Ինչպես կոտոն ու քանոնահարուհին իրար հետ «լեզու գտան» թատրոնում

Մշակութային

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ վերադարձած Շեքսպիրի «Համլետ»-ը հանդիսատեսի ուշադրությունը գրավեց ոչ միայն նրանով, որ Համլետի դերակատարը ո՛չ ավել, ո՛չ պակաս աղջիկ էր, այլ փշաքաղվեց ու ընկղմվեց հնչած ճապոնական կենդանի երաժշտության մեջ: Ընդ որում՝ ճապոնական երաժշտությունը հնչում էր հայ հանդիսատեսի համար անծանոթ գործիքով՝ կոտոյով, որը «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ եւ միջազգային մրցանակների դափնեկիր ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ձեռամբ դարձավ հարազատ ու ականջահաճո: Ինչպե՞ս ճապոնական կոտոն ու քանոնահարուհին հայտնվեցին թատրոնում, «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել Մարիաննան:

«ՏԻՐԱՊԵՏԵԼ ԱՅՍ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ ՆՎԱԳԱՐԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ՏՐՎԱԾ ՉԷ»

— Առաջին անգամ Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանի դրամատիկական թատրոնում ներկայացվեց կոտո երաժշտական գործիքը: Ծանոթացրեք մեզ կոտոյի հետ…

— Այս նվագարանը Շեքսպիրի «Համլետ» ներկայացման համար հատուկ է գնվել եւ բերվել Հայաստան` Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողմից: Ճապոնական ավանդական նվագարան է համարվում, թեպետ Կորեայում եւ Չինաստանում եւս կա: Կոտոն 13 լարանի կսմիթային նվագարան է, նաեւ կա բաս կոտո: Ինձ համար ուրախալի է, որ ներկայացման համար ընտրվեց ճապոնական ավանդական երաժշտություն: Ճապոնական ավանդություններում նշված է, որ կոտոն արիստոկրատ նվագարան է, արքունական միջոցառումների ժամանակ են դրանով նվագել, ինչպես եւ քանոնը: Այն պատկանում է նույն քանոն նվագարանի ընտանիքին, որովհետեւ երկուսն էլ կսմիթային են եւ վաղնջական ժամանակներից են մեզ հասել:

— Կոնկրետ ո՞ր գործերն են հնչում կոտոյով շեքսպիրյան «Համլետ» բեմադրության ընթացքում:

— Հնչում է ճապոնական ավանդական «Ռոկուդան» ստեղծագործությունը, որն, ինչպես գիտենք, իրենց առաջին ստեղծագործություններից է: Նաեւ հնչում է ճապոնական «Սակուրա» ստեղծագործությունը եւ մեր «Ծաղկած բալենի» ստեղծագործությունը: Այո՛, պարտադիր պետք է կոտոյով հնչեր գոնե մեկ հայկական ստեղծագործություն:

— Իսկ հեշտությա՞մբ «լեզու գտաք» կոտոյի հետ:

— Իրականում շատ բարդ է այս գործիքի վրա նվագելը, որովհետեւ ճապոնական է, լեզուն իսկապես չենք հասկանում: Բայց կարող եմ ասել, որ այս արվեստի մեջ նվիրումն այնքան շատ է, որ իսկապես սերը հաղթեց, եւ մենք կարողացանք այս ամենը կյանքի կոչել: Տիրապետել այս էլեգանտ եւ արիստոկրատ նվագարանի գաղտնիքներին եւ արվեստին, յուրաքանչյուրին տրված չէ, ուրախ եմ, որ կարողացել եմ հաղթահարել այդ շեմը եւ ներկայացնում եմ այս արվեստը բեմից: Իհարկե, այդ ամենին նպաստեց այն վստահությունը, որ Դրամատիկական թատրոնի ղեկավարության եւ ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի կողմից կար իմ անձի հանդեպ: Ի դեպ, հենց Գրիգոր Խաչատրյանի հրավերով եկա թատրոն:

«ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՒՔԸ ՊԻԵՍԻՆ ՀԻՊՆՈՍԱՑՆՈՂ ՇՈՒՆՉ Է ՀԱՂՈՐԴԵԼ»

— Ի վերջո, բացեք գաղտնիքը, ինչպե՞ս կարողացաք նույնքան արհեստավարժ նվագել կոտոյի վրա, ինչպես քանոն եք նվագում:

— Մոտ երեք օր նայում էի ու չէի հասկանում, թե ինչպես կարելի է նվագել այս գործիքի վրա, որովհետեւ ամբողջ գրականությունը կոտոյի մասին ճապոներեն է: Ինքս երբեւէ նման հնարավորություն չէի ունեցել նվագել կոտոյով: Իհարկե, նվագել եմ ճապոնացի երաժիշտների հետ եւ կոտո, մակոտո գործիքի հետ համատեղ կատարում եմ ունեցել: Ամեն դեպքում, երբեւէ մտքովս չէր անցնում, որ կարող եմ նվագել այս գործիքով: Էլի եմ ասում՝ եթե չլիներ այն մեծ սերն այս արվեստի հանդեպ, չէի կարողանա նվագել: Ասեմ, որ օգտագործել եմ երկու-երեք գործիքի տեխնիկա՝ ե՛ւ քանոնի, ե՛ւ դաշնամուրի, ե՛ւ տավիղի: Արդյունքում այս պահի դրությամբ կոտոյին տիրապետում եմ այնպես, ինչպես ճապոնացիները 10 տարի պարապելուց հետո կարող են տիրապետել իրենց գործիքին: Երբ նվագում ես քանոն, տիրապետում ես նվագարանների գաղտնիքներին, ամեն ինչ կարողանում ես օգտագործել այս նվագարանի դեպքում, որը մի փոքր հեշտացրեց իմ գործը:

— Կարո՞ղ է «դավաճանեք» քանոնին եւ այլեւս հանդես գաք հայաստանյան եւ միջազգային բեմերում կոտոյով:

— Ես բնույթով անդավաճան եմ, իմ կյանքում պլանավորած ոչինչ չի ստացվում, իսկ կյանքը անակնկալներով շատ հարուստ է, չգիտես, որ պահին ինչ կլինի, սա ուղղակի ինձ համար բացահայտում ու ձեռքբերում է:

— Հետաքրքիր է՝ ճապոնացիներն առիթ ունեցե՞լ են դիտելու ներկայացումը եւ ունկնդրելու հայրենի երաժշտությունը՝ Ձեր կատարմամբ:

— Գ. Խաչատրյանի հրավերով` պրեմիերային ներկա էին Ճապոնիայի փոխդեսպանները, թատրոնի ավարտին շատ ոգեւորված էին, իրենց շատ հետաքրքիր էր: Չնայած՝ հայերեն ոչինչ չէին հասկանում, բայց քանի որ արվեստը չի ճանաչում ազգություն, կրոն, լեզու այն անսահման է ու համամարդկային, իրենք շատ տպավորված էին: Դեսպանատան պաշտոնական էջում տեղադրել էին հատված ու գրել` ավանդական ճապոնական երաժշտական գործիքը` կոտոն, պիեսին հիպնոսացնող շունչ է հաղորդել, զգացեք արեւմտյան երաժշտության ներդաշնակությունը եւ Ճապոնիայի եթերային ելեւէջները: Ես էլ իմ հերթին թատերասեր հանրությանը սիրով հրավիրում եմ, որ գան, դիտեն ու վայելեն:

— Դուք բազմաթիվ բեմերում եք եղել, բայց համերգային, հե՞շտ էր թատրոնի բեմ բարձրանալը, ինչու ոչ, նաեւ որպես դերակատար:

— Ճիշտ եք նկատել, ես բեմի երաժիշտ եմ, իմ կյանքը անցնում է բեմում: Դեռ դպրոցական տարիքից նվագել եմ մանկական ֆիլհարմոնիայի ժող նվագարանների խմբում: Բեմը ինձ շատ հոգեհարազատ է, թատրոնի բեմը մեկ այլ աշխարհ է, երաժշտությանը գումարվում է կենդանի խաղ: Չնայած ետնաբեմի բոլոր բարդություններին՝ բեմում արդեն այլ ես` արտիստ ես…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=293734&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը