Ալիեւն ու Նիկոլը ժամանակ են ձգում, մինչեւ ԱՄՆ-ում հստակություն կլինի

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յու­նը ՆԱՏՕ-ի վա­շինգ­տոն­յան գա­գաթ­ա­ժո­ղո­վին, ինչ­պես եւ սպա­սե­լի էր, Մոսկ­վա­յում լուրջ զայ­րույթ է ա­ռաջ բե­րել: Եվ դա հաս­կա­նա­լի է. ան­կախ առ­կա հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, Հա­յաս­տա­նը մնում է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի ան­դամ: Այդ պա­րա­գա­յում, քա­նի դեռ տվյալ կա­ռույց­նե­րից դուրս չես ե­կել, մաս­նակ­ցել մի այլ դա­շին­քի գա­գա­թա­ժո­ղո­վի, ո­րը քո պաշ­տո­նա­կան դաշ­նա­կից­նե­րին թշնա­մի է հա­մա­րում, մեղմ ա­սած, տգեղ է՝ ինչ­պես էլ փոր­ձես մեկ­նա­բա­նել:

ՄՈՍԿՎԱՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յաս­տա­նից դե­պի Մոսկ­վա այս օ­րե­րին միան­գա­մայն հա­կա­սա­կան մե­սիջ­ներ են գնում: Մի կող­մից, Նի­կո­լը դես­պան Վա­ղո­յին ու­ղար­կում է Բել­գո­րոդ եւ Կուրսկ, ին­չը Մոսկ­վան կա­րող է գնա­հա­տել` որ­պես իր ուղ­ղութ­յամբ բա­րիդ­րա­ցիա­կան ժեստ: Ու գրե­թե ան­մի­ջա­պես էլ մեկ­նում են ՆԱՏՕ-ի նիս­տին, ու դա ար­դեն կա­րող է գնա­հատ­վել թշնա­մութ­յուն: Վեր­ջի­նի հետ կապ­ված` ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նի ռեակ­ցիան, հաս­կա­նա­լի է, սպա­սե­լի էր: ՌԴ ԱԳՆ-ի գնա­հա­տու­մը սա է. «Անդ­րա­դառ­նա­լով անվ­տան­գութ­յան ո­լոր­տին՝ ու­զում եմ ընդգ­ծել, որ Հա­յաս­տա­նը մնում է ՀԱՊԿ ան­դամ եւ հան­դի­սա­նում է բազ­մա­թիվ երկ­կողմ պայ­մա­նագ­րե­րի կողմ՝ ռազ­մա­կան եւ ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լորտ­նե­րում… Եր­եւա­նի մտա­հո­գութ­յուն­նե­րը քննար­կե­լու կա­ռու­ցո­ղա­կան մո­տեց­ման փո­խա­րեն, ցա­վոք, նրանք այլ ու­ղի ընտ­րե­ցին»:

Այ­սինքն, Մոսկ­վան սրա­նով ցույց է տա­լիս, որ հա­մա­րում է, թե Հա­յաս­տանն ընտ­րութ­յուն է կա­տա­րել՝ «այլ ու­ղի ընտ­րե­ցին»: Իսկ դա են­թադ­րում է հե­տե­ւանք­ներ: Գա­լու­զի­նի խոս­քով, հե­տե­ւանք­նե­րը կա­րող են ու­նե­նալ այս տես­քը՝ «Այդ­պի­սի տեմ­պե­րով հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը խո­րաց­նե­լով նրանց հետ, ում նպա­տա­կը Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան պար­տութ­յունն է, Եր­եւանն իր ձեռ­քով վտան­գում է լրջո­րեն ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ ի վնաս սե­փա­կան անվ­տան­գութ­յան… Կար­ծում եմ՝ Հա­յաս­տա­նի բա­նի­մաց մաս­նա­գետ­ներն ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը հաս­կա­նում են նման ան­խո­հեմ քայ­լե­րի հնա­րա­վոր վնաս­նե­րը»:

­Բայց հար­ցին նա­յենք այս կող­մից՝ ինչ­պե՞ս հաս­կա­նալ Հա­յաս­տա­նի նման եր­կա­կի դիր­քո­րո­շու­մը: Այս­տեղ կա­րող են ա­մե­նա­տար­բեր բա­ցատ­րութ­յուն­նե­րը լի­նել՝ սկսած նրա­նից, որ Նի­կո­լը նման խա­ղով թոզ է փչում կա´մ Ա­րեւ­մուտ­քի, կա´մ՝ Մոսկ­վա­յի աչ­քե­րին, եւ վերջ­ում պարզ կլի­նի, թե ի­րա­կա­նում որ կող­մի օգ­տին է խա­ղում: Վեր­ջաց­րած, որ Նի­կո­լը պար­զա­պես չի վե­րահս­կում իր չի­նով­նի­կութ­յա­նը. Վա­ղո­յին ու­ղար­կում է Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ բա­րիդ­րա­ցիա­կան ժես­տեր ի ցույց դնե­լու, իսկ Միր­զո­յան Ա­րոն, ա­ռանց Նի­կո­լին ան­գամ հարց­նե­լու, մեկ­նում է ՆԱՏՕ: Այս բո­լոր վար­կած­ներն էլ դեմ կամ կողմ գրե­թե հա­վա­սա­րա­զոր փաս­տարկ­ներ ու­նեն, ի­մաստ չու­նի կենտ­րո­նա­նալ: Չ­նա­յած, սրանց թվում կա նաեւ վար­կած, որն ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի: Այն է՝ Նի­կո­լին միշտ էլ յու­րա­հա­տուկ է ե­ղել պար­բե­րա­բար այս կող­մից այն կողմ թռնե­լը, ու շատ ա­վե­լի նման է, որ սա հեր­թա­կան նման խաղն է: Ընդ ո­րում, դա­տե­լով Գա­լու­զի­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նից, Մոսկ­վա­յում եւս ա­վե­լի շուտ այս վար­կա­ծի օգ­տին են հակ­ված. «Իմ կար­ծի­քով, «եր­կու ա­թո­ռի վրա նստե­լու» փոր­ձե­րի ա­նի­րա­կա­նութ­յու­նը, թե­կուզ մեկ այլ՝ տնտե­սա­կան ո­լոր­տում, շատ հստակ ար­տա­հայտ­վեց Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի կող­մից՝ Մոսկ­վա­յում «Պ­րի­մա­կով­յան ըն­թեր­ցում­ներ» ֆո­րու­մում ու­նե­ցած ե­լույ­թում, որ­տեղ նա խո­սել է Եր­եւա­նի եվ­րո­պա­կան նկրտում­նե­րի մա­սին՝ կապ­ված ԵԱՏՄ-ում ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րի հետ»:

Ու դժվար չէ նկա­տել, որ Նի­կո­լի ա­րարք­նե­րը, ե­թե ան­գամ «եր­կու ա­թո­ռի վրա նստե­լու» փոր­ձեր են, մեկ է՝ Մոսկ­վա­յի պա­հանջն ար­դեն միան­շա­նակ է՝ այ­լեւս ան­թույ­լատ­րե­լի է նման կուր­սը, պետք է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ

Այն տպա­վո­րութ­յունն է, որ Վա­շինգ­տո­նը Նի­կո­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հա­մա­րում է տա­տա­նո­ղա­կան եւ փոր­ձում է ա­մեն կերպ նրան վերջ­նա­կա­նա­պես ամ­րագ­րել սե­փա­կան կի­սա­դաշ­տում: Ա­մեն դեպ­քում, ա­մե­րիկ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի այս­քան հա­ճա­խա­կիա­ցած այ­ցե­րը Հա­յաս­տան հենց այդկերպ է հնա­րա­վոր բա­ցատ­րել. վեր­ջերս ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յենն էր Հա­յաս­տա­նում, հա­ջոր­դեց USAID ղե­կա­վար Սա­ման­թա Փաո­ւե­րի այ­ցը, գրե­թե ան­մի­ջա­պես Թ­բի­լի­սի եւ Եր­եւան է ժա­մա­նում պետ­քար­տու­ղա­րի քա­ղա­քա­ցիա­կան անվ­տան­գութ­յան, ժո­ղովր­դա­վա­րութ­յան եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով տե­ղա­կալ Ուզ­րա Զե­յան: Իսկ հա­մե­մա­տա­բար այլ մանր ա­րեւմտ­յան պաշ­տոն­յա­նե­րի այ­ցե­րի թիվ ու հա­շիվ ար­դեն չկա: Մինչ­դեռ Վա­շինգ­տոնն ա­մեն կերպ ի ցույց է դնում, թե իր հիմ­նա­կան խնդիրն այս պա­հին հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» է: Բայց այդ դեպ­քում նման հա­ճա­խա­կիութ­յամբ տա­րաբ­նույթ պաշ­տոն­յա­ներ Հա­յաս­տան ու­ղար­կե­լու խնդիր պար­զա­պես չկա: Այ­սինքն, նի­կոլ­յան թի­մի պատ­կան չի­նով­նիկ­նե­րը քա­նիցս են հայ­տա­րա­րել, որ պատ­րաստ են հենց այ­սօր էլ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Գոր­ծըն­թա­ցը Բաք­վում է լռվել-մնա­ցել, եւ ե­թե Վա­շինգ­տո­նը լու­ծում է ու­զում, պետք է Բա­քու, այլ ոչ թե Ե­րե­ւան «օ­րը մեջ» պաշ­տոն­յա­նե­րի գոր­ծու­ղեր:

Ա­ռա­վել եւս, երբ Բ­լին­քե­նին հա­ջող­վեց Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պում կազ­մա­կեր­պել Վա­շինգ­տո­նում եւ այդ ֆո­նին հայ­տա­րա­րեց, թե. «Հիմն­վե­լով այդ թվում վեր­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում մեր բո­լոր շփում­նե­րի վրա, կար­ծում եմ, որ եր­կու երկր­ներն էլ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լուն շատ մոտ են»: Ե­թե մոտ են, այ­սինքն՝ Բ­լին­քենն այդ­քան վստահ է, որ կկա­րո­ղա­նա Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին ի­րեն ցան­կա­լի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել տալ եւ դրա­նով ռուս­նե­րին պար­տութ­յան մատ­նել այս հար­թա­կում, էլ ին­չո՞ւ է նման հա­ճա­խա­կա­նութ­յամբ ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­ներ գոր­ծու­ղում Հա­յաս­տան, ա­ռա­վել եւս՝ ԱՄՆ-ի հա­մար ներ­կա բարդ փու­լում: Բայց կա­րե­լի է նաեւ այս­պես մտա­ծել. ե­թե ու­ղար­կում է, ու­րեմն շատ լու­ծե­լու հար­ցեր կան, ո­րոնք, սա­կայն, կապ չու­նեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե Նի­կո­լը Վա­ղո­յին ու­ղար­կում է Բել­գո­րոդ եւ Կո­ւիսկ, դա, թե­րեւս, չի կա­րող Վա­շինգ­տո­նում կաս­կա­ծամ­տութ­յուն ա­ռաջ չբե­րել:

Ու­րեմն, ի՞նչ են ա­նում ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­նե­րը Հա­յաս­տա­նում: Օ՛Բ­րա­յե­նը, շատ է խոս­վել, փոր­ձում էր Նի­կո­լին հա­մո­զել-վստա­հեց­նել, թե ուր որ է՝ Ա­լիե­ւին բեր­ման կեն­թար­կեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Տի­կին Սա­ման­տան տա­րաբ­նույթ հան­դի­պում­նե­րի մեջ է: Ար­ցախ­ցի­նե­րի հետ ժեն­գյա­լով հաց է թխում՝ թե­րեւս փոր­ձե­լով Ա­լիե­ւին վա­խեց­նել: Հան­դի­պում է «քաղ­հա­սա­րա­կութ­յան», ա­րեւմ­տա­մոլ լրատ­վա­մի­ջոց­նե­րի եւ տար­բեր գոր­ծիչ­նե­րի հետ, ինչ-որ փո­ղե­րից խո­սում, որն էլ նման­վում է «հե­ղա­փո­խա­կան զանգ­ված­նե­րին» կազ­մը պատ­րաստ վի­ճա­կի բե­րե­լու քայ­լե­րի հետ: Իսկ դրա­նից, ըստ ա­մե­նայ­նի, Նի­կո­լը պետք է մտա­հոգ­վի: Ինչ վե­րա­բե­րվում է մյուս տիկ­նո­ջը՝ Ուզ­րա­յին, ա­պա փաս­տը, որ նա նաեւ «ապս­տամ­բած» Վ­րաս­տան է մեկ­նում եւ բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նա­կով, ա­վե­լի շատ «պատ­ժիչ ար­շա­վի» տպա­վո­րութ­յուն է թող­նում, ու դա եւս Նի­կո­լը կա­րող է ա­հա­զանգ հա­մա­րել: Ա­ռա­վել եւս, որ տի­կին Ուզ­րան, ըստ տա­րած­ված լու­րե­րի, կհան­դի­պի նաեւ «կրո­նա­կան փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի», այն է՝ ա­ղան­դա­վո­րա­կան կա­ռույց­նե­րի հետ, ո­րոնք, գաղտ­նիք չէ, որ ա­րեւմտ­յան «գրո­հա­յին ջո­կատ­նե­րի» կազ­մում են:

­Հան­րա­գու­մա­րում, այն ընդ­հան­րա­կան տպա­վո­րութ­յունն է, որ, կրկնենք, Վա­շինգ­տո­նը, այս­պես ա­սենք, մին­չեւ վերջ վստահ չէ, որ Նի­կո­լը չի «թռնի», եւ փոր­ձում են ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղութ­յու­նը ձեռ­քից բաց չթող­նել: Միայն թե այս­տեղ ե­ղել եւ մնում է հին եւ ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցը. թեեւ կա­րո­ղա­ցան Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին նո­րից բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ նստեց­նել, բայց վստա՞հ են, որ ի­րոք «եր­կու երկր­ներն էլ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լուն շատ մոտ են»:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԲԱՅՐԱՄՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ու­րեմն, ի՞նչ պետք է սպա­սել Բայ­րա­մով-­Միր­զո­յան այս վա­շինգ­տոն­յան հայ­տա­րա­րութ­յու­նից: Պաշ­տո­նա­պես, ի­հար­կե, փոր­ձում են լա­վա­տե­սութ­յուն ի ցույց դնել, թե՝ «վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լուն շատ մոտ են»: Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է:

Ե­թե քիչ թե շատ լուրջ ա­ռաջ­խա­ղա­ցում լի­ներ, միան­շա­նակ է, որ Բ­լին­քենն ա­ռի­թը բաց չէր թող­նի այն մաք­սի­մալ ճո­խութ­յամբ ներ­կա­յաց­նե­լու հա­մար, այդ թվում՝ որ­պես ԱՄՆ գոր­ծող վար­չա­կազ­մի մե­ծա­գույն ձեռք­բե­րում. Բայ­դե­նի նա­խընտ­րա­կան վի­ճա­կը հայտ­նի է, եւ հա­զիվ թե ա­ռի­թը բաց թող­նեին՝ նրա օգ­տին լուրջ հաղ­թա­նակ ի ցույց­  դնելու հա­մար: Բայց ա­հա այն, որ հան­դիպ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան մա­սին ճոխ հայ­տա­րա­րութ­յուն­ներ չե­ղան, գա­լիս է հու­շե­լու, որ այս ան­գամ էլ «վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լուն շատ մոտ են», ինչ­պես որ «մոտ էին» վեր­ջին առն­վազն եր­կու տա­րի­նե­րին: Այ­սինքն, մոտ են, բայց դեռ լու­ծե­լու հար­ցեր կան: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին է վկա­յում Ա­րո­յի «կան­տո­րա­յի» այն միտ­քը, թե. «Կող­մե­րը հա­մա­ձայ­նել են շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը»: Ե­թե շա­րու­նա­կել, ու­րեմն շա­րու­նա­կե­լու բան կա: Թե ինչ, թե­րեւս այս­տեղ էլ նոր բան չկա. կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ա­մե­նագլ­խա­վոր թե­մա­յից այդ­պես էլ ձայն ու ծպտուն չկա:

Ա­մեն դեպ­քում, այդ հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ նո­րից ի հայտ ե­կավ մեկ էա­կան դե­տալ, որն ար­դեն իսկ ջար­դուփ­շուր է ա­նում Բ­լին­քե­նի գո­վեր­գած «վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լուն շատ մոտ են» թե­զը: Բայ­րա­մո­վը շա­րու­նա­կում է ա­ռաջ մղել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու պնդու­մը, որն ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ մոտ ժա­մա­նակ­ներս ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» էլ չի լի­նի: Այ­սինքն, ե­թե ան­գամ Նի­կոլն ըն­դու­նի այդ պայ­մա­նը, հան­րաք­վե կազ­մա­կեր­պի, կա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել, Ա­լիեւի այդ պա­հան­ջը կյան­քի կո­չել, է­լի մի քա­նի ա­միս պետք է: Իսկ ի­րա­կա­նում, թե­րեւս, Բաք­վում շատ լավ են հաս­կա­նում, որ նման հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լը Նի­կո­լի հա­մար մի­գու­ցե նույ­նիսկ ան­լու­ծե­լի խնդիր է, էլ չա­սած դրա­կան արդ­յուն­քի հաս­նե­լու մա­սին:

­Կարճ ա­սած, այս ըն­թաց­քի պա­րա­գա­յում մի կես տա­րի հաս­տատ ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չի լի­նի: Ու այս­տեղ այլ հարց է ա­ռաջ­ա­նում՝ իսկ ե­րեքուկես ա­մ­սից (մո­տա­վո­րա­պես այդ­քան է մնում մին­չեւ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը) Բ­լին­քենն իր ա­թո­ռին կլի­նի՞, որ կա­րո­ղա­նա այս գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նել: Կմ­նա՞ Բայ­դե­նը, թե՞ կգա Թ­րամ­փը՝ բո­լո­րո­վին այլ թի­մով եւ մո­տե­ցում­նե­րով, այս պա­հին միայն են­թադ­րութ­յուն­ներ են: Արդ­յուն­քում, այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րը շատ ա­վե­լի նման է նրան, որ Ա­լիեւն ու Նի­կո­լը պար­զա­պես շա­րու­նա­կում են ժա­մա­նակ ձգել, մին­չեւ ԱՄՆ-ում հստա­կութ­յուն կլի­նի, ինչ­քան էլ որ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» Բայ­դե­նի օգ­տին քա­րոզ­չա­կան դե­տալ սար­քել: Ու միայն դրա­նից հե­տո կգա կոնկ­րետ ո­րո­շում­նե­րի ժա­մա­նա­կը՝ կախ­ված այդ պա­հին ստեղծ­ված փաս­տա­ցի ի­րո­ղութ­յուն­նե­րից:

 

 

https://iravunk.com/sim/?p=288051&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը