից, Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած ան­ձը փոր­ձում է հան­րութ­յա­նը միտք ներշն­չել, թե՝ մեզ վրա հար­ձակ­վող չի լի­նի, քա­նի որ դա լե­գի­տիմ չէ, նույն պա­հին վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը գնում է Հա­յաս­տա­նի միակ դաշ­նա­կից­նե­րի հետ կա­պե­րի վերջ­նա­կան խզման ճա­նա­պար­հով: Ըստ Նի­կո­լի. «Մենք պար­զա­պես վե­տո չենք դնում ոչ մի փաս­տաղթղ­թի վրա, ո­րով­հետեւ մենք մեզ հա­մա­րում ենք ՀԱՊԿ-ից դուրս… Ես կար­ծում եմ ան­դառ­նա­լիութ­յան կետն ար­դեն ան­ցել ենք»:

­Բա­ցատ­րութ­յու­նը, ո­րը Նի­կո­լը դնում է դրա տակ, թե՝ ՀԱՊԿ-ը չի կա­րո­ղա­ցել ցույց տալ Ադր­բե­ջա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, այն է՝ ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին, դեռ այս գար­նա­նից սկսած էլ ա­վե­լի զա­վեշ­տան­ման է դար­ձել Կի­րան­ցի օ­րի­նա­կով: Այ­սինքն, ե­թե մաս­նա­վո­րա­պես Կի­րան­ցում հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րութ­յամբ եւ օ­րենք­նե­րով ու­նե­ինք մի սահ­ման, իսկ հե­տո Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց սահ­մա­նա­զատ­ման ան­վան տակ այդ հո­ղե­րը տալ Ադր­բե­ջա­նին, ու­րեմն ՀԱՊԿ-ն­ այդ ինչ­պե՞ս էր Հա­յաս­տա­նի սահ­ման ցույց տա­լու: Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նից ել­նե­լո՞վ, ո­րից հենց Նի­կո­լը հետ քաշ­վեց: Ու նույ­նը մյուս բո­լոր սահ­ման­նե­րի մա­սով է: Այս պա­հին ան­գամ Նի­կո­լը չի կա­րող հստակ ցույց տալ Հա­յաս­տա­նի ճա­նաչ­ված սահ­մա­նը, ու դա ՀԱՊԿ-ի՞ց է պա­հան­ջում:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՍՏԱՏ ՉԻ ՕԳՆԻ

Ի­հար­կե, երբ նման աբ­սուրդ, ակն­հայ­տո­րեն ար­հես­տա­կան պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է իր միակ դաշ­նակ­ցից, կա­րող էր լի­նել այն հար­ցը, թե ո՞րն է դրա ի­րա­կան պատ­ճա­ռը: Սա­կայն այդ հար­ցն իրականում չկար 2018թ.-ից սկսած. քա­նիցս ենք ներ­կա­յաց­րել, որ Նի­կո­լին իշ­խա­նութ­յան բե­րե­լու հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը Հա­յաս­տա­նին Ռու­սաս­տա­նից հե­ռաց­նելն էր, ո­րի հե­տե­ւանքն էլ դար­ձավ այս­քան կո­րուստ­նե­րը:

­Սա­կայն այս ա­մե­նին այլ կող­մից ենք ու­զում մո­տե­նալ: Այն է. մինչ այս Նի­կո­լը խո­սում էր ՀԱՊԿ-ի հետ կա­պե­րը սա­ռեց­նե­լուց, եւ վերջ: Բայց ա­հա հի­մա, այն էլ ակն­հայտ ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում, նա օ­րա­կարգ բե­րեց ար­դեն ոչ թե «սա­ռեց­ված», այլ՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­ղա­փարը: Ան­գամ բա­ցատ­րութ­յուն ու­նի, թե ին­չու պաշ­տո­նա­պես դուրս չի գա­լիս. «Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ին, զա­դերժ­կա չկա, կա ա­րա­գութ­յան եւ տեմ­պի մա­սին մեր պատ­կե­րա­ցու­մը։ Դուք տես­նում եք, որ մենք շատ հստակ, շատ հետ­եւո­ղա­կան գնում ենք շատ կոնկ­րետ ուղ­ղութ­յամբ… Ի վեր­ջո, ո­րո­շել ենք, որ այս­պես պետք է ա­նենք եւ­ այս­պես ենք ա­նում»: Սրա­նով եւս Նի­կո­լը հաս­տա­տեց, որ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն խնդիր է լու­ծում, այ­սինքն՝ որ իր բո­լոր հիմ­նա­վո­րում-բա­ցատ­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում կո­պե­կի ար­ժեք չու­նեն: Չ­նա­յած սա էլ դեռ չի տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին:

­Բայց փոր­ձենք պատ­կե­րաց­նել, թե ինչ միան­գա­մայն հա­վա­նա­կան հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ նման ի­րա­վի­ճա­կը, նաեւ մեկ նյո­ւանս հաշ­վի առ­նե­լով: Մեկ պահ փոր­ձենք «հա­վա­տալ» նի­կոլ­յան թի­մի պնդում­նե­րին, թե մեր անվ­տան­գա­յին հար­ցե­րը կլու­ծեն «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» թե­զի շրջա­նակ­նե­րում: Ա­րեւ­մուտք աս­վա­ծը նախ ԱՄՆ-ն: Բայց, թե ե­կող վար­չա­կար­գը ինչ է մտա­ծում Հա­յաս­տա­նի կամ Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին, պատ­կե­րա­ցում ան­գամ չկա: Այ­սինքն, մեղմ ա­սած, գո­նե այս պա­հին լուրջ չէ ԱՄՆ-ից ո­րե­ւէ բան սպա­սել՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ կապ­ված: Հա­ջոր­դը, որ ինչ-որ ե­լույթ­ներ ու­նե­ցել է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հար­ցով, եւ ո­րի հետ նի­կոլ­յան թի­մը գո­նե հրա­պա­րա­կավ հույ­սեր կա­պել է, Ֆ­րան­սիան է: Եվ ա­հա Ֆ­րան­սիա­յում նա­խօ­րեին խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յան եւ փո­ղո­ցի ճնշմամբ Մակ­րո­նի կա­ռա­վա­րութ­յու­նը հրա­ժա­րա­կան տվեց: Մակ­րոնն ին­քը հրա­ժար­վում է հե­ռա­նալ, բայց նրա գլխին էլ իմ­պիչ­մենտ է կախ­ված: Կարճ ա­սած, Ֆ­րա­նսիա­յում այս պա­հին խո­շո­րա­գույն ներ­քին ճգնա­ժամ է, եւ այդ ի­րա­վի­ճա­կում, ե­թե ան­գամ շատ ցան­կա­նան, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հար­ցով ռեալ ո­չինչ ա­նել չեն կա­րող: Գեր­մա­նիա­յում էլ ներ­քին ճգնա­ժամ է, այս­տե­ղից եւս զրո­յա­կան հույ­սեր կան, թեեւ գեր­մա­նա­ցի­նե­րը չեն էլ խոս­տա­ցել լու­ծել Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը: Նի­կո­լա­կան­նե­րը շատ են սի­րում նաեւ Բ­րի­տա­նիա­յին, թե­կու­զեւ ի դեմս MI-6-ի ղե­կա­վար Մու­րի: Իսկ նա­խօ­րեին բրի­տա­նա­կան իշխանական շրջա­նակ­նե­րից ե­կավ ինք­նա­խոս­տո­վա­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն. «Բ­րի­տա­նա­կան բա­նակն ամ­բող­ջութ­յամբ կոչն­չաց­վի ռազ­մա­կան բախ­ման դեպ­քում»: Պա՞րզ է:

Այս­պի­սով՝ հար­ցի պա­տաս­խա­նը, թե Ա­րեւ­մուտ­քից կոնկ­րետ ով եւ ինչ­պես կա­րող է ռեալ օգ­նութ­յուն ցույց տալ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը, միան­շա­նակ է՝ ոչ մե­կը եւ ոչ մի կերպ:

ԲԱՑ ՀՐԱՎԵՐ

Այս ֆո­նին, ի­հա­րկե, նաեւ միան­շա­նակ է ի պա­տաս­խան Նի­կո­լի՝ ՌԴ Դաշ­նութ­յան խորհր­դի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով կո­մի­տեի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Վ­լա­դի­միր Ջա­բա­րո­վի մեկ­նա­բա­նութ­յու­նը, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը կա­րող է ա­պա­հո­վել միայն ՀԱՊԿ-ը (­Ռու­սաս­տա­նը): Նաեւ այն ակ­նար­կով, որ վաղ թե ուշ այն տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը, ո­րոնք կան Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ ՀԱՊԿ մյուս երկր­նե­րի միջեւ, կլուծ­վեն: Մի­գու­ցե, բայց ե­թե ուշ լուծ­վեն, այդ ըն­թաց­քում ի՞նչ է լի­նե­լու:

Այս­պես, այն, որ Նի­կոլն իր այդ հայ­տա­րա­րութ­յամբ ցույց տվեց, թե Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ դաշ­նա­կից չու­նի, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Եվ երբ նման ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում է նման բան ի ցույց դնում, դա, ու­զում է, թե՝ ոչ, դրսի հա­մար մեկ ազ­դակ է՝ «էս­տի հա­մե­ցեք»:

Այն, որ Ա­լիեւն ան­մի­ջա­պես էլ սրեց իր տո­նայ­նութ­յու­նը, հու­շում է, որ այդ ազ­դակ­նե­րը լավ էլ տեղ են հա­սել: Այս­պես, ըստ Հեյ­դա­րո­վի­չի՝ Հա­յաս­տա­նը «պետք» է բա­նակ­ցութ­յուն­ներ սկսի «արեւմտ­յան ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի հետ» եւ գործ­նա­կան քայ­լեր ձեռ­նար­կի նրանց հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Ու­րեմն, Կա­զա­նում այս մա­սի՞ն էին եր­կար-բա­րակ Նի­կոլն ու Ա­լիե­ւը խո­սում, եւ այս հե­ռան­կա­րի՞ց էր Ա­լիեւն այդ­քան ու­րա­խա­ցել:

 

https://iravunk.com/sim/?p=299568&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը