Սպառողական վարկը չմուծած՝ «Սև ցուցակում» հայտնված պատգամավորը բնակարան է ձեռք բերել

Տնտեսություն

ՔՊ-ական պատգամավորները թեև դարձել են լուրջ փողատերեր, ոմանք՝ ըդհուպ հանքատեր, կառուցապատող և ասֆալտի գործարանատեր, միևնույն է այսօր էլ իրար հերթ չտալով հիշում են նախկինների թալանը ու գոռում են, թե իրենց օրոք Հայաստանում չկա կոռուպցիա։ Պնդում են նաև, որ դատական համակարգը չի ենթարկվում իշխանություններին, որ Հայաստանում անօրինականություններ այլևս չկա, սակայն պարզվում է, որ ՔՊ-ական պատգամավոր, «քացի քցող» և «ուսապարկ» անունները հասարակության կողմից վաստակած Վահագն Ալեքսանյանը գտնվելով «ԱՔՌԱ» համակարգի «սև ցուցակում»՝ կարողացել է հիփոթեքով բնակարան գնել։

Լուրեր․com-ը «Դատալեքս» համակարգից տեղեկանում է, որ 2022 թ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ Վահագն Ալեքսանյանից գումարի բռնագանձման պահանջով։

Խոսքը գնում է սպառողական վարկի մասին՝ 1 մլն 711 հազար 429 ՀՀ դրամի չափով, ըստ դատական գործի տվյալների։

Փաստորեն, ԱԺ-ում հայտնված Փաշինյանի «զեմլյակը» օգտագործում է իր պատգամավորական մանդատը՝ օրենքը շրջանցելու համար։ Մյուս կողմից հատկաշնական է՝ պետության բեռի տակ մտած իշխանության ներկյացուցիչը այնքան անպատասխանատու և անբարեխիղճ է եղել, որ իեն թույլ է տվել ավանդատուների հաշվին գոյացած սպառողական վարկը խժռել ու չվերադարձնել բիզնեսբանկին։ Համենայն դեպս դատալեքսի տվյալներից սա է ընկալվում։ 

Նշենք, որ նույն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է 31մլն 813 հազար 600 ՀՀ դրամ փոխառություն՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։

«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է, որը Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան համալիր է կառուցում։ Բանկային կանոնները թույլ չեն տալիս «սև ցուցակում» հայտնվածներին վարկավորել անգամ 2 միլիոնի չափով, բայց Փաշինյանի թիմակցի մանդատը «պատ է ծակել», խիստ կասկածելի հանգամանքներում հայաստանյան գործարարը օգնել է ՔՊ-ական իջևանցի պատգամավորին երևանցի դառնալ։ Նոր բնակարան են վաճառել պատգամավորին կամ հարկադրված կամ նյութական շահագրգռվածության դիմաց։

 Ավելորդ է նշել, որ բացառվում է այսքան բախտավոր մեկին գտնենք հասարակ քաղաքացիների շրջանում, բանկերում պարտքեր կամ ուշացումներ ունեցողները ոչ միայն հայտնվում են «սև ցուցակում», այլև «փաշինյանական» ԴԱՀԿ ծառայությունը կտրուկ ձևով զրկում է քաղաքացուն իր ունեցվածքից։ 

Վահագն Ալեքսանյանի այդքան ագրեսիվ պահվածքը և Փաշինյանին հաճոյանալու մոլուցքը հավանաբար կապված է նաև սեփական դրամական միջոցները շատ արագ կարգավորելու հետ։

Նյութի աղբյուրը՝ Lurer.com-ի

 
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում