Իրանն ուղիղ կերպով դեռ չի միջամտի լիբանանյան պատերազմին

Վերլուծություն

Եվ այս­պես, ան­ցած գի­շեր Իս­րա­յե­լը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ ներ­խու­ժում է Լի­բա­նան: Այդ պա­հին ար­դեն նախ իս­րա­յել­յան հե­տա­խու­զա­կան խմբե­րը, ա­պա նաեւ՝ բա­նա­կա­յին ու­ժե­րը հա­տել էին լի­բա­նան­յան ան­պաշտ­պան սահ­մա­նը. Լի­բա­նա­նի պաշ­տո­նա­կան բա­նա­կը պար­զա­պես հետ քաշ­վեց…

ՀԵԶԲՈԼԼԱՀԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Մեզ հա­մար այս նոր պա­տե­րազ­մն էա­կան է եր­կու տե­սանկ­յու­նից: Նախ, նո­րից պա­տե­րազ­մի մեջ է մի պե­տութ­յուն, որ­տեղ կա հայ­կա­կան հզոր հա­մայնք:

Սա­կայն այս պա­հին ա­մե­նագլ­խա­վո­րը, հաս­կա­նա­լի է, դեռ լի­բա­նա­նա-իս­րա­յել­յան, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ Հեզ­բոլ­լա­հի եւ Իս­րա­յե­լի բա­խու­մը չէ: Հեզ­բոլ­լահ աս­վա­ծը նշա­նա­կում է Ի­րան, այն է՝ իս­րա­յել­յան այս հար­վածն իր խոր­քե­րում ուղղ­ված է Ի­րա­նին: Կ­լի­նի՞ Թեհ­րա­նի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը, այդ դեպ­քում՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մը որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան: Այ, հենց այդ հարցն է, որ Հա­յաս­տա­նի վրա կա­րող է ու­նե­նալ ա­մե­նաուղ­ղա­կի եւ շատ մեծ ազ­դե­ցութ­յուն:

Բուն Լի­բա­նա­նում, գո­նե ե­րեկվա ա­ռա­ջին կե­սի դրութ­յամբ դեռ մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձութ­յուն­ներ չկա­յին: Ո­րոշ մանր բա­խում­ներ, հրեա­կան կող­մը դան­դաղ մի փոքր ա­ռաջ է շարժ­վել՝ չմո­ռա­նա­լով ա­վիա-հրե­տա­նա­յին հար­ված­նե­րի մա­սին, ո­րից հիմ­նա­կա­նում տու­ժում է խա­ղաղ բնակ­չութ­յու­նը: Ո­րոշ ռազ­մա­կան նյո­ւանս­ներ եւս կա­րե­լի է նկա­տել. դա­տե­լով նախ­նա­կան տե­սա­կադ­րե­րից, իս­րա­յել­յան բա­նա­կը շարժ­վում է հա­մե­մա­տա­բար խո­շոր միա­վո­րում­նե­րով, ո­րը, ինչ­պես ցույց տվեց ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձը, կա­րող է չար կա­տակ խա­ղալ հար­ձակ­վող­նե­րի գլխին: Բայց մյուս կող­մից էլ արդ­յոք Հեզ­բոլ­լա­հը ու­սում­նա­սի­րել եւ իր զի­նա­նոց նե­րա­ռե՞լ է նույն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձը, այս­տեղ էլ դեռ ո­րո­շա­կիութ­յուն չկա:

Ին­չե­ւէ, թե­րեւս բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը լի­բա­նան­յան ուղ­ղութ­յամբ դեռ ա­ռա­ջի­կա­յում են, եւ ներ­կա փու­լում, ըստ ա­մե­նայ­նի, լուծ­վում են ռազ­մա­վա­րա­կան գլո­բալ հար­ցեր: Ո­րոնց թվում է, ի­հար­կե, այն կա­րե­ւո­րա­գույն հար­ցը, թե Ի­րա­նն ու­ղիղ մի­ջամ­տութ­յան կգնա՞: Դ­րա­նից հե­տո այլ հար­ցեր էլ կան. ԱՄՆ-ն, որ սկսել է հա­վել­յալ ու­ժեր տե­ղա­փո­խել տա­րա­ծաշր­ջան, Ի­րա­նի ու­ղիղ ներ­քաշ­ման դեպ­քում իր հեր­թին կգնա՞ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ինչ­պե՞ս այս ի­րա­վի­ճա­կում ի­րենց կդրսե­ւո­րեն Լի­բա­նա­նի հա­րե­ւա­նութ­յամբ՝ Սի­րիա­յում գտնվող ռու­սա­կան ու­ժե­րը եւ այս­պես շա­րու­նակ: Այս ա­մե­նի մա­սին հստակ պա­տաս­խան­ներ, ի­հար­կե, այս պա­հին պար­զա­պես չեն էլ կա­րող լի­նել. շատ բան կո­րոշ­վի բուն Լի­բա­նա­նում` ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թաց­քից ել­նե­լով: Սա­կայն ո­րո­շա­կի նախ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­ր, ի­հար­կե, կան:

Նախ գլխա­վո­րը. այն, որ Նե­թան­յա­հու­ի հիմ­նա­կան հաշ­վար­կը Լի­բա­նա­նին հար­վա­ծե­լով՝ Ի­րա­նին ու­ղիղ բախ­ման մեջ ներ­քա­շելն է, ո­րը պար­զա­պես կստի­պի Վա­շինգ­տո­նին՝ իր հեր­թին խառն­վել, են­թադ­րե­լի է: Ու դա­տե­լով ներ­կա պա­հին առ­կա տպա­վո­րութ­յուն­նե­րից, ե­թե ժա­մա­նա­կին ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Բայ­դենն ա­մեն ինչ ա­նում էր՝ այս պա­տե­րազ­մը թույլ չտա­լու հա­մար, ա­պա այս պա­հին թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճա­կը կորց­րած եւ պաշ­տո­նից հե­ռա­նալ պատ­րաստ­վող Բայ­դե­նը կա­րող է այլ տրա­մադ­րութ­յուն­նե­րի մեջ լի­նել: Ա­մեն դեպ­քում այն, որ Նե­թան­յա­հուն ԱՄՆ այ­ցե­լե­լուց հե­տո գնաց այս հար­ձակ­մա­նը, ար­դեն իսկ ակ­նար­կում է, որ Բայ­դե­նից «դաբ­րո» ստա­ցել է: Ա­սենք, նույն բանն են պնդում նաեւ ա­մե­րիկ­յան մի շարք աղբ­յուր­ներ: Օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր Politico-ն բաց տեքս­տով պնդում է, որ հենց ԱՄՆ-ն­ է Իս­րա­յե­լին կա­նաչ լույս տվել Լի­բա­նա­նում գոր­ծո­ղութ­յան հա­մար: Ըստ աղբ­յու­րի. «Ս­պի­տակ տան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը Իս­րա­յե­լին ա­սել են, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կա­ջակ­ցի Հեզ­բոլ­լա­հի վրա ռազ­մա­կան ճնշու­մը մե­ծաց­նե­լու իր ո­րոշ­մա­նը, չնա­յած Բայ­դե­նի վար­չա­կազ­մը վեր­ջին շա­բաթ­նե­րին հրա­պա­րա­կայ­նո­րեն կոչ է ա­րել Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րութ­յա­նը նվա­զեց­նել իր հար­ված­նե­րը»,- պնդում է աղբ­յու­րը, նաեւ մատ­նան­շե­լով, որ այդ ո­րո­շու­մը «պա­ռակ­տում ա­ռա­ջաց­րեց ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յու­նում, քա­նի որ ո­մանք կար­ծում են, որ Իս­րա­յե­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կա­րող են ա­մե­րիկ­յան ու­ժե­րին ներ­քա­շել մեր­ձա­վո­րար­եւել­յան մեկ այլ հա­կա­մար­տութ­յան մեջ»:

Ընդ ո­րում` ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան քվեար­կութ­յան շե­մին: Այ­սինքն, ե­թե Իս­րա­յե­լը շատ ա­րագ լուրջ հա­ջո­ղութ­յուն­նե­րի չհաս­նի, ո­րը ա­մե­րիկ­յան հան­րութ­յան աչ­քին կար­դա­րաց­նի Ս­պի­տակ տան նման ո­րո­շու­մը, ա­պա դա ծանր հար­ված կա­րող է դառ­նալ Կա­մա­լա Հա­րի­սի վար­կա­նի­շի վրա: Ա­ռա­վել եւս, ե­թե ԱՄՆ-ն ս­տիպ­ված լի­նի ներ­քաշ­վել պա­տե­րազ­մի մեջ: Բայց նաեւ ա­սել, որ իր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով ՀԱՄԱՍ-ին ան­գամ­նե­րով գե­րա­զան­ցող Հեզ­բոլ­լահն այն հա­մեղ պա­տառն է, ո­րին Նե­թան­յա­հուն մեկ ամ­սում կուլ կտա, դա գո­նե այս պա­հին քիչ հա­վա­նա­կան է թվում: Այ­սինքն, որ Ս­պի­տակ տան՝ Հա­րի­սին ա­ջակ­ցող թե­ւը դեմ է հան­դես ե­կել Բայ­դե­նի նման «կռի­սա­կան» քայ­լին, գո­նե Politico-ի ներ­կա­յաց­րա­ծի տո­ղա­տա­կե­րից զգաց­վում է:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

Բայց գանք Ի­րա­նին, որ­տեղ վեր­ջին ժա­մա­նակ­ներս բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ի­րո­ղութ­յու­ններ են նկատ­վում՝ կապ­ված նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նի քա­ղա­քա­կան կուր­սի հետ: Այն, որ նա իշ­խա­նութ­յան ե­կավ Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րինս նոր­մա­լաց­նե­լու կո­չե­րով, հայտ­նի պատ­մութ­յուն է: Բայց այդ կուր­սի պա­տաս­խա­նը Ի­րա­նին հասց­ված եր­կու հնչեղ ապ­տակ­նե­րի տես­քով էր: Նախ, հենց Թեհ­րա­նում սպան­վեց ՀԱՄԱՍ-ի ա­ռաջ­նոր­դը, ո­րին Փե­զեշ­քիա­նի պա­տաս­խա­նը «կուրծք ծե­ծե­լուց» այն կողմ այդ­պես էլ չան­ցավ: Հա­ջոր­դեց ար­դեն Հեզ­բոլ­լա­հի ա­ռաջ­նոր­դի եւ հրամ­կազ­մի զգա­լի մա­սի սպա­նութ­յուն­նե­րը, եւ փո­խա­րե­նը` Փե­զեշքիա­նը ՄԱԿ-ի ամ­բիո­նից շա­րու­նա­կում էր միան­գա­մայն խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չե­րը: Իսկ ա­հա Լի­բա­նան ներ­խու­ժու­մը կա­րող էր դառ­նալ եր­րորդ ապ­տա­կը, ե­թե սա եւս մնա ան­պա­տաս­խան: Ա­ռա­վել եւս, երբ Փե­զեշ­քիա­նը հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նեց, թե. «Ա­րեւմտ­յան երկր­նե­րը մեզ խոս­տա­ցան հրա­դա­դար հաս­տա­տել Գա­զա­յում՝ Հա­նի­եի սպա­նութ­յա­նը չհա­տու­ցե­լու դի­մաց, բայց մեզ խա­բե­ցին»: Դա ար­դեն իսկ լուրջ հար­ված էր նոր նա­խա­գա­հի վար­կա­նի­շին: Սա­կայն ա­մեն ինչ դրա­նով չի սահ­մա­նա­փակ­վում: Այս պա­հին ի­րա­նա­կան է­լի­տա­յի մոտ նկատ­վում է նման հար­ցադ­րում­նե­րի աճ՝ ուղղ­ված նա­խա­գա­հին. լավ, ա­սենք ՀԱՄԱՍ-ի ա­ռաջ­նոր­դի հար­ցում կա­րո­ղա­ցան խա­բել, ի՞նչ է, Հեզ­բոլ­լա­հի ա­ռաջ­նոր­դի եւ Լի­բա­նան ներ­խու­ժե­լու հար­ցում է՞լ են խա­բում: Այ­սինքն, ե­թե հի­մա էլ շատ ռեալ, տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ռեակ­ցիա Ի­րա­նի նա­խա­գա­հա­կան թե­ւից չհե­տե­ւի, ար­դեն քննա­դա­տութ­յու­նը կա­րող է բո­լո­րո­վին այլ հար­թութ­յուն տե­ղա­փոխ­վել: Ա­ռա­վել եւս, երբ նախ­կին նա­խա­գահ Ահ­մա­դի­նե­ժա­դը սկսել է խո­սել ի­րա­նա­կան իշ­խա­նա­կան եւ ռազ­մա­կան հա­մա­կար­գե­րում տեղ գտած իս­րա­յել­յան շպիոն­նե­րի մա­սին:

Պաշ­տո­նա­կան Թեհ­րանն այս պա­հին կար­ծես թե դեռ քննար­կում­նե­րի մեջ է: Ա­մեն դեպ­քում, ար­դեն իսկ հնչել է այն պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը, թե այս պա­հին պար­զա­պես կա­րիք չկա հա­վել­յալ ու­ժեր եւ մի­ջոց­ներ, ընդ­հուպ՝ կա­մա­վո­րա­կան­ներ ու­ղար­կել Լի­բա­նան, քա­նի որ Հեզ­բոլ­լա­հի ու­ժե­րը դրա կա­րի­քը չու­նեն: Սա իր հեր­թին է նպաս­տում խո­սակ­ցութ­յուն­նե­րին, թե՝ Ի­րա­նը պար­զա­պես վա­խե­նում է պա­տե­րազ­մի մեջ մտնել՝ հաս­կա­նա­լով, որ դա պա­տե­րազմ է ԱՄՆ-ի հետ: Չ­նա­յած, ե­թե տրա­մա­բանո­րեն նա­յենք, դա իս­կա­պես վա­խե­նա­լու բան է. ան­կախ նրա­նից, թե տա­րա­ծաշր­ջա­նում Ի­րա­նը ռազ­մա­կան ինչ դիր­քեր ու­նի, ԱՄՆ-ն մ­նում է ԱՄՆ, ո­րի հետ ու­ղիղ բա­խու­մը կա­րող է լուրջ հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Եվ նաեւ այդ մեծ ռիս­կը հաշ­վի առ­նե­լով է, որ Ի­րա­նը գնաց Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան կա­պե­րի խո­րաց­մա­նը:

ՄԻՇՈՒՍՏԻՆԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

Այս­պի­սով, կա­րող ենք ֆիք­սել, որ նա­խա­գահ Փե­զեշ­քիանն ինքն ի­րեն մտցրեց փա­կու­ղա­յին վի­ճակ, երբ ինչ­պես հար­վա­ծե­լը, այն­պես էլ՝ չհար­վա­ծե­լը դառ­նում է նրան ուղղ­ված մե­ղադ­րանք: Ան­փոր­ձութ­յո՞ւնն էր պատ­ճա­ռը, թե՞ այս­տեղ դի­տա­վո­րութ­յուն կա՝ Փե­զեշքիա­նը գոր­ծում է Ա­րեւ­մուտ­քի օգ­տին, այդ հար­ցը, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր է՝ ի­րա­վի­ճա­կի հե­տա­գա ըն­թաց­քը հաս­կա­նա­լու հա­մար: Սա­կայն ո­րոշ նյո­ւանս­ներ, այս­պես ա­սենք, դեռ խո­սում են ան­փոր­ձութ­յան վար­կա­ծի օգ­տին:

Նախ, ե­րեկ Ի­րա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, օ­դա­յին հար­ված հասց­րեց: Որ­քա­նով է դա է­ֆեկ­տիվ, դեռ պետք է հաս­կա­նալ, թեեւ դա­տե­լով նախ­նա­կան պատ­կե­րից լուրջ է: Հար­ցը սա է՝ սա նշա­նա­կո՞ւմ է պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շում, դա ար­դեն կտես­նենք այ­սօր-վա­ղը:

Հաջորդը. այս ֆո­նին պա­տա­հա­կան չէ, որ այս թեժ պա­հին Թեհ­րան այ­ցե­լեց ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նը: Թե­րեւս, այս նա­խա­պես չծրագր­ված այցն իր հիմ­քում ու­ներ եր­կու հիմ­նա­կան խնդիր. փոր­ձել հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում Ի­րա­նում ինչ է տե­ղի ու­նե­նում, եւ, ըստ այդմ, Ռու­սաս­տա­նը պե՞տք է շա­րու­նա­կի ա­ռաջ տա­նել Ի­րա­նի հետ ու­նե­ցած ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րը: Այս տե­սանկ­յու­նից, պարզ հաս­կա­նա­լի էր Մի­շուս­տի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Ռու­սաս­տա­նը սպա­սում է ի­րա­նա­կան կող­մից ՌԴ-ում՝ այս ա­միս կա­յա­նա­լիք ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին եւ այդ հա­մա­տեքս­տում՝ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հայտ­նի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­մա­նը:

Ընդ ո­րում, մինչ այդ մեկ այլ թե­մա եւս կա: Մի­շուս­տի­նը Թեհ­րա­նից ե­կավ Ե­րե­ւան՝ ԵԱՏՄ վար­չա­պետ­նե­րի նիս­տին մաս­նակ­ցե­լու հա­մար: Եվ ա­հա, Ի­րա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մո­համ­մադ Ռե­զա Ա­րեֆը ՌԴ նա­խա­գա­հի հետ հան­դիպ­մա­նը հաս­տա­տեց, որ որ­պես հա­տուկ հյուր, ին­քը եւս կժա­մա­նի Ե­րե­ւան՝ ԵԱՏՄ նիս­տին մաս­նակ­ցե­լու, որ­տեղ ծրագր­վում է քննար­կել այս Միութ­յա­նը Ի­րա­նի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման: «Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ ա­ռա­ջարկ­վե­լու է միա­նալ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յա­նը, ո­րը կար­եւոր կազ­մա­կեր­պութ­յուն է, հան­դի­սա­նում է մեծ շու­կա առեւտ­րա­յին եւ տն­տե­սա­կան ո­լորտ­նե­րում», - ա­սել է Ի­րա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հը: Ա­վե­լին, այս ֆո­նին ակ­տիվ քննար­կում­նե­րի մեջ մտավ խո­սակ­ցութ­յու­նը, թե ԵԱՏՄ-ից զատ, Ի­րա­նը նաեւ ՌԴ-Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տութ­յան հա­վա­նա­կան թեկ­նա­ծուն է:

Այս ըն­թաց­քը նաեւ այն տպա­վո­րութ­յունն է թող­նում, որ Ի­րա­նը ներ­կա փու­լում դեռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ակ­տիվ դիր­քա­վոր­ման փու­լում է, ո­րի հա­մար մեծ պա­տե­րազ­մի խառն­վե­լը կա­րող է կոր­ծա­նա­րար լի­նել: Ըստ այդմ, կա­րող է նաեւ ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ստա­նալ, որ Թեհ­րա­նը չմի­ջամ­տի Ի­րա­նին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու Իս­րա­յե­լի հեր­թա­կան փոր­ձին՝ հիմ­նա­կան բե­ռը թող­նե­լով միան­գա­մայն լուրջ նե­րուժ ու­նե­ցող Հեզ­բոլ­լա­հի եւ նման այլ կա­ռույց­նե­րի վրա: Դա, ի­հար­կե, կթե­ժաց­նի նա­խա­գահ Փե­զեշքիա­նի դեմ քննա­դա­տութ­յու­նը, թեեւ չմո­ռա­նանք, որ Ի­րա­նում ի­րա­կան ա­ռաջ­նոր­դը Գե­րա­գույն հո­գե­ւոր խոր­հուրդն է:

https://iravunk.com/sim/?p=294191&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը