Երգչուհի Էնջլը պատրաստվում է կազմակերպել հայտնի տատիկի ցուցահանդեսը. ով է նա

Մշակութային

Հիշո՞ւմ եք լուսահոգի Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգի տեսահոլովակը` Լուսինե Մարտիրոսյանի ռեժիսուրայով, որտեղ մոր կերպարը կերտել է անչափ հայեցի դիմագծերով մի կին՝ իր մեջ ամփոփելով հայուհու ողջ ցավը, կարոտը, տառապանքը: Այո՛, նրա հայացքը դաջվեց ամենքիս հիշողության մեջ, բայց այսօր քչերը գիտեն, որ այդ հայուհին նկարչուհի ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է, ով օրերս բոլորեց 84-ամյակը: Տիկին Լիդայի ընտանիքը մի ողջ աստղաբույլ է: «Իրավունք»-ի հետ զրույցում նա պատմեց դստեր՝ հայտնի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի, թոռան՝ ռեժիսոր, երգչուհի Էնջլի եւ, իհարկե, ամուսնու՝ անվանի կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի մասին: Իսկ մենք պնդեցինք՝ նախ պատմել իր անցած ստեղծագործական բեղուն տարիների մասին:

«ԱՎԳՈՅԻ ԱՎՏՈՄՈԲԻԼ»-ՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑԻ «ՀԱՅՖԻԼՄ»

Տիկին Լիդա, ո՞ր տարիքից սկսեցիք նկարել եւ ինչպե՞ս եկաք այն որոշման, որ պետք է դառնաք նկարչուհի:

— Նկարիչ չեն դառնում կամ որոշում դառնալ, նկարիչ ծնվում են: Բոլոր տարիքներում նկարել եմ: Նույնիսկ շատ վաղ տարիքից էի նկարում, ցեխից քանդակներ էի անում: Դպրոցում ծաղրածուներ էի նկարում ու նվիրում էի: Առհասարակ, այդպիսի նպատակ չի եղել՝ նկարիչ դառնալ, ճարտարապետ էի ցանկանում դառնալ: Գնացի թատերականի նախապատրաստականը, սակայն այնտեղ ընկերներս համոզեցին, ասացին մնա նկարիչ՝ դու նկարիչ ես: Ի դեպ, կուրսում միակ աղջիկն էի՝ բոլորը տղաներ էին:

Դուք անուրանալի ներդրում եք ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայում ու հայկական կինոարտադրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Կպատմե՞ք այդ տարիների մասին:

— Ես արժանացել եմ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ մրցանակի, տարբեր պետական պարգեւատրումների, սակայն առավել մեծ կոչումը համարում եմ հասարակության վերաբերմունքն այն մնայուն արժեքներին, որոնք, որպես կինոնկարիչ, փոխանցել եմ սերունդներին: Առաջին ֆիլմս, որով սկսեցի, Դիմակ Եսայանի «Ավգոյի ավտոմոբիլն» էր, դրանով մուտք գործեցի «Հայֆիլմ»: Հետո Էռնեստ Մարտիրոսյանն ինձ հրավիրեց Օդեսա՝ միասին աշխատելու «Ուղղագիր» ֆիլմում: Այնուհետ Էռնեստը առաջարկ ստացավ նկարելու «Սարոյան եղբայրները», որն այդ ժամանակ կոչվում էր «Նույն հարկի տակ»: Այդ ընթացքում մենք հասցրել էինք ամուսնանալ եւ մեր առաջնեկն ունենալ՝ Սաշային ու, բնականաբար, ես չէի աշխատում: Այնուհետ Առնոլդ Աղաբաբովն ինձ հրավիրեց, որպես գլխավոր նկարիչ, աշխատել «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն էր: Այդպիսով՝ իմ ջանասիրության շնորհիվ հրավերները շատացան:

«ԴՈՎԼԱԹՅԱՆԻ «ԿՈՇՄԱՐ»-ՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՍ ԵՄ ԴԵՐ ՈՒՆԵՑԵԼ»

Այդ տարիները, կարծես, «Հայֆիլմ»-ի ոսկե շրջանն էր: Ո՞ր ֆիլմը կառանձնացնեք, որի վրա աշխատել եք:

— Ամենից կառանձնացնեմ «Նահապետ» ֆիլմը, որը համարում եմ իմ հաջողած ֆիլմերից մեկը: Արդեն երկրորդ երեխաս՝ Լուսինես, ծնվել էր, ով նկարվեց «Նահապետ»-ում՝ կրտսեր աղջկա կերպարում: Այնուհետ եղավ «Կտոր մը երկինքը»՝ Մալյանի հետ, «Ճերմակ անուրջները»՝ Սերգեյ Սարյանի հետ, որոնք մեր դասական ֆիլմերն են: Ավելի ուշ արդեն Աղաբաբովի հետ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի վրա աշխատեցի: Ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի հետ նկարեցինք «Ատամնաբույժն արեւելյանը»: Դա կառանձնացնեմ նրանով, որ մյուզիքլ էր եւ մեծ հնարավորություն տվեց ինձ արտահայտվել գունային երանգներով, գեղեցիկ զգեստներով, որը տարբերվում էր մնացած ֆիլմերից: Կարճ ֆիլմեր էլ ենք նկարել՝ «Ախթամար» եւ այլն: Այնուհետ Վիգեն Չալդրանյանի հետ նկարեցինք «Լռության սիմֆոնիան», Խզմալյանի հետ՝ «Սեւ ու սպիտակը», «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան, հետո Դովլաթյան Միկայի «Կոշմարը» , որտեղ նույնիսկ ես եմ դեր ունեցել՝ մարմնավորելով մի սեւազգեստ կնոջ: Երբ «Հայֆիլմի» համար սկսվեց ծանր ժամանակաշրջան, Էռնեստ Մարտիրոսյանը, Քարամյանը եւ Ներսես Հովհաննիսյանը որոշեցին նկարել «Բումերանգը»` աղջկաս հետ՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի: Նրա հետ տարբեր նկարահանումներ կատարեցինք թե՛ պետական- մշակութային, թե՛ տեսահոլովակային եւ այլն:

Ձեր ամուսնու՝ մեծանուն ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի հետ հե՞շտ էր աշխատել:

Ամենից բարդը հենց նրա հետ էր աշխատելը, որովհետեւ անզիջող էր, ու անկախ այն հանգամանքից, որ ամուսինս էր, միեւնույնն է, պահանջկոտ էր ու սխալներ չէր հանդուրժում:

«2,5 ՏԱՐԵԿԱՆ ԷՐ ԱՂՋԻԿՍ, ԵՐԲ ՆԿԱՐՎԵՑ ԱՂԱԲԱԲՈՎԻ «ՇԵԿ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ»

Միեւնույն ժամանակ լինել մայր, կին, պահանջված կինոնկարիչ, դժվար չէ՞ր՝ այն էլ այդ տարիներին:

— Իսկապես մայրությունը մի երկու տարի խանգարեց ինձ, սակայն միաժամանակ աշխատում էի: Հետաքրքիրն այն է, որ աղջիկս մեծացավ կինոյում: Երկուսուկես տարեկան էր Լուսինեն, երբ ինքը նկարվեց Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռում»: Հետագայում արդեն ինձ հետ միասին ամենուր էր, օգնում էր ինձ, ու այդպես նա ընտրեց ռեժիսորի ուղին, որը դարձավ նրա կյանքի իմաստը, ինչպես նաեւ թոռնուհիս՝ երգչուհի Էնջլն է նաեւ ռեժիսոր ու դերասան:

Դուք նաեւ դասավանդել եք

— Դասավանդում էի Թատերական ինստիտուտում: Բայց քանի որ այդ տարիներին չկար համապատասխան գրականություն, ստիպված եղա ինքս հնարել ու դասավանդեցի ռեժիսորներին, նկարիչներին եւ այլոց:

«ԹԱՏՐՈՆՆ ԱՆԿԱԽ Է, ԻՍԿ ԿԻՆՈՆ ՆԱԵՎ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ՎԱՃԱՌԵԼ»

Մինչ օրս նկարում եք, ինչո՞ւ ցուցահանդեսով չեք ներկայանում հասարակությանը:

— Բազմիցս ներկայացել եմ ցուցահանդեսներով ՝ 60-90 ականներին, սակայն հիմա գուցե տարիքն է, կենցաղն է, չգիտեմ… Առհասարակ, ցուցահանդեսները պայմանական են, չեմ տեսնում այդպիսի սեր դեպի նկարչությունը: Ես ինքս հետեւում եմ ցուցահանդեսներին ու պետք է ցավով արձանագրեմ, որ այն հաճախականությունը չկա: Սակայն թոռնուհիս պլանավորում է ցուցահանդես կազմակերպել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

Ինչպե՞ս կգնահատեք այժմյան հայկական կինոն, առհասարակ՝ հայ մշակույթը:

— Ինչպե՞ս գնահատեմ, երբ ինքս կինոյի մեջ եմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... Հիմա «կինոմշակույթը» սերիալային է դարձել, այն ես չեմ համարում կինոմշակույթ: Շատ լավ դերասաններ կան, որոնք աշխատանք չունեն: Թատրոնում գոնե կա թատերական մշակույթ, որովհետեւ թատրոնն անկախ է, իսկ կինոն նաեւ պիտի կարողանաս վաճառել: Ինչ վերաբերում է առհասարակ մշակույթին, ապա պիտի ասեմ, որ մեր նկարչությունը շատ լավ վիճակում է՝ բավականին մրցունակ է ողջ աշխարհում: Էլ չասեմ, որ կան ճյուղեր հեռուստատեսությունում, որտեղ Հայաստանը շատ բարձր դիրքերում է: Խնդիրը հայ կինոյի մեջ է, որովհետեւ կինոն սինթետիկ է: Կինոյում սցենարը պիտի բարձր որակով լինի, էլ չասեմ, որ գումար պիտի լինի լավ դերասանի համար:

Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին:

— Շատ աշխատեն: Հնարավորինս շատ նկարեն, կատարելագործվեն…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286909&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը