Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակում

Վերլուծություն

Թ­րամ­փի ընտր­վե­լու հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=297192&l=am)` կա նաե­ւ ոչ պա­կաս կա­րե­ւոր այլ հարց` իսկ ի՞նչ պետք է սպա­սել այս ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վա­յից: Այս կա­պակ­ցութ­յամբ, թեեւ ընդ­հա­նուր հո­ռե­տե­սա­կան-սպա­սո­ղա­կան գնա­հա­տում­նե­րի, մտո­րում­նե­րի տե­ղիք տվող, բայց նաեւ սպա­սե­լի հայ­տա­րա­րութ­յուն հնչեց նաեւ Կ­րեմ­լից: ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վի խոս­քով` «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գտնվում են պատ­մութ­յան ա­մե­նա­ցածր կե­տում, նրանց հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը կախ­ված է ա­մե­րիկ­յան ղե­կա­վա­րութ­յու­նից, դրանք էլ ա­վե­լի վա­տաց­նե­լը գրե­թե անհ­նար է»:

Ի­հար­կե, մի փոքր սխալ է. ռուս-ա­մե­րիկ­յան հարաբերությունները ա­վե­լի վատ­թա­րաց­նե­լու տեղ դեռ կա: Ճիշտ է, դա կտե­ւի շատ կարճ` հա­զիվ մեկ-եր­կու օր կամ նույ­նիսկ` ժամ: Դ­րա­նից հե­տո աշ­խար­հում պար­զա­պես այ­լեւս ոչ մի հա­րա­բե­րութ­յուն չի մնա, ե­թե գոր­ծադր­վեն մի­ջու­կա­յին հրթիռ­նե­րը:

­Զուտ քա­ղա­քա­կան ի­մաս­տով, հաս­կա­նա­լի է Պես­կո­վի գնա­հա­տա­կա­նը. կա´մ վի­ճակն այս­պես կպահ­պան­վի, կա´մ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կգնան բա­րե­լավ­ման: Բայց ե­թե ան­գամ ներ­կա վի­ճա­կը պահ­պան­վի, այ­սինքն`դրա­կան ըն­թացք չլի­նի, նաեւ բա­նը չհաս­նի մի­ջու­կա­յին բա­խում­նե­րի, ա­պա ե­ղա­ծը, ե­թե ռեալ նա­յենք, Ռու­սաս­տա­նին բա­վա­րա­րում է: Ի­հար­կե, պա­տե­րազմն ա­մեն դեպ­քում ծանր բեռ է: Բայց միա­ժա­մա­նակ, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում նա­խա­ձեռ­նութ­յու­նը լիո­վին ռուս­նե­րի ձեռ­քին է, եւ ե­թե ըն­թա­ցիկ ե­րեք-չորս օ­պե­րա­ցիա հա­ջող ա­վարտ­վեն, ո­րի բո­լոր շան­սե­րը կան, ա­պա Ռու­սաս­տա­նը կա­րող է ան­գամ ա­ռանց ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յան պա­տե­րազմն ա­վար­տել: Արդ­յուն­քում այն­պի­սի ձեռք­բե­րում­ներ են, որ Ռու­սաս­տանն ա­ռանց պա­տե­րազ­մի, չէր ու­նե­նա: Նաեւ ակ­տիվ զար­գաց­ման փու­լում է նաեւ ռու­սա­կան ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­լի­րը, ո­րը իր հե­տե­ւից զար­գաց­ման վատ տեմ­պեր է հա­ղոր­դել ողջ տնտե­սութ­յա­նը` օգ­նե­լով գա­զա­նավ­թա­յին ճյու­ղից կախ­վա­ծութ­յան նկա­տե­լի թու­լաց­մա­նը: Մի­ջազ­գա­յին ա­րե­նա­յում էլ, ինչ­պես ցույց տվեց Կա­զա­նի գա­գա­թաժո­ղո­վը, լուրջ խնդիր­ներ ու­նի ոչ թե Մոսկ­վան, այլ` Վա­շինգ­տո­նը: Իսկ այս ընդ­հա­նուր ֆո­նը շա­րու­նա­կա­բար ամ­րաց­նում է Մոսկ­վա­յի դիր­քե­րը նաեւ նախ­կին ԽՍՀՄ տի­րույ­թում, ին­չի լավ օր­նակ էին Վ­րաս­տանի, Մոլ­դո­վա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, ա­սենք` նաեւ հա­րավ­կով­կաս­յան զար­գա­ցում­ները եւ այլն: Այն, որ խոս­վում է, որ նույ­նիսկ Ի­րա­նի կար­գի եր­կի­րը կա­րող է ան­դա­մակ­ցել ԵԱՏՄ-ին, իսկ Թուր­քիան ցան­կա­նում է ԲՐԻԿՍ-ի մաս դառ­նալ, իր հեր­թին է շատ բան ա­սում: Գու­մա­րենք Ռու­սաս­տա­նի դիր­քե­րի ամ­րապն­դու­մը Աֆ­րի­կա­յում, որ­տեղ ար­դեն Աֆ­րիկ­յան միութ­յան ստեղծ­ման ծրագ­րեր են ըն­թա­նում: Նաեւ Ռու­սաս­տա­նի դիր­քե­րի ամ­րապն­դու­մը Ա­սիա­կան տի­րույ­թում, եւ խոս­քը միայն Չի­նաս­տա­նի մա­սին չէ:

Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հար­ցում Ռու­սաս­տա­նը, լի­նե­լով շա­հագր­գիռ կողմ, նաեւ շատ շտա­պե­լու կա­րիք չու­նի: Այ­սինքն, հա­զիվ թե գնա բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ե­թե մինչեւ «վեր­ջին վին­տի­կը» իր շա­հե­րին չբա­վա­րա­րի: Հաս­կա­նա­լով նաեւ, որ Թ­րամփն ա­ռաջ­նա­յին խնդիր է տես­նում Չի­նաս­տա­նի դեմ պայ­քա­րը, եւ այս հար­ցում ցայտ­նո­տա­յին վի­ճա­կում է. ԱՄՆ-ն­ ար­դեն իսկ շատ է ու­շաց­րել: Այ­սինքն, Ուկ­րաի­նա-Եվ­րո­պա ուղ­ղութ­յամբ հար­ցեր լու­ծե­լու հար­ցում նա փոր­ձե­լու է ա­րագ գոր­ծել, ո­րը են­թադ­րում է զի­ջում­ներ: Ե­թե ոչ, ներ­կա դի­նա­մի­կան էլ Մոսկ­վա­յի հա­մար վատ չէ: Նման հստակ ազդակներ երեկ Պուտինը Թրամփի հղեց:

Այս­պի­սով, թեեւ Թ­րամ­փը, մեղմ ա­սած, ԿԳԲ-ի գե­նե­րալ չէ, սա­կայն նրա իշ­խա­նութ­յան գա­լը պետք է, որ էա­կան ազ­դե­ցութ­յուն թող­նի Ռո­ւ­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի ամ­րապնդ­ման վրա: Ընդ ո­րում, խոս­քը նաեւ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թի մա­սին է: Այն, որ Ա­լիե­ւը վա­ղուց էր դա հաս­կա­ցել եւ դեռ ան­ցած տար­վա­նից է փոր­ձում գոր­ծել առն­վազն ռու­սա­կան շա­հե­րը հաշ­վի առ­նե­լով, բազ­միցս է խոս­վել: Այն, որ Վ­րաս­տանն էլ դե հաս­կա­ցավ եւ ակ­տի­վո­րեն վե­րախմ­բագ­րում է իր քա­ղա­քա­կան կուր­սը, դա եւս պարզ է: Նի­կո­լը վեր­ջա­պես դա գի­տակ­ցե՞լ է. դա­տե­լով վեր­ջին մոտ եր­կու ամս­վա քայ­լե­րից՝ ե­րե­ւի:

Ա­մեն դեպ­քում, որ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում պետք է սպա­սել գլո­բալ ի­րա­վի­ճա­կի ա­րագ եւ խոր­քա­յին փո­փո­խութ­յան, դա կար­ծես թե հաս­տատ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում