Անկարան նայում է ոչ թե Նիկոլի ջերմեռանդությանը, այլ, որ չբախվի Մոսկվայի հետ

Վերլուծություն

­Թե­րեւս, այն­քան էլ տե­ղին չէ կար­ծի­քը, թե Նի­կոլն իր վեր­ջին ա­սու­լի­սում, բա­ցի իր ար­դա­րաց­մանն ուղղ­ված տա­րաբ­նույթ եւ ա­վե­լի շատ հա­կա­ռակ է­ֆեկտն ա­ռա­ջաց­րած մտքե­րից, ո­րե­ւէ այլ կա­րե­ւոր բան չխո­սեց: Ընդհա­կա­ռա­կը, ո­րոշ պարզ ակ­նարկ­ներ նրա կող­մից ե­ղան, ո­րոնք հեր­թա­կան ան­գամ շատ լուրջ մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք են տա­լիս:

­Խոս­քը` մաս­նա­վո­րա­պես Նի­կո­լի եր­կա­րա­շունչ ճա­ռի այն հատ­վա­ծի մա­սին է, ո­րով նա փոր­ձում է օ­րա­կար­գից հա­նել Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան տեր­մի­նը: Հի­շեց­նենք, նա նման միտք հնչեց­րեց.  «Հի­մա մենք ինչ­քան նեղ­վում ենք, ծանր ենք տա­նում, պրոբ­լեմ ենք հա­մա­րում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մար­դիկ օգ­տա­գոր­ծում են «Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջան» տեր­մի­նը, չէ՞, բա մենք որ ա­սում ենք «Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան», չենք մտա­ծո՞ւմ, որ ինչ-որ մարդ­կանց դա գրգռում ա։ Ոնց ա­սում են «Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ա­սում ենք «Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան», ու­րիշ­նե­րին ա գրգռում։ Հի­մա է­լի ա­սե­լու են՝ ա՜, հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը, էս ստոր տա­կան­քութ­յու­նը…»:

­Մեկ բա­նում Նի­կոլն այս­տեղ ճիշտ է՝ ա­յո´, ա­սե­լու ենք՝ հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յու­նը: Բայց այս դեպ­քում հեր­թա­կան աս­վա­ծը մեզ չի վե­րա­բե­րում. Նի­կո­լը մեզ դա­վա­ճա­նել է մեկ ան­գամ՝ 2018թ.-ից սկսած, եւ այն նույն շղթա­յով մինչ օրս շա­րու­նակ­վում է: Իսկ այս դեպ­քում Նի­կո­լը դա­վա­ճա­նում է բո­լոր այն երկր­նե­րին, որոնք ճա­նա­չել են Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը. ե­թե չպետք է ա­սենք «Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­ն», ինչ է, թե դա Ան­կա­րա­յին «գրգռում է», նշա­նա­կում է՝ «չկա» նաեւ Ցե­ղաս­պա­նութ­յու­նը:

­Բայց հար­ցին այլ կող­մից մո­տե­նանք. տես­նես, ըստ Նի­կո­լի, ի­րա­կա­նում այդ ո՞ւմ է «գրգռում» Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան եզ­րույ­թը: Ե­թե նա դա հա­մե­մա­տութ­յան մեջ է դնում Բաք­վի «Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջան» տեր­մի­նի հետ, նշա­նա­կում է՝ Բաք­վի՞ն: Բայց Բա­քուն այդ ի՞նչ գործ ու­նի, թե հա­յերն ա­սո՞ւմ են Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան, թե՝ ոչ: Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան տեր­մի­նը հա­յերն օգ­տա­գոր­ծել են դեռ ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ, ա­պա նաեւ մին­չեւ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լը, եւ այդ ըն­թաց­քում ա­զե­րի­ներն ա­ռանձ­նա­պես չէին «գրգռվում»: Ու ե­թե հի­մա «գրգռվում» են, ա­պա իր խոս­քի նման են­թա­տեքս­տով Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ մեկ բան է խոս­տո­վա­նում՝ իր իշ­խա­նութ­յան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նը սուր հա­կա­մար­տութ­յան մեջ է ոչ թե միայն Ադր­բե­ջա­նի, այլ` թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ: Չէ, մին­չեւ Նի­կոլն էլ էր փաս­տա­ցի նման վի­ճակ: Պար­զա­պես այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը հզոր դաշ­նա­կից ու­ներ, եւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, այ­սինքն՝ դրա Թուր­քիա բա­ղադ­րի­չը խու­սա­փում էր Հա­յաս­տա­նի հան­դեպ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ հա­կա­մար­տութ­յու­նում իր դերն ա­ռա­ջին պլան հա­նել, Բա­քուն էլ գե­րա­դա­սում էր ա­ռանձ­նա­պես «չգրգռվել» մաս­նա­վո­րա­պես Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան եզ­րույ­թից: Ե­կավ Նի­կո­լը, ար­հես­տա­ծին պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով մի կողմ մղեց Հա­յաս­տա­նի դաշ­նակ­ցին, եւ հի­մա ար­դեն Բա­քուն նա­խա­պայ­ման­ներ է դարձ­նում նաեւ թուր­քա­կան թե­մա­տի­կան: Նի­կոլն էլ կսկսի կա­մաց-կա­մաց այն միտքն ա­ռաջ տա­նել, թե հո պա­տե­րազմ չե՞նք սկսի մի «հա­սա­րակ» Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի կամ Ցե­ղաս­պա­նութ­յան հա­մար:

­Կարճ ա­սած, Նի­կո­լը, այս­պես ա­սենք, հեր­թա­կան ան­գամ ի ցույց դրեց, թե ինչ­պես է կա­ռու­ցում ոչ թե իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, այլ, առ­հա­սա­րակ, վե­րա­ձե­ւում Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հիմք դար­ձած կա­րե­ւո­րա­գույն գա­ղա­փար­նե­րը՝ թուրք-ա­զե­րի­նե­րի «գրգռվել»-«չգրգռվե­լու» սկզբուն­քով, այլ ոչ թե մեր պե­տութ­յան ի­րա­կան շահն ինչ է պա­հան­ջում: Թե­րեւս, դրա­նով հեր­թա­կան ան­գամ ենթա­տեքս­տում ցույց տա­լով, թե ին­չու է ար­դի Հա­յաս­տա­նի հիմք դար­ձած Ան­կա­խութ­յան հռչա­կա­գիրն ա­տում այն­քան, ե­թե ոչ ա­վե­լի շատ, որ­քան Ա­լիեւն ու Էր­դո­ղա­նը:

­Բայց ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում նո­րից ո­րոշ փաս­տե­րի մա­սին հի­շեց­րեց Մոսկ­վան, այս ան­գամ Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը: Նախ, որ գո­նե տնտե­սա­կան դաշ­տում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը դեռ պա­հում են ա­ճի լուրջ դի­նա­մի­կա. «Ե­թե խո­սենք կոնկ­րետ թվե­րի մա­սին, ա­պա ար­դեն 2024թ. ա­ռա­ջին կի­սամ­յա­կում ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յու­նը Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ գե­րա­զան­ցել է 8,3 մլրդ դո­լա­րը՝ ան­ցած տար­վա 7,4 մլրդ դո­լա­րի փո­խա­րեն։ Ակն­կա­լում ենք պահ­պա­նել տեմ­պե­րը եւ դուրս գալ ռե­կոր­դա­յին՝ 14-16 մլրդ դո­լա­րի մա­կար­դա­կի»: Սա ան­հա­մե­մա­տե­լի է նի­կոլ­յան խուն­տա­յի կող­մից այդ­քան սիր­ված Ա­րեւ­մուտ­քի հետ ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան հա­մե­մատ, եւ ե­թե ռու­սա­կան այդ գոր­ծո­նը դուրս գա հա­յաս­տան­յան տնտե­սութ­յու­նից, երկ­րի պայթ­յու­նը օ­րե­րի, ե­թե ոչ ժա­մե­րի հարց կդառ­նա:

­Հա­ջորդ մե­սի­ջը, որ ե­կավ ՌԴ դես­պա­նից, այս է. «Խո­սե­լով Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման խնդիր­նե­րի մա­սին՝ մենք հա­վա­տա­րիմ ենք այն դիր­քո­րոշ­մա­նը, որ ռուս-հայ­կա­կան դաշ­նակ­ցա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը հա­մե­մա­տե­լի ի­րա­կան այ­լընտ­րանք­ներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջա­նակ­նե­րում։ Ռու­սաս­տա­նը հա­վա­տա­րիմ է մնում իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րին` ա­պա­հո­վե­լու Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը ինչ­պես երկ­կողմ ձեւա­չա­փով, այն­պես էլ ՀԱՊԿ-ի մի­ջո­ցով»:

­Վեր­ջա­պես, որ Ռու­սաս­տա­նը շա­հագրգռ­ված է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ կա­յուն խա­ղա­ղութ­յան շու­տա­փույթ հաս­տատ­մամբ. «Ռու­սաս­տա­նը միշտ պատ­րաստ է մեր հայ եւ­ ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում՝ հետ­եւե­լով Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի միջեւ 2020-2022 թվա­կան­նե­րի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի ո­գուն եւ տա­ռին»:

Այն, որ այս ե­րեք բա­ղադ­րի­չը գոր­ծում է հա­մա­տեղ, դա, ի­հար­կե, լավ հաս­կա­նում է նաեւ Նի­կո­լը: Ա­վե­լի կոնկ­րետ, սա հեր­թա­կան ակ­նարկն է Մոսկ­վա­յից՝ կողմ­նո­րոշ­վել այս ուղ­ղութ­յամբ, ո­րի այ­լընտ­րան­քը ներ­կա պա­հին մնա­ցել է թուրք-ա­զե­րիա­կան ուղ­ղութ­յու­նը: Ու դա­տե­լով Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի մա­սին Նի­կո­լի ճա­ռե­րից, շա­րու­նա­կում է հիմ­նա­կան մնալ այն տե­սա­կե­տը, որ նրա հա­մար «հո­գե­հա­րա­զա­տը» թուր­քա­կան վի­լա­յե­թի տար­բե­րակն է:

Չ­նա­յած, Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թաց­ման հա­մար Ան­կա­րան նա­յում է ոչ թե Նի­կո­լի խոս­քերին՝ դրա­նով «գրգռվե­լով» կամ «չգրգռվե­լով», այլ որ այդ հար­ցում սուր հա­կա­սութ­յան մեջ է մտնե­լու Մոսկ­վա­յի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում