ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ

Վերլուծություն

Հա­զիվ էր ա­վարտ­վել Նի­կո­լի փա­րիզ­յան այ­ցը եւ հե­ծան­վա­յին զբո­սանք­նե­րը Էյ­ֆել­յան աշ­տա­րա­կի մո­տա­կայ­քում, երբ հայտ­նի դար­ձավ, որ Միր­զ­ոյան Ա­րոն մեկ­նե­լու է Մոսկ­վա: Ա­պա նաեւ, որ Փա­շին­յա­նը եւս: Մոս­կով­յան այս այ­ցի պաշ­տո­նա­կան ա­ռի­թը ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղովն էր, ո­րին, որ­պես կա­նոն, նա­խոր­դում է ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը:

ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Ճիշտ է, Ա­րո­յի եւ Նի­կո­լի Մոսկ­վա մեկ­նելն ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րե­լի է հա­մա­րել ոչ մի ար­տա­ռոց բան չպա­րու­նա­կող: Խո­շոր հաշ­վով, Հա­յաս­տանն այդ կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ է, դրա հետ կապ­ված դժգո­հութ­յուն­ներ չի հայտ­նել եւ նույ­նիսկ տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի, որ մաս­նակ­ցում են այդ կազ­մա­կեր­պութ­յան մի­ջո­ցա­ռում­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ հա­զիվ էր Միր­զո­յա­նը մեկ­նել, որ ՀՀ ԱԳՆ-ն շ­տա­պեց հա­ղոր­դել, թե Բայ­րա­մո­վի հետ ա­ռան­ձին հան­դի­պում նա­խա­տես­ված չէ: Չ­նա­յած դրան, ադր­բե­ջա­նա­կան եւ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը կան­խավ սկսե­ցին խո­սել Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պման մա­սին: Իսկ Յուրի Ուշակովն անոնսավորեց Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումները:

Մ­յուս կող­մից, ա­մե­նաա­ռաջ­նա­յին խնդիրն ու­ղիղ հան­դի­պում­նե­րը չեն, այլ, թե ինչ կա դրանց տակ: Այն, որ մոս­կով­յան այդ մի­ջո­ցառ­ման շրջա­նակ­նե­րում ոչ պաշ­տո­նա­պես քննարկ­վե­լու է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան, հաս­կա­նում են բո­լո­րը: Այդ քննար­կում­ներն ո՞ւր կտա­նեն, ա­հա սա է ամ­բողջ հար­ցը: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում մի շարք էա­կան հան­գա­մանք­ներ, ո­րոնք ստեղծ­վե­ցին ԱՊՀ-ի այս հեր­թա­կան մի­ջո­ցառ­ման շե­մին:

Նախ` հի­շեց­նենք Լավ­րո­վի վեր­ջերս ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Ռու­սաս­տա­նը կա­րող է շա­րու­նա­կել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված իր միջ­նոր­դութ­յու­նը, այդ թվում՝ այս ա­միս ՌԴ-ում կա­յա­նա­լիք ԱՊՀ-ի եւ ա­պա՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղով­նե­րին զու­գա­հեռ: Բ­նա­կա­նա­բար, նա նկա­տի ու­ներ, որ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րին սպաս­վում էր Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի մաս­նակ­ցութ­յու­նը, այ­սինքն, ըստ Լավ­րո­վի, ե­թե նրանք հա­մա­ձայն լի­նեն, Մոսկ­վան պատ­րաստ է ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել: Թե այս ակ­նարկն ինչ հիմ­քեր ու­նի, դա էլ դժվար չէ կռա­հել: Այդ թվում, հաշ­վի առ­նե­լով այն ար­դեն բո­լո­րին տե­սա­նե­լի փաս­տը, որ Նի­կո­լի այդ­քան քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ա­վե­լի կոնկ­րետ՝ դրա ա­րեւմտ­յան տար­բե­րա­կը աչ­քի ա­ռաջ Ա­լիե­ւը «սա­ռույ­ցին է գրում»: Նի­կո­լը մի­գու­ցե դրա հա­մար ա­ռանձ­նա­պես դարդ չա­ներ, ե­թե միայն հնա­րա­վոր լի­ներ պա­հել այն ստա­տուս քվոն, որն այս պա­հին գո­յութ­յուն ու­նի: Սա­կայն հենց դա է, որ անհ­նար է: Այ­սինքն, մի կող­մից ակն­հայ­տո­րեն նա գտնվում է ա­րեւմտ­յան ճնշում­նե­րի տակ, թե՝ պետք է պա­հի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սը ու ոչ մի շե­ղում ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մո­դե­լի ուղ­ղութ­յամբ թույլ չտա: Ընդ ո­րում, դրա դի­մաց ո­րե­ւէ ռեալ փոխ­հա­տու­ցում Ա­րեւ­մուտ­քը չի ա­ռա­ջար­կում: Մի քիչ ա­վել փող կգա, սա­կայն դա էլ հիմ­նա­կա­նում կուղղ­վի ա­րեւմ­տա­մո­լա­կան կա­ռույց­նե­րին, ո­րոնց գոր­ծա­ռույթ­նե­րի թվում է Նի­կո­լի գլխին կախ­ված սուր լի­նե­լը: Մ­յուս կող­մից, կա ռու­սա­կան կող­մից ե­կող ճնշու­մը, որն ար­դեն իսկ ար­տա­ցոլ­վում է նաեւ տնտե­սա­կան հար­թութ­յու­նը: Ըստ այդմ, այն տաս­նյակ տո­կոս­նե­րով ա­ռեւտ­րա­յին եւ տնտե­սա­կան ա­ճե­րը, ո­րոնք Նի­կո­լը սի­րում էր ի ցույց դնել, աչ­քի ա­ռաջ հալ­վում են: Ընդ ո­րում, Մոսկ­վան այդ մա­սին պարզ զգու­շաց­րել էր՝ ան­թույ­լատ­րե­լի են հա­մա­րում ի­րենց հաշ­վին փող աշ­խա­տե­լը եւ ի­րենց հայ­հո­յե­լով՝ Ա­րեւ­մուտք խա­ղա­լը:

Վեր­ջա­պես, գնա­լով սրվում է նաեւ Ա­լիե­ւի տո­նայ­նութ­յու­նը: Իր վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նով Ա­լիեւն ան­ցավ բա­ցա­հայտ սպառ­նա­լի­քի, թե. «Զ­գու­շաց­նում եմ Հա­յաս­տա­նին՝ դա­դա­րեց­նել վտան­գա­վոր խա­ղե­րը, մի կող­մից խո­սում են խա­ղա­ղութ­յան մա­սին, ստում են, մյուս կող­մից՝ մասշ­տա­բա­յին սպա­ռա­զի­նութ­յուն են ձեռք­ բե­րում: Հա­յաս­տա­նը չպետք է մո­ռա­նա Ղա­րա­բաղ­յան 2-րդ պա­տե­րազ­մը, երբ դի­մում էին ՌԴ-ին պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար»: Միայն այն, որ Հեյ­դա­րո­վիչն այս աս­տի­ճան լկտիաց­ել է, ա­վե­լորդ ան­գամ ցույց է տա­լիս, թե Նի­կոլն իր խմբով ինչ ա­ղետ է դար­ձել Հա­յաս­տա­նի գլխին: Բայց ու­նենք այն, ինչ ու­նենք, ու ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը շատ պարզ հար­ցեր են ա­ռաջ քա­շում. ե­թե Ա­լիե­ւը եւս մեկ պա­տե­րազմ սկսի, նրա հի­շաց­րա­ծի պես, Նի­կո­լը կա­րո՞ղ է եւս մեկ ան­գամ դի­մել Մոսկ­վա­յին:

ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼ

Իսկ այս վեր­ջին հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յա­նը զու­գա­հեռ տվեց ՌԴ Անվ­տան­գութ­յան դաշ­նա­յին ծա­ռա­յութ­յան տնօ­րեն Ա­լեք­սանդր Բորտ­նի­կո­վը՝ ԱՊՀ անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րի եւ հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի նիս­տում հայ­տա­րա­րե­լով. «Ա­մե­րի­կա­ցի­ներն ու եվ­րո­պա­ցի­ներն ակն­հայ­տո­րեն շա­հագրգռ­ված չեն Անդր­կով­կա­սում կա­յու­նութ­յան հաս­տատ­մամբ՝ հա­մո­զե­լով Եր­եւա­նին հե­տաձ­գել Բաք­վի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Արեւ­մուտ­քը փոր­ձում է ղե­կա­վա­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը եւ հաս­նել սե­փա­կան «խա­ղա­ղա­պահ» զո­րա­կազ­մի տե­ղա­կայ­մա­նը տա­րա­ծաշր­ջա­նում` դե յու­րե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակ­տո ՆԱՏՕ-ի հո­վա­նու ներ­քո։ Նաեւ, որ մինչ այս էլ կաս­կած­ներ էին հա­րու­ցում ԵՄ ան­կախ քա­ղա­քա­ցիա­կան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան տե­ղա­կա­յու­մը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին, ին­չը, ՌԴ ԱԴԾ-ի գնա­հատ­մամբ, ըն­դա­մե­նը ա­ռա­քե­լութ­յան մաս­նա­կից­նե­րի կող­մից հե­տա­խու­զա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ են Ռու­սաս­տա­նի եւ ն­րա գոր­ծըն­կեր­նե­րի դեմ։ Վեր­ջա­պես, որ՝ «Ար­տոն­յալ սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րի եւ­ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի ան­վան տակ Արեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նից պա­հան­ջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ին­չը Եր­եւա­նին ա­վե­լի մեծ կախ­վա­ծութ­յան մեջ կգցի Հ­յու­սի­սատ­լանտ­յան դա­շին­քից Բաք­վի հետ հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցում»:

Հն­չեց­նե­լով այս բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը, թե­րեւս դժվար չէր տես­նել, որ Բորտ­նի­կո­վը դրանք ուղ­ղում է ոչ միայն Ա­րեւ­մուտ­քին, այլ նաեւ` նի­կոլ­յան խմբա­կին, որն ակ­տի­վո­րեն խա­ղում է ա­րեւմտ­յան թե­ւում: Ի­րա­կա­նում խա­ղում են, թե՝ ոչ, ար­դեն ան­գամ դա չէ ա­մե­նաէա­կա­նը: Գլ­խա­վորն այս­տեղ այն է, որ Ռու­սաս­տա­նը հենց այդ­պես է գնա­հա­տում ներ­քին ի­րա­վի­ճա­կը եւ, այդ դի­րքո­րո­շու­մը դուրս բե­րե­լով հրա­պա­րա­կա­յին դաշտ, դրա­նով իսկ պարզ զգու­շաց­նում է, որ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կլի­նեն իր այդ գնա­հա­տում­նե­րին հա­մա­հունչ:

Ու այս ա­մենն ար­դեն իսկ տա­լիս է հի­շա­տակ­ված հար­ցի պա­տաս­խա­նը՝ Նի­կո­լը կա­րո՞ղ է եւս մեկ ան­գամ դի­մել Մոսկ­վա­յին, ե­թե Ա­լիե­ւը ո­րո­շի գնալ նոր պա­տե­րազ­մի: Բորտ­նի­կո­վը, ի­հար­կե, ՌԴ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում պա­տա­հա­կան անձ­նա­վո­րութ­յուն չէ, եւ նրա այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել Մոսկ­վա­յից ե­կած մի վեր­ջին մե­սիջ՝ քա­նի դեռ հնա­րա­վո­րութ­յուն կա, փոր­ձեք ի­րա­վի­ճա­կը կար­գա­վո­րել:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆԱԵՎ ԻՐԱՆԻՑ

Վեր­ջին ժա­մա­նակ­ներս նի­կոլ­յան խուն­տան ու­րա­խա­ցել էր, թե ծանր ի­րա­վի­ճա­կում կա­րող է գո­նե Ի­րա­նի հետ ո­րոշ հույ­սեր կա­պել: Դա մա­սամբ ճիշտ էր՝ Ի­րա­նը «կար­միր գիծ» է հռչա­կել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ Ա­լիե­ւի ա­մեն մի ոտնձ­գութ­յուն:

Բայց ա­հա, Ի­րա­նը մի կող­մից այս պա­հին բարդ վի­ճա­կում է: Մ­յուս կող­մից, սկսել են Թեհ­րա­նից եւս Հա­յաս­տա­նին ուղղ­ված տա­րաբ­նույթ ծանր մե­սիջ­ներ ստաց­վել: Մաս­նա­վո­րա­պես, Ի­րա­նի Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած լրատ­վա­կան ռե­սուրսն օ­րերս նման հա­ղոր­դագ­րութ­յուն տա­րա­ծեց. «Իս­րա­յե­լի եւ Ի­րա­նի միջեւ լար­վա­ծութ­յան ա­մե­նա­թեժ պա­հին Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը հան­դի­պել է ԱՄՆ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան հե­տա­խու­զա­կան գոր­ծա­կա­լութ­յան ղե­կա­վա­րի հետ: Նախ­կի­նում հրա­պա­րակ­վել էին նաեւ փաս­տաթղ­թեր եւ տե­սան­յու­թեր, ո­րոնք վկա­յում էին Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­մա­նին ա­մե­րիկ­յան հե­ռա­հար ռա­դիո­տե­ղո­րո­շիչ կա­յան­նե­րի տե­ղա­կայ­ման մա­սին՝ թի­րախ­նե­րին հետ­եւե­լու եւ­ ար­ձակ­ված ի­րա­նա­կան հրթիռ­նե­րին վե­րահս­կե­լու հա­մար»։

Ս­պա­սենք հաս­տատ­մա­նը կամ հերք­մա­նը: Հաշ­վի առ­նե­լով, որ նման դրվա­գի հաս­տատ­ման դեպ­քում լուրջ հե­տե­ւանք­ներ հաս­տատ կլի­նեն: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­մա­նում կանգ­նած են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը: Այն­պես որ, հար­ցա­կան­ներ դեռ կան: Ա­մեն դեպ­քում, ի­րա­կա­նութ­յունն այն է, որ Թեհ­րա­նում եւս հա­սու­նա­ցել են մտա­վա­խութ­յուն­նե­րը, որ նի­կոլ­յան թի­մի թողտ­վութ­յամբ կա­րող են ի­րա­նա­կան սահ­մա­նին հայտն­վել ՆԱՏՕ-ա­կան կա­ռույց­ներ: Լի­նեն դրանք քո­ղարկ­ված, թե՝ բաց, հե­տա­խու­զա­կան, թե այլ նպա­տակ­նե­րով, դա հար­ցի մյուս կողմն է: Գլ­խա­վո­րը, Ի­րա­նում կա մտած­մունք, որ կա­րող են հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նից «թի­կուն­քից հար­ված» ստա­նալ: Իսկ ներ­կա գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րը Ի­րա­նի հա­մար այն աս­տի­ճան սուր են, որ ա­մեն մի հնա­րա­վոր վտան­գի չեն կա­րող մատ­նե­րի ա­րան­քով նա­յել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ի­րա­վի­ճա­կում, երբ չորս կող­մից նման ծան­րա­գույն մե­սիջ­ներ են գա­լիս, Նի­կո­լի հա­մար գերխն­դիր էր հար­ցը, թե որ­քա­նո՞վ կա­րող է ի­րեն նման վի­ճա­կի հասց­րած Ա­րեւ­մուտ­քից, բա­ցի պար­տադ­րան­քից, ռեալ ա­ջակ­ցութ­յուն եւս ստա­նալ: Այն, որ Ն­յու Յորք կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում ո­րե­ւէ լուրջ խոս­տում, էլ չա­սած՝ ե­րաշ­խիք նա չստա­ցավ, խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այն, որ մո­տա­վո­րա­պես նույն պատ­կերն էր Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան «կու­րա­տո­րի»՝ Մակ­րո­նի այ­ցը, դա են­թադ­րում էինք: Եվ ֆրան­սիա­կան այդ այ­ցից այն տպա­վորութ­յունն էր, որ Նի­կո­լի միակ «քյա­րը» մնաց Փա­րի­զում հե­ծա­նիվ քշե­լը:

Մինչ այդ էլ նա Թ­բի­լի­սիում էր: Հաս­կա­ցա՞վ այն­տեղ, որ շա­րու­նա­կե­լով Ա­րեւ­մուտք խա­ղա­լը, պար­զա­պես Հա­յաս­տա­նը թող­նե­լու է ֆի­զի­կա­կան շրջա­պատ­ման մեջ. պետք է որ գո­նե են­թադ­րեր:

Որ այս­քա­նից հե­տո ո­րո­շեց հե­ծա­նի­վով հաս­նել Սուրբ Էջ­միա­ծին, թե­րեւս դա էլ Նի­կո­լի հա­մար փրկութ­յան ու­ղի չդար­ձավ:

Այս ի­րա­վի­ճա­կում միակ ելք է դար­ձել Մոսկ­վա գնա­լը: Մի­գու­ցե, դեռ միայն հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ ակն­կա­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ, ին­չի դի­մաց` ինչ, եւ այդ ա­մենն ինչ­պես կա­րող է զու­գորդ­վել կոմպ­րո­մատ­նե­րի այն հսկա փա­թե­թի հետ, ո­րը, են­թադ­րե­լի է, որ Նի­կոլն ու Ա­րոն հասց­րել են թող­նել ա­րեւմտ­յան տիկ­նի­կա­վար­նե­րի մոտ: Իսկ թե դրա­նից ինչ կստաց­վի, չշտա­պենք են­թադ­րութ­յու­ններ ա­նել. այ­սօր-վա­ղը շատ բան է պարզ դառ­նա­լու:

https://iravunk.com/sim/?p=294695&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը