ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րին ա­րեւմտ­յան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի կող­մից շատ սիր­ված եւ ըն­դուն­ված, համա­տե­ղութ­յան կար­գով բրն­ձի մե­ծա­գույն գի­տակ ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը հեր­թա­կան ա­րեւմտ­յան շրջա­գա­յութ­յան մեջ էր: Ի­հար­կե, ա­նի­մաստ հարց է դար­ձել, թե այդ ի՞նչ անվ­տան­գա­յին հար­ցեր էր նա լու­ծե­լու այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում. Չ­նա­յած, սա ի­րոք հե­տաքր­քիր հարց է:

ԻՆՉՈՎ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ ԱԽՔ ԱՐՄԵՆԸ ՍՈՐՈՍԱԾԻՆ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Այս­պես, ԱԽՔ-ը նախ Եվ­րո­պա­յում սո­րո­սա­կա­նութ­յան հիմ­նա­կան կենտ­րո­նա­կա­յան­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Չե­խիա­յում էր՝ «Ժո­ղովր­դա­վա­րութ­յան վճռա­կա­նութ­յան եւ կա­յու­նութ­յան ա­պա­ցու­ցում» խո­րա­գ­րով ինչ-որ «Ֆո­րում 2000» կոն­ֆե­րան­սի մաս­նակ­ցե­լու ան­վան տակ: Այն, որ «Ժո­ղովր­դա­վա­րութ­յան վճռա­կա­նութ­յան եւ կա­յու­նութ­յան ա­պա­ցու­ցում» աս­վա­ծը ո­րե­ւէ կերպ չի կա­րող Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ կապ­ված դեր ու­նե­նալ, ե­րե­ւի պարզ է: Ըստ այդմ՝ ՀՀ ԱԽՔ-ի այդ մաս­նակ­ցութ­յու­նը պետք է առն­վազն գնա­հա­տել` որ­պես հա­յաս­տան­յան մի­ջոց­նե­րի ան­տե­ղի վատ­նում: Իսկ քա­ղա­քա­կան ի­մաս­տով, մի բա­նի մաս­նակ­ցել, ո­րը նրա պաշ­տո­նա­կան գոր­ծու­նեութ­յան հետ ռեալ ա­ղերս ան­գամ չու­նի, հու­շում է, որ ի­րա­կա­նում այ­ցի ի­մաստն ա­մե­նե­ւին էլ դա չէր: Ա­պա Գեր­մա­նիա­յում ԱԽՔ-ը հան­դի­պել է, ա­սենք, Դաշ­նա­յին ոս­տի­կա­նութ­յան նա­խա­գահ Դի­տեր Ռո­մա­նի հետ: Ու նույն հարցն է՝ ի՞նչ կապ ու­նի ինչ-որ ոս­տի­կա­նա­պետ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ, ա­ռա­վել եւս, որ նրա ներ­կա­յաց­րած եր­կիրն առ­հա­սա­րակ հա­յաս­տան­յան անվ­տան­գութ­յան հա­մար ու­նի զրո ար­ժեք:

­Բայց այս պատ­մութ­յա­նը մո­տե­նանք այլ կող­մից. օ­րի­նակ՝ Պ­րա­հա­յի կոն­ֆե­րան­սում ԱԽՔ Ար­մե­նը խո­սում էր ՀՀ-ԵՄ եր­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից՝ «Ընդգ­ծե­լով ՀՀ-ԵՄ գոր­ծըն­կե­րութ­յան նոր օ­րա­կար­գի, ինչ­պես նաեւ ՀՀ-ԵՄ վի­զա­յի ա­զա­տա­կա­նաց­ման հար­ցով մեկ­նար­կած պաշ­տո­նա­կան երկ­խո­սութ­յան կար­եւո­րութ­յու­նը… Այս հա­մա­տեքս­տում Ա.Գ­րի­գոր­յա­նը կար­եւո­րել է ԵՄ քա­ղա­քա­ցիա­կան ա­ռա­քե­լութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը եւ Խա­ղա­ղութ­յան եվ­րո­պա­կան գոր­ծի­քա­կազ­մի շրջա­նա­կում տար­վող աշ­խա­տան­քը»: Բայց ԱԽՔ-ը, որն ի պաշ­տո­նե ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­կան աշ­խա­տող է, ի՞նչ գործ ու­նի ՀՀ-ԵՄ գոր­ծըն­կե­րութ­յան թե­մա­յի հետ: Ա­ռա­վել եւս, որ ան­ձամբ Նի­կոլն էր վեր­ջերս խո­սում, որ եվ­րո­պա­կան ու­ղու հետ պետք չէ ա­ռանձ­նա­կի հույ­սեր կա­պել: Կամ, ո՞րն է ի­մաս­տը, որ այդ ֆո­րու­մում նաեւ գեր­մա­նա­ցի ոս­տի­կա­նա­պե­տի հետ քննար­կում է «ԵՄ քա­ղա­քա­ցիա­կան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը Հա­յաս­տա­նում», ին­չը հա­յաս­տան­յան միան­գա­մայն այլ պե­տա­կան կա­ռույց­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րից է: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ այդ ա­ռա­քե­լութ­յուն կոչ­վա­ծը Հա­յաս­տա­նում լու­ծում է ոչ թե անվ­տան­գա­յին հար­ցեր, ին­չն ի սկզբա­նե ի­րենք են հաս­տա­տել, այլ, պաշ­տո­նա­պես, ըն­դա­մե­նը դի­տոր­դա­կան ֆունկ­ցիա ու­նի: Չ­նա­յած, այս դի­տորդ կոչ­ված­նե­րին ռու­սա­կան կողմն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով նաեւ վեր­ջերս մե­ղադ­րեց սո­վո­րա­կան «շպիո­նա­ժի» մեջ: Ար­մենն էլ, որ ա­րեւմտ­յան հե­տա­խու­զութ­յուն­նե­րի կող­մից ըն­դուն­ված մարդ է, ե­րե­ւի նաեւ դրա­նից ել­նե­լո՞վ է ի­րեն այդ­քան հո­գե­հա­րա­զատ հա­մա­րում «շպիո­նա­կան թե­մա­տի­կան»:

Ի­րա­կա­նում, չմո­ռա­նանք, որ ար­դեն գա­լիք տա­րեսկզ­բին այդ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան գոր­ծու­նեութ­յան ժամ­կե­տը լրա­նում է, եւ ներ­քին խո­սակ­ցութ­յուն­ներ են պտտվում, որ Նի­կո­լը, ել­նե­լով նաեւ Ա­լիե­ւի կոշտ հա­կազ­դե­ցութ­յու­նից, կա­րող է չդի­մել՝ ժամ­կե­տը եր­կա­րաց­նե­լու հա­մար: Ն­ման է նրան, որ մոտ օ­րերս ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված Նի­կո­լի (նաեւ՝ Ա­լիե­ւի)՝ Կա­զան կա­տա­րե­լիք այ­ցի շրջա­նակ­նե­րում կա­րող է «եվ­րաշ­պիոն­նե­րի» չմնա­լու հար­ցը վերջ­նա­կան լու­ծում ստա­նալ: Եվ այս տե­սանկ­յու­նից, հատ­կա­պես սո­րո­սա­կա­նութ­յան որջ հա­մար­վող Պ­րա­հա­յում Ար­մե­նի այդ աղ­մուկ-ա­ղա­ղակն, ա­վե­լի կոնկ­րետ՝ նրա այս շրջա­գա­յութ­յուն­նե­րի քիչ տե­սա­նե­լի հատ­վա­ծը ա­վե­լի չի՞ նման­վում ա­հա­զան­գի, թե պետք է մի բան ա­նել, թե չէ, մեկ էլ տե­սար, Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց՝ գնալ վրա­ցա­կան կուր­սով:

«3+3»-Ի ԽՈՀԱՆՈՑԸ

Իսկ նման նա­խադր­յալ­ներ ի­րոք կան, ո­րի ցու­ցիչ­նե­րից մեկն էլ դար­ձավ Միր­զո­յան Ա­րո­յի մաս­նակ­ցութ­յու­նը վա­ղը Ս­տամ­բու­լում կա­յա­նա­լիք «3+3» ձե­ւա­չա­փով հան­դիպ­մա­նը:

­Բայց նախ մի փոքր հի­շենք այս ձե­ւա­չա­փի պատ­մութ­յու­նը: «3+3» ձեւա­չա­փով ա­ռա­ջին նիս­տը տե­ղի է ու­նե­ցել 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին Մոսկ­վա­յում՝ փո­խարտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով։ Երկ­րորդ նիստն ան­ցած հոկ­տեմ­բե­րին էր՝ Ի­րա­նում եւ ար­դեն ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով։ Հենց այդ հան­դիպ­մանն էլ ո­րոշ­վեց, որ հա­ջորդ հա­վա­քը լի­նե­լու է Թուր­քիա­յում, եւ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­ներ. նախ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խո­շոր երկր­ներն են ըն­դու­նում այդ հա­վա­քը, ա­պա հեր­թը հաս­նում է ե­րեք փոք­րե­րին: Չ­նա­յած, ե­րեք փոք­րե­րից Վ­րաս­տանն այս հեր­թա­կան հան­դիպ­մանն էլ չի մաս­նակ­ցե­լու, սա­կայն փոր­ձա­գետ­նե­րը են­թադ­րում են, որ ե­թե սպաս­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը դիր­քը պա­հեն, ա­պա հա­ջորդ հան­դի­պում­նե­րին Թ­բի­լի­սիի մաս­նակ­ցութ­յունը կա­րե­լի է էս գլխից ե­րաշ­խա­վոր­ված հա­մա­րել:

­Թե որն է այս ձե­ւա­չա­փի ի­մաս­տը, իր հեր­թին է շատ խոս­վել: Խո­շոր հաշ­վով, միտ­քը սա է՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րը պետք է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը լու­ծեն հենց տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում: Չ­նա­յած այս­տեղ մեկ էա­կան նրբե­րանգ կա. Ռու­սաս­տա­նը այս ձե­ւա­չա­փում՝ մաս­նա­վո­րա­պես, եւ տա­րա­ծաշր­ջա­նում՝ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով պետք է լի­նի վեց հա­վա­սար­նե­րից մե՞­կը, թե՞ այդ­պի­սին ներ­կա­յա­նա­լով, ի­րա­կա­նում պետք է հան­դես գա նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լի­դե­րի դե­րում: Ա­հա այս ֆո­նին, թեեւ կար հեր­թա­կան հան­դի­պու­մը Թուր­քիա­յում անց­կաց­նե­լու ո­րո­շու­մը, սա­կայն այդ­պես էլ այն չէր հրա­վիր­վում, եւ դրա պատ­ճա­ռը գնում-հաս­նում էր հի­շա­տակ­ված վե­ճին՝ կապ­ված Թուր­քիա­յի հետ ՌԴ-ի եւ Ի­րա­նի մի քա­նի սուր հա­կա­սութ­յուն­նե­րի հետ: Իսկ դա տե­սա­նե­լի էր ոչ միայն այս ձե­ւա­չա­փով, այլ՝ Պու­տի­նի եւ Էր­դո­ղա­նի հան­դի­պում­նե­րի կազ­մա­կերպ­ման աղ­մուկ դար­ձած հար­ցի հետ:

Եվ ա­հա, հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում (այդ թվում՝ ի­րա­նա­կան եւ ան­գամ թուր­քա­կան) սկսեց նկատ­վել այս հե­տաքր­քիր տե­սա­կե­տը: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե կան շատ սուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­սութ­յուն­ներ, եւ տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում չու­նե­նան այդ հա­կա­սութ­յուն­նե­րում «վեր­ջին հե­ղի­նա­կա­վոր խոսք ա­սող եւ գլո­բալ մասշ­տա­բում այդ տե­սա­կե­տը պա­հե­լու պո­տենց­իալ ու­նե­ցող ֆի­գու­րա», ա­պա «վեր­ջին խոսք» ա­սո­ղը կդառ­նան ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը: Ա­վե­լի պարզ, ե­թե ՌԴ-ի կշի­ռը չբա­վա­րա­րի լի­դե­րի դե­րի հա­մար, ա­պա այդ լի­դե­րութ­յու­նը կվերց­նի ԱՄՆ-ն, եւ այդ դեպ­քում «3+3» աս­վա­ծը դառ­նա­լու է լիո­վին ա­նի­մաստ: Ա­հա այս պատ­կե­րա­ցում­նե­րի ֆո­նին էլ, «3+3»-ի հեր­թա­կան հան­դիպ­ման ձգձգման պատ­ճառ էր դար­ձել մի կող­մից՝ Ի­րան-ԱՄՆ այդ­քան սուր դար­ձած հա­րա­բե­րութ­յու­նն­երի խնդի­րը, մյուս կող­մից՝ Թուր­քիա­յի ընդգծ­ված տա­տա­նում­նե­րը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱ՞Կ

Ա­հա այս ֆո­նին էլ հայտ­նի դար­ձավ, որ «3+3» ձե­ւա­չա­փով հեր­թա­կան հան­դի­պու­մը կա­յա­նում է: Սա ա­ռա­ջին հեր­թին այն պարզ հարցն է ա­ռաջ քա­շում, թե նշա­նա­կո՞ւմ է, որ Թուր­քիան սկսել է վե­րախմ­բագ­րել իր պատ­կե­րա­ցում­նե­րը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Դա­տե­լով հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րից, նման տրա­մադ­րութ­յուն­ներ պետք է որ Էր­դո­ղա­նի մոտ սկսեին ի հայտ գալ:

Այս­պես, մի կող­մից այն դիր­քը, որն ի ցույց է դնում Ի­րա­նը, Թուր­քիա­յի հա­մար մեկ բան է նշա­նա­կում՝ Թեհ­րա­նի հետ ինչ­պես իս­լա­մա­կան աշ­խար­հում, այն­պես էլ կով­կաս­յան հար­թա­կում եւ, խո­շոր հաշ­վով, ընդ­հան­րա­կան պայ­քա­րում աս­տի­ճա­նա­կան պար­տութ­յուն: Այ­սինքն, ե­թե Ի­րանն այ­սօր կա­րո­ղա­նում է լրջո­րեն «քյալ­լա տալ» ոչ թե միայն Իս­րա­յե­լի, այլ ան­գամ ԱՄՆ-ի հետ, ա­պա դա չի կա­րող Թուր­քիա­յում հա­մա­պա­տաս­խան ռեակ­ցիա ա­ռաջ չբե­րել: Նաեւ այն նկա­տա­ռու­մը, որ Ի­րանն այդ կե­տին կա­րո­ղա­ցել է հաս­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հաշ­վին: Եվ դա, ի­հար­կե, Ան­կա­րա­յում պետք է որ զու­գա­հե­ռա­բար տրա­մադ­րութ­յուն­ներ ստեղ­ծեն նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ իր սե­փա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ընդ ո­րում, ա­ռաջ­նա­հերթ ռազ­մա­կան թե­մա­տի­կա­յով, հաշ­վի առ­նե­լով, որ տնտե­սա­կան ուղ­ղութ­յամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կողմ­նո­րոշ­վե­լու շար­ժառիթ­նե­րը շատ ա­վե­լի հստակ են. խո­շոր հաշ­վով, ռուս­ներն էա­պես օ­ժան­դա­կում են թուր­քա­կան ի­րա­կան տնտե­սութ­յա­նը, իսկ ԱՄՆ-ից վեր­ջին տա­րի­նե­րին միայն ճնշում­ներ են գա­լիս, ո­րը տա­նում է մաս­նա­վո­րա­պես՝ թուր­քա­կան լի­րա­յի պար­բե­րա­կան պայթ­յուն­նե­րին:

Իսկ ե­թե ռազ­մա­կան, ա­պա հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով հան­դես ե­կավ Թուր­քիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Յա­շար Գ­յու­լե­րը, պարզ հու­շում է, թե Ան­կա­րա­յում ինչ պատ­կե­րա­ցում­ներ են սկսել ձե­ւա­վոր­վել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ռազ­մա­կան պո­տենց­իալ­նե­րի հետ կապ­ված: Նա­խա­րա­րի խոս­քով. «Ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մի շրջա­նակ­նե­րում մենք ա­կա­նա­տես ե­ղանք, թե ինչ­պես 30 երկր­ներ չկա­րո­ղա­ցան միա­վոր­վել եւ բա­վա­րա­րել Ուկ­րաի­նա­յի զի­նամ­թեր­քի կա­րիք­նե­րը»,- եւ դրա­նով ա­մեն ինչ աս­ված է:

Ու, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ «3+3»-ի այս հա­վա­քը տե­ղի է ու­նե­նում Կա­զա­նում կա­յա­նա­լիք ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին, ո­րի հետ կապ­ված Էր­դո­ղա­նը, շատ նման է, որ վճռա­կան ծրագ­րեր ու­նի, այդ թվում՝ կա­րող է շատ լուրջ հա­մա­ձայ­նութ­յուն­ներ ձեռք բե­րել Պու­տի­նի հետ: Այս ֆո­նին, շատ ա­վե­լի նման է, որ «3+3»-ի շրջա­նակ­նե­րում արտ­գործ­նա­խա­րար­նե­րի այս հա­վա­քը մի վեր­ջին հնա­րա­վո­րութ­յուն է դառ­նում՝ Կա­զա­նի գոր­ծըն­թա­ցի շե­մին Ան­կա­րա­յի հա­րա­բե­րութ­յու­ննե­րը մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցե­րում Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ հստա­կեց­նե­լու, կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րե­լու (կամ մի­գու­ցե՝ ձեռք չբե­րե­լու) հա­մար:

Իսկ այն, որ այդ թե­մա­տի­կա­յում ա­ռանձ­նա­կի դեր ու­նի հա­րավ­կով­կաս­յան ի­րա­վի­ճա­կը, դա միան­շա­նակ է: Եվ այն, որ հաս­տա­տե­լով Լավ­րո­վի մաս­նակ­ցութ­յու­նը, նրա խոս­նակ Զա­խա­րո­վան նաեւ ընդգ­ծեց, որ «3+3»-ը. «Առեւտ­րատն­տե­սա­կան, տրանս­պոր­տա­յին-լո­գիս­տիկ, մշա­կու­թա­յին-հու­մա­նի­տար ո­լորտ­նե­րում փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ա­ռաջ մղե­լու հնա­րա­վո­րութ­յուն է»,- իր հեր­թին է նման­վում ակ­նար­կի, որ հատ­կա­պես կո­մու­նի­կա­ցիոն թե­մա­ներն այս հան­դիպ­ման ա­ռանց­քում են: Իսկ այս­տե­ղից էլ, բնա­կա­նա­բար, մե­խա­նի­կո­րեն մո­տե­նում ենք հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յին՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բազ­մա­չար­չար խնդրով հան­դերձ: Ա­ռա­վել եւս, հի­շե­լով, ինչ­պես Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի վեր­ջին մոս­կով­յան այ­ցի, այն­պես էլ՝ Կա­զան սպաս­վող այ­ցի թե­մա­տի­կան:

Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, ի­րոք տրա­մա­բա­նա­կան տեսք է ստա­նում, որ ԱԽՔ Ար­մենն ի­րոք ա­րեւմտ­յան հայտ­նի կա­ռույց­նե­րին ա­հա­զանգ տեղ հասց­նե­լու ա­ռիթ ու­նի…

https://iravunk.com/sim/?p=295519&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը