Արցախցիների մոտ ներքին և արտաքին ազդակների նկատմամբ խռովք կա. արցախցի փաստաբանը փակագծեր է բացում

Իրավական

Արցախցիների բռնի տեղահանումից հետո, Հայաստանի Հանրապետությունը սոցիալական ծրագրեր ընդունեց: Սակայն Արցախցիների մոտ չեն նվազում դժգոհությունները, ոչ միայն ընդունված որոշումների անհամարժեք դրույթների նկատմամբ, այլ նաև ընդհանուր առմամբ կա խռովքի նշաներ, ի՞նչ է կատարվում իրականում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նախ նկատեց.

- Գիտեք, մարդկանց գիտակցությունը ձևավորվում է երևույթների գնահատման միջոցով: Եթե կա խնդիր, ապա կա խնդրի նկատմամբ յուրօրինակ ընկալում, գնահատում ՝ մարդկանց կողմից: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանության վերաբերմունքը Արցախահայության ճակատագրի նկատմամբ, ինչպես սոցիալական խնդիրների լուծման գործում, այնպես էլ քաղաքական ոլորտում, նպաստել է արցախահայության վարքագծի ձևավորմանը: Արցախահայությունը, անշուշտ առաջնահերթ համարում են քաղաքական անհրաժեշտ հոգածությունը: Մենք գտնում ենք, որ իրավական հիմքերի առկայության պայմաններում անհամարժեք միջոցներ չձեռնարկելը անփույլատրելի ենք համարում և միաժամանակ համարում ենք, որ Արցախի հարցը ողջ հայության գլխավորապես թիվ մեկ խնդիրն է: Իսկ եթե այդ խնդրի նկատմամբ անտարբերություն կա, ապա քաղաքական իշխանության կողմից իրականացված քաղաքականության հանդեպ, չի կարող հարգանք դրսևորվել: Ահա, թե ինչու, Արցախցինների մոտ ներքին և արտաքին ազդակների նկատմամբ խռովք կա, որը կարող է մի օր պայթել:

-Դուք ակնարկեցիք խռովքի, ինչպես նաև իրավական հիմքերի մասին, ի՞նչ նկատի ունեք, կարող եք բացահայտել:

-Արցախցիները չեն բաժանվում Արցախից: Ինչպես նշեցի, Արցախցիները, Արցախի ճակատագիրը դիտում են համայն հայության խնդրի համատեքստում: Եվ դա ողջամիտ է: Համայն հայության հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն է, որ ի դեմս քաղաքական իշխանության, պարտավոր է հոգալ համահայկական խնդիրներով: Երբ հաղթաքարտ կա հայության ձեռքին, որը կարիք ունի իրավաբանորեն ամրագրման ու դա չի արվում, ինչպես եք պատկերացնում ինչ վերաբերմունք պիտի ունենա Արցախցին քաղաքական իշխանության հանդեպ: Իսկ ինչն է իրավական հիմքը: Իրավական հիմքը Արցախցիների նկատմամբ կիրառված ցեղասպանությունն է և ՀՀ տիտղոսը Արցախի նկատմամբ,որպես ոչ միջազգային իրավունքով ադրբեջանին փոխանցված հանգամանք: Հետևապես, կարծում եմ օր առաջ ՀՀ պետք է դիմի միջազգային քրեական դատարանին ցեղասպանության հարցով, Ադրբեջանի նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչպես նաև արդարադատության միջազգային դատարանին ՝ 1921 թ. հուլիսի 5-ի Թիֆլիսում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի որոշմանը իրավական գնահատական տալու,այդ թվում՝ ՝Նախիջևանի հետ կապված 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիաի միջև Մոսկվայում կնքված պայմանագրի վերաբերյալ , ըստ որի Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Ահա թե որն է իրավականը:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում, Ձեր կողմից նշված իրավական ճանապարհը չի վտանգի ՀՀ անվտանգությանը:

-Անշուշտ, ՀՀ անվտանգությունը բացառիկ արժեք է մեզ համար, ցանկացած գործունեություն , որը կվտանգի ՀՀ շահերը, գործադրման ենթակա չեն: Ընդհակառակը կարծում եմ, որ նշված գործընթացը ավելի դրական հետևանքներ կունենա մեր հայրենիքի համար՝ հատկապես հաշվի առնելով քաղաքական բարենպաստ իրողությունը:Այդուհանդերձ այս հարցում պետք է որոշակիացվեն և հասկանալի դառնա, թե վերջապես ՀՀ ինչ քաղաքական պարամետրերի հաշվառումով է , որ նման գործընթաց չի ձեռնարկում: Սա այն խնդիրն է, որին մեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի: Վարչապետ Ն.Փաշինյանը օրակարգ է մտցրել ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր»  կնքելու հարցը, ինչպես եք պատկերացնում, հնարավոր է արդյոք ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Գիտեք կոսմոլոգիական պարադոքս չէ չհասկանալու համար, որ խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանի հետ ներկա փուլում անհնարին է: Ադրբեջանի նկրտումները այլ են և ադրբեջանը ներկայումս տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ: Հետևապես, դժվար թե ադրբեջանը գնա խաղաղությանպայմանագրի կնքման: Այսինքն, ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կեղծ կատեգորիա է: Եվ ընդհանրապես խաղաղությունը որոշակի պայմաններում իրավաքաղաքական վիճակ է,սակայն այն չունի մշտական բնույթ: Այնուամենայնիվ դա հուշում մարդկության անցած ճանապարհը,որն ընթացել է գերակշռորեն պատերազմի ուղիով: Իսկ դա նշանակում է, որ պատերազմը կեցության ձև է և գոյաբանության միջոց: Գիտեք, ես ընդհանրապես կողմնակից եմ պատերազմի փիլիսոփայական կանոններին համապատասխան բնույթով: Այսօրվա խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը պատասխանում է այն հարցին, թե ինչու Մեծ -Հայքը դարձավ մի փոքրիկ երկիր:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում