«Համլետ»-ի ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է. առաջնախաղ՝ Դրամատիկական թատրոնում

Մշակութային

Յուրօրինակ ռեժիսուրական լուծումներ, ճապոնական երաժշտություն, հույզեր եւ մեր օրերի համար կարեւոր բարձրաձայնված մտքեր… Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ»-ի առաջնախաղը` Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ:

«ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԳԵՐՏՐՈՒԴ` ԻՆՁ ՀԱՄԱՐ Ե՛Վ ՍՊԱՍՎԱԾ ԷՐ, Ե՛Վ ՆԱԵՒ ՄԻ ՔԻՉ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ՊԵՍ Է»

ՀՀ վաստակավոր արտիստ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ մարմնավորում է Համլետի մոր` թագուհի Գերտրուդի կերպարը: Շեքսպիրյան մի շարք հերոսների կերպարներ մարմնավորած դերասանուհին «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացավ, որ բավական երկար ժամանակ է անցել, որ նորից վերադարձել է Շեքսպիրին:

— Այս բավականին երկար ժամանակի ընթացքում թե՛ ես եմ փոխվել, թե՛ իմ մարդկային ընկալումներն են փոխվել: Հետեւաբար, հիմա մարմնավորել Գերտրուդ` առավել քան ինձ համար ե՛ւ սպասված էր, ե՛ւ նաեւ մի քիչ մարտահրավերի պես է:

— Ներկայացման մեջ Ձեր որդուն` Համլետին, մարմնավորում է դերասանուհի Լիդիա Գրիգորյանը: Մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս չէ՞:

— Ինչ վերաբերում է Համլետի կերպարը մարմնավորողի սեռին, ես վաղուց մոռացել եմ, որ աղջիկ է խաղում: Մենք ներկայացման փորձերի այս ութ ամիսների ընթացքում այնքան ենք հետեւել Համլետի գաղափարին, որ այդ գաղափարն, ըստ իս, սեռ չունի: Երբ բեմ բարձրանում վաղուց արդեն չեմ զգում, որ իմ դիմաց կանգնած որդիս Լիդիան է: Ես նրան տեսնում եմ, որպես հենց Համլետ: Ես նրան կարեկցում եմ, շատ սիրում եմ եւ հասկանում եմ, որ նրա հանդեպ իմ կերպարի` Գերտրուդի տածած վերաբերմունքի պակասից է, որ տեղի են ունենում անդառնալի հետեւանքներ: Գերտրուդը, որպես կին, տուրք տալով իր թուլություններին եւ գնալով դրանց հետեւից` կործանում է երկիրը, որովհետեւ կործանվում է այն հրաշք մարդը, այն ազնվագույն տեսակը, որը հենց Համլետն է, ում մարմնավորում է աշխատասեր եւ տաղանդաշատ Լիդիա Գրիգորյանը:

«ՊՈԼՈՆԻՈՒՍԸ ԿԳԲ-Ի ՊԵՏՆ Է` ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՏԵՂՅԱԿ Է»

Իսկ դերասան ՎԻԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կյանքում «Համլետ»-ն առաջին շեքսպիրյան ներկայացումն է, որտեղ նա մարմնավորում է մեծ սենեկապետ Պոլոնիուսին` Օֆելյայի հորը:

— Իրականում Շեքսպիրի հետ հաճելի է աշխատել: Ես չէ, որ պետք է ասեմ, բայց անսահման խորը եւ բազմաշերտ հեղինակ է: Առաջին անգամ եմ առնչվում Շեքսպիրի հետ` մարմնավորելով նրա հերոսներից մեկին: Եվ պետք է ասեմ, որ ինչ էլ անի դերասանը` շեքսպիրյան իր դերում, ընդամենն իր մասնավոր մոտեցումն է դերին, որովհետեւ իսկապես Շեքսպիրը բազմաբովանդակ է:

— Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր կերտած հերոսին` մեծ սենեկապետ Պոլոնիուսին:

— Պոլոնիուսը բանիմաց մարդ է, այսպես ասած` ԿԳԲ-ի պետն է (ծիծաղում է, - հեղինակ): Նա ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղյակ է: Սովորաբար, Պոլոնիուսին շատերը դիտարկում են` որպես ավելի խամաճիկային, ինչ-որ ծիծաղելի անձնավորության, բայց մենք` ռեժիսորի հետ հակառակ կողմից ենք մոտեցել` մեր Պոլոնիուսը ավելի լուրջ է, ավելի մտածող,ամեն ինչ կառավարող եւ ամեն ինչից քաջատեղյակ: Դրա համար, երբ նա մահանում է, ավելի ճիշտ` իրեն սպանում են, ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Ափսոս, որ ինձ սպանում են (կրկին կատակում է, - հեղինակ):

— Հանդիսատեսի աչքին բավական անսովոր էր տեսնել Համլետի կերպարում Լիդա Գրիգորյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Համենայնդեպս, ինձ համար բացարձակ անսովոր չէ: Սա թատրոն է, ամեն ինչ էլ հնարավոր է: Որպես պայմանականություն ենք մոտենում այդ ամենին: Համոզված եմ, որ լավագույնս ենք ներկայացել հանդիսատեսին: Ինձ համար այս ներկայացումը շատ կարեւոր է, որովհետեւ Դրամատիկական թատրոնի բեմում իմ առաջին ներկայացումն է եւ  առաջին անգամ Շեքսպիր եմ խաղում: Հաճելի է, շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ` ռեժիսորին:

«ՈՒԶՈՒՄ ԷԻ ՄԻ ՓՈՔՐ ՈՒՐԻՇ ՕՖԵԼՅԱ ԼԻՆԵԼ, ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ԸՄԲՈՍՏ»     

Օֆելիայի կերպարը վստահվել է դերասանուհի ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈՅԻՆ: Նա մեզ հետ զրույցում նախ խոսեց իր կերտած հերոսուհու մասին:

— Երբ դերաբաշխում եղավ, ու այս դերը ստացա, առաջինը հենց այն գիտակցումն էր, որ սա մեծ բեռ է` նկատի ունենալով, որ Օֆելիայի դերակատարների շարքում եղել են համաշխարհային ճանաչում ունեցող հրաշալի դերասանուհիներ: Հասկանում ես, որ հանդիսատեսը գալու է եւ սպասի, թե` սա ի՞նչ Օֆելիա է լինելու, արդյոք ավելի լավ խաղաց, քան, ասենք, Քեյթ Ուինսլեթը` ֆիլմում: Ի դեպ, թատրոնում էլ հրաշալի օրինակներ կան, ուստի` մեծ ծանրությամբ եմ սկսել աշխատել կերպարիս վրա: Անկեղծ ասած, սա անընդհատ խանգարում էր ինձ ու կարծում եմ՝ բոլորիս: Ու այդքանով հանդերձ` ուզում էի մի փոքր ուրիշ Օֆելյա լինել, նկատի ունեմ՝ մի փոքր ավելի ըմբոստություն դնել կերպարիս մեջ: Կարծում եմ՝ այսօրվա Օֆելյան ավելի այս տեսակի մեջ կլիներ, գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց սա իմ եւ, իհարկե, մեր ռեժիսորի պատկերացումն է:

— Իսկ ի՞նչ կասեք Համլետի կերպարի մասին, որքանո՞վ էր հեշտ հաղթահարել այն, որ Ձեր խաղընկերը` Համլետը, եւս իգական սեռի է:

— Համլետի դերակատարի կին լինելն ամենաքիչ դժվար գործն էր ինձ համար, որովհետեւ այստեղ մենք Համլետին ներկայացնում ենք, որպես տեսակ, ոչ թե շեշտում ենք նրա սեռը: Իսկ այս դեպքում Լիդիային, որպես մարդ, սիրելն ամենահեշտն էր ինձ համար, որովհետեւ  անսահման սեր ունեմ իր նկատմամբ: Լրիվ անկեղծ եմ ասում եւ բեմում հենց նրա հետ եմ խաղում, նրա հետ են իմ ապրումները: Այնպես որ, այդ մասով ամենահեշտ տրված պահն էր, երեւի, կերպարիս մեջ:

— Լարվածություն կա՞ր առաջնախաղից առաջ, թե՞ համոզված էիք, որ հայ հանդիսատեսը սիրում է Շեքսպիր եւ ներկայացումն էլ կընդունվի` բրավոներով:

 — Առհասարակ յուրաքանչյուր առաջնախաղից առաջ, նույնիսկ ոչ առաջնախաղից, այլ ամեն ներկայացումից առաջ, կուլիսներում ոտքերս ու ձեռքերս դողում են, ձայնս քաշվում է լարվածությունից: Բայց այս դեպքում այնքան հոգնած ու սպառված եմ եղել էմոցիոնալ առումով, որ ժամանակ չեմ ունեցել լարվելու կամ հուզվելու առաջնախաղի հետ կապված: Ունենք ներկայացումներ, որոնցից հետո դուրս եմ գալիս ֆիզիկապես սպառված, այս դեպքում` հոգեպես սպառված ու քայքայված եմ դուրս գալիս փորձերից ու ներկայացումից:

— Որովհետեւ «Համլետի» թեմատիկան անչափ արդիակա՞ն է` մեր օրերի համար…

— Միանշանակ, անգամ չեմ ուզում խոսել այդ մասին: Թող հանդիսատեսը գա եւ տեսնի, ամեն մի նախադասությունը, կարծես, հենց այսօրվա մասին է` աշխարհի, մեր պետության, հարաբերությունների: Այն, որ Շեքսպիրը շատ արդիական է, ավելորդ եմ գտնում շեշտել դրա մասին, ով կարդում է, ով ուսումնասիրում է այս հեղինակին, վստահ եմ՝ գիտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287031&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը