Կոյուղաջրերը լցվել են «Դատալեքս»

Իրավական

Դատական իշխանության «Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումները տարակուսելի են: Վերջերս հաճախ ենք ստանում բողոքներ փաստաբաններից եւ ոչ միայն, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը երկու ամիս է, ինչ չի աշխատում՝ տարբեր պատճառաբանություններով: Հասկանալու համար առկա խնդիրը «Իրավունք»-ը խոսեց փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ: Նա նշեց, որ տեւական ժամանակ է, ինչ չի թարմացվում ծրագիրը, ինչն էլ իր հերթին անհարմարություն է պատճառում ոչ միայն փաստբաններին, այլ նաեւ լրագրողներին եւ անհատների:

- Վերջերս իրավաբանների կողմից բազմաթիվ դժգոհություններ են արտահայտվում դատական համակարգի datalex.am կայքի աշխատանքից, ի՞նչ կասեք այդ մասին:

- «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որի միջոցով կարելի է ծանոթանալ ոչ միայն դատական ակտերին, այլ նաեւ հետեւել գործերի ընթացքին եւ մակագրություններին, առհասարակ չի թարմացվում: Ըստ Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության, Դատական դեպարտամենտի շենքում տեղի է ունեցել վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվել են համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը, ըստ նույն հայտարարության, պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռեւս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը եւ կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, եւ պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման: Նշվածից կարելի է եզրակացնել, որ կարեւորագույն այդ սերվերները վնասվել են կոյուղաջրերից կամ ջրի այլ արտահոսքից:

- Պարոն Նուրիջանյան, ի՞նչ եք կարծում՝ ներկա պահի դրությամբ հնարավոր չէ՞ր խնդրին արդեն իսկ լուծում տալ:

- Ես ծրագրավորող չեմ եւ հաստատապես չեմ կարող իմանալ, թե որքան ժամանակ կարող է պահանջվել ծրագրային խնդիրները շտկելու համար: Ըստ Դատական դեպարտամենտի հայտարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը եւ հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների եւ անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաեւ դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

- Հնարավո՞ր է՝ համակարգի խափանումը կապված լինի արտաքին ազդեցության հետ, թե՞ ջրագծերի վթարի պատճառն արժանահավատ է Ձեզ թվում:

- Ոչինչ չեմ բացառում: Մեր օրերում ամեն վարկած իրավունք ունի գոյություն ունենալու: Ընդ որում, եթե խոսենք կողմնակի ազդեցությունից, ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին ազդեցությունը եւս պետք չէ բացառել: Ինձ համար «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ այդքան հաճախակի եւ այդքան երկարատեւ խափանումները տարակուսելի են: «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով իրավաբանները, լրագրողները եւ, առհասարակ, անաչառ դիտորդները կարող են, ի թիվս այլի, հետեւել նաեւ գործերի բաշխմանը եւ մակագրումներին: Լինում են դեպքեր, երբ աղմկահարույց եւ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի մակագրման օրինականության վերաբերյալ կասկածներ են առաջանում հատկապես տվյալ քրեական գործերով պաշտպանական կողմի մոտ: Բոլոր դեպքերում, իրավիճակը խնդրահարույց է: Հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի վերջնական:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=290400&l=am/
Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը