«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտնաբերել ենք շատ հետաքրքիր դամբարան. Միքայել Բադալյանը փակագծեր է բացում

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հայտնի հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Մայիսի 13-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը չեք զբաղեցնում։ Այդքան սիրով եւ նվիրումով աշխատում էիք, ի՞նչ եք կարծում՝ պատճառը Ձեր քաղաքական հայացքնե՞րն էին։

— Ես կարծում եմ, որ պատճառը գլխավորապես եղել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ իմ` որպես գիտնականի, հայի ցուցաբերած դիրքորոշումը եւ ընդհանրապես, իմ պետականակենտրոն, պետականամետ գործունեությունը: Կան այլ պատճառներ, որոնց մասին ես խոսել եմ:

— Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ Ձեր կողմից բարձրացրած խնդիրն ի՞նչ ավարտ ունեցավ։

— Որքան ես գիտեմ, այդ դասագրքում որեւէ փոփոխություն չի արվել: Նույնիսկ նախարարության կողմից ընտրված, այսպես կոչված, երրորդ կողմի դիրքորոշում հայտնող փորձագետն ընդունել էր գիտնականների կողմից վեր հանած շուրջ հարյուր սխալ, որոնք ֆիքսվել էին այդ դասագրքում: Հարյուր եւ ավելի գիտնական, այդ թվում նաեւ ես, միասնական դիրքորոշում են հայտնել այդ դասագրքի եւ դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ: Գիտնականների միասնական տեքստը, կարծում եմ՝ ասում է ամեն-ինչի մասին: Ինձ համար կարեւոր է արդյունքը: Իսկ բազմաթիվ ուսուցիչներ, ծնողներ, ընդհանրապես, քաղաքացիներ իմացան ճշմարտությունը: Ես ինքս եւս շատ բաներ իմացա:

— Մերօրյա հոգեւոր արժեքների ընկալման մասին ի՞նչ կասեք։

— Մենք շատ ենք հեռացել Աստծուց: Բազմիցս ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե տերը դադարի մեզ հավատալուց: Հաճախ մենք պայքարում ենք հետեւանքների դեմ, առանց իմանալու դրանց պատճառները: Աստված մեզ տվել է ընտրության իրավունք: Մենք ենք ընտրում հոգեւորը կամ ոչ հոգեւորը:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

— Ներկայումս աշխատում եմ մի քանի կարեւոր նախագծերի վրա: Մոտակա ժամանակներում դրանցից որոշների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք:

— Էրմիտաժի հետ ստեղծել եք հայ -ռուսական արշավախումբ, այս պահին ի՞նչ սպասելիքներ եւ անելիքներ ունեք։

— Այո, այդ արշավախմբի ստեղծումն ունի շատ կարեւոր նշանակություն: Այժմ հայ-ռուսական հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում Կարմիր բլուրում: Հայտնաբերել ենք շատ հետաքրքիր դամբարան՝ կրոմլեխով, մոգական շրջանակով, զրահով, ծածկասալերով: Մոտ օրերս կհանվեն ծածկասալերը, եւ կսկսենք պեղել դամբանախցում: Նախնականորեն, այդ դամբարանը կարելի է թվագրել Ք. ա. 12-9-րդ դարերում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան