Ռուսական բանակը գրեթե վերականգնել է իր երբեմնի ռազմական էությունը

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ Ա­լիե­ւի հա­մար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=296097&l=amՇ դեռ ա­ռանց­քա­յին է մնում, թե ինչ ա­վարտ է սպաս­վում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մին: Չ­նա­յած, այս­տեղ եւս շատ բան ար­դեն իսկ տե­սա­նե­լի է: Բա­վա­կան է ֆիք­սել միայն այս օ­րե­րին ըն­թա­ցող մեկ փաստ՝ պատ­կե­րը հաս­կա­նա­լի լի­նե­լու հա­մար:

Խոս­քը այս պա­հին ռուս­նե­րի կող­մից անց­կաց­վող հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­նե­րից միայն մե­կի մա­սին է: Խոս­քը դոն­բաս­յան ռազ­մա­ճա­կա­տում ուկ­րաի­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան ա­ռանց­քա­յին կե­տե­րից մե­կի` Սե­լի­դո­վո քա­ղա­քի մա­սին է: Ն­կա­տի չու­նենք այդ քա­ղա­քի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յու­նը. դա չէ ա­մե­նաէա­կա­նը, այս օ­պե­րա­ցիան կա­վարտ­վի, եւ այլ տա­րածք­ներ եւ քա­ղաք­ներ, պա­տե­րազ­մի ըն­թաց­քին զու­գա­հեռ, կստա­նան ոչ պա­կաս կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն: Այլ նկա­տի ու­նենք հե­տեւ­յալ փաս­տը: Սա շատ լավ պաշտ­պան­ված քա­ղաք էր, բազ­մա­հարկ շեն­քե­րի մեծ գո­տիով, որ­տեղ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը սո­վո­րա­բար կա­ռու­ցում է լուրջ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր: Եվ ա­հա, ռուս­նե­րը նո­րից, ինչ­պես Ուգ­լե­դա­րում վեր­ջերս, աս­տի­ճա­նա­բար օ­ղա­կի մեջ ա­ռան քա­ղա­քը: Եվ երբ սկսե­ցին բուն Սե­լի­դո­վո­յի գրո­հը, այն հա­զիվ ե­րեք-չորս օր տե­ւեց: Ուկ­րաի­նա­կան կող­մը, կրկնենք, զգա­լի ու­ժեր էր կենտ­րո­նաց­րել Սե­լի­դո­վո­յում` հայ­տա­րա­րե­լով, որ կա­րող է ա­միս­նե­րով այն պա­հել: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ բուն քա­ղա­քում շատ ծանր ճա­կա­տա­մարտ պար­զա­պես չե­ղավ: Սա ա­ռան­ձին օ­րի­նակ չէ, նման փո­փո­խութ­յու­ններ նկատ­վում են գործ­նա­կա­նում բո­լոր ճա­կատ­նե­րում՝ Կուրս­կից մին­չեւ հա­րա­վա­յին Դ­նեպր: Եվ այս ա­մենն ար­դեն խո­սում է, որ ոչ միայն ռուս զին­վոր­նե­րը, այլ նաեւ հրա­մա­նա­տա­րութ­յունն է սո­վո­րել կռվել այն­պես, ինչ­պես ակն­կալ­վում էր «ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րութ­յուն» աս­վա­ծից:

Այս­պի­սով, կա­րե­լի է ա­սել, որ ռու­սա­կան բա­նակ աս­վա­ծը գործ­նա­կա­նում ար­դեն հա­սել է այն մա­կար­դա­կին, ո­րում գտնվում էր, ա­սենք, 1944թ.-ին: Այ­սինքն` այն մա­կար­դա­կին, ո­րի դեպ­քում ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ա­սած, ռու­սա­կան բա­նա­կին կանգ­նեց­նե­լը, մեղմ ա­սած, շատ դժվար է, ե­թե ոչ՝ անհ­նար: Նույն մա­կար­դա­կին է հաս­նում նաեւ ռազ­մա­տեխ­նի­կա­կան ողջ հա­մա­լի­րը՝ ար­տադ­րու­թյու­նից սկսած, մին­չեւ զենք-զին­տեխ­նի­կա­յի ո­րա­կը: Ընդ ո­րում, դի­մա­ցը ուկ­րաի­նա­կան բա­նակն է, ո­րը, չմո­ռա­նանք, նույն­պես զգա­լի չա­փով օժտ­ված է նույն «ռու­սա­կան բա­նակ» աս­վա­ծի հատ­կա­նիշ­նե­րով եւ այս պա­հին էլ մի ամ­բողջ գլխով կա­րող է գե­րա­զան­ցել ա­րեւմտ­յան շատ ու շատ բա­նակ­նե­րի: Բայց է­լի սկսել են գլոր­վել դե­պի պար­տութ­յուն: Ընդ ո­րում, ան­գամ ՆԱՏՕ-ի ղե­կա­վա­րի մա­կար­դա­կով են նույն բա­նը խոս­տո­վա­նում, որ, ան­կախ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ել­քից, ռու­սա­կան բա­նա­կը պա­տե­րազ­մից դուրս է գա­լու ան­հա­մե­մատ ու­ժե­ղա­ցած: Բայց այդ ա­սե­լով, ար­դեն իսկ հաս­տա­տում են, որ պա­տե­րազ­մի ել­քի հար­ցում կաս­կած­ներ գործ­նա­կա­նում չու­նեն: 

Ս­րան էլ գու­մա­րած, կար Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի հետ ա­մե­նա­սերտ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան փաս­տը, նման գոր­ծակ­ցութ­յուն կա­րող է լի­նել Ի­րա­նի հետ: Չա­փա­զանց սերտ կա­պեր են չի­նա­կան, հնդկա­կան բա­նակ­նե­րի հետ, եւ այդ­պես շա­րու­նակ:

Այ­սինքն, ռազ­մա­կան ա­ռու­մով Ռու­սաս­տա­նը մո­տե­նում է այն դիր­քե­րին, ո­րը ժա­մա­նա­կին ու­ներ ԽՍՀՄ-ն, եւ ո­րը ԱՄՆ-ին պար­տադ­րում էր՝ Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը հաշ­վի առ­նել իր բո­լոր հաշ­վարկ­նե­րում: ԱՄՆ-ում սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ի՞նչ նոր ֆոն կստեղծ­վի այդ ի­մաս­տով՝ ժա­մա­նա­կից ա­ռաջ չանց­նենք: Բայց այն, որ Ռու­սաս­տանն էա­պես բարձ­րաց­նում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մա­կար­դա­կը, դա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Ու չմո­ռա­նանք, թե հա­րավ­կով­կաս­յան տի­րույթն ինչ դեր ու­նի Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի մեջ:

Սա է, որ Ա­լիեւն ու Նի­կո­լը, ան­գամ ցան­կութ­յան դեպ­քում, չեն կա­րող հաշ­վի չառ­նել: Սա է, որ նաեւ Վ­րաս­տա­նին է մղում իր եր­բեմ­նի մո­տե­ցում­նե­րը վե­րա­նա­յե­լու: Մ­նա­ցածն ար­դեն շատ կարճ ժա­մա­նա­կի հարց է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում