«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի մտքեր է արտահայտել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ  օրերս տված իր հարցազրույցում: Ըստ էության, նա ասում է, որ իրենք ուզում են, որ մարդիկ շուտ դատվեն, այո՛, նա ազնիվ է եղել, իրապես, նրանք այդպես են ուզում, որովհետեւ իրենց համար ոչ թե «ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք» է, այլ նրանք ուզում են, որ մարդիկ շուտ դատվեն։ Իրենց համար ոչ թե «մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարան» է, այլ` «կալանքի» դատարան։ Այս մասին արձանագրել է փաստաբան Աբգար Պողոսյանը եւ հավելել. «Հուսամ այդ նույն դավանած արժեքներով էլ կլինեն իրենց դատավարությունները»։ Ոչ պակաս ուշագրավ է Կ. Անդրեասյանի հնչեցրած մեկ այլ միտք, թե ինչպես է նա հիմնավորում դատավոր Նաիրա Հովսեփյանին պատասխանտվության չենթարկելու հարցը: Նա մեջբերում է, որ Հովսեփյանը ռազմի դաշտում կորցրել է իր որդուն (փառք ու պատիվ բոլոր ընկած տղաներին)։ Սրա հետ կապված էլ Աբգար Պողոսյանը ոչ պակաս կարեւոր հարցեր է բարձրացնում. «Հարգելի պարոն Անդրեասյան, իսկ ո՞ւր էիք դուք, երբ բիրտ ուժ էին կիրառում որդեկորույս ծնողների նկատմամբ։ Ո՞ւր էիք, երբ զոհված զինծառայողների հարազատները կալանավորվում էին բողոքի ակցիաների մասնակցելու համար։ Ո՞ւր էր Կարեն Անդրեասյանը, երբ պատերազմի մասնակից երիտասարդին ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ոստիկանության բարձր հովանու ներքո «անհայտ անձիք» ծեծի էին ենթարկում»: Արդյո՞ք հենց սրանք չեն երկակի ստանդարտները՝ միանում ենք փաստաբանի հարցադրմանը նաեւ մենք:

Արդարադատության նորանշանակ նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆՆ էլ համարում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- կառավարության նիստից հետո՝ ինքնագոհ հայտարարել է Գալյանը: Փաստորեն, նախարարի պորտֆելը վնասակա՞ր է տեսողությանն, այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ տիկին Գալյանը չի տեսնում ակներեւը:

Պարզվում է՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններն արդեն վերականգնվել են, բայց չէին ասում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի: Թե ինչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչած սպառնալիքների հետ կապված, լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ անդրադարձավ թռուցիկ. «Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին»: Ինչ վերաբերում է նրան, թե Արտգործնախարարությունը տեղյա՞կ էր, որ դեսպան Բալայանը մասնակցելու է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը, որտեղ էլ վերջինիս սպառնացել է Ադրբեջանի դեսպանը, Կոստանյանն ասում է. «Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված: Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է, եղել է հրավեր, որն ընդունվել է»: Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի դեսպանն էլ մասնակցել է ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումներին: Այն, որ իրար հետ այդպիսի ինտենսիվ շփումներ ունեն նիկոլական ու էրդողանական դեսպանները, ուրիշ բան չէինք էլ սպասում: Միայն անհասկանալի է, թե ինչն է այս ամենի մեջ նորմալ պրակտիկա: Նորմա՞լ է, որ նախ սպառնում են, հետո ստորացնում, վերջում էլ ցեղասպանում: Սա՞ է ՀՀ ԱԳՆ-ի նորմալ պրակտիկան` թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերվելու:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան